Հակահայկական արշավ՝ ռուսական մամուլում. Ի՞նչ է մտածում Փաշինյանը

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն «Սումգայիթյան ողբերգություն. ինչի՞ց է սկսվել և ինչպե՞ս է եղել» վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել։ Հոդվածի հեղինակն է ադրբեջանցի լրագրող Լև Ասկերովը։

«Ազատությանը» հաջողվեց պարզել, որ «Նեզավիսիմայա գազետա» թերթի հետ խորհրդային երկրների հարցերով զբաղվող բաժնի լրագրողների համար այս հոդվածը նույնպես անակնկալ էր։ Հարցմանը թերթի գլխավոր խմբագիր Կոնստանտին Ռեմչուկովը դեռ չի արձագանքել։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն «Ազատությանը» տեղեկացրել է, որ զբաղվում են այս հարցով և աննկատ նման հոդվածը ռուսաստանյան թերթում չեն թողնի։

Հոդվածը սկսվում է КГБ-ի արխիվների ծառայողական փաստաթղթերից, որոնցում իբրև թե ասվում է, թե թերևս անցած դարի 50-ական, 60-ական թվականներից հայերը Խորհրդային Միության տարածքում Հայ առաքելական եկեղեցու օգնությամբ գաղտնի կազմակերպություններ էին ստեղծում ի վնաս ադրբեջանցիների։ Հեղինակը փորձում է իր ծավալուն հոդվածում ապացուցել, որ Սումգայիթյան ջարդերի հիմնական պատճառը հայերի տասնամյակներ շարունակ կազմակերպված դավադրությունն է, որ այդ ջարդերն անմիջապես հրահրել և իրականացրել են հենց հայերը։

Հոդվածում գրված է նաև. «Սումգայիթյան ջարդերի նախօրեին Հայաստանից փախստականներով ուղևորատար գնացք է ժամանել Բաքվի Սաբունչի կայարան։ Գնացքում Հայաստանում սպանված ադրբեջանցիների 52 դի էր, նրանցից 8-ը նախկինում Սումգայիթի բնակիչներ էին»։

Այնուհետև նյութում նշված իբր թե սպանված ադրբեջանցիների թիվը փոխվում է, նշված է 100-ավոր սպանվածների մասին և մանրամասն նկարագրված է, թե ինչպես են հայաստանցի հայերը դաժանաբար բռնաբարել և սպանել Հայաստանում ապրող ադրբեջանցիներին։ Հոդվածի հեղինակի փոխանցմամբ՝ հայերը այս սպանությունները նկարագրող թռուցիկներ են նախապատրաստել և տարածել Սումգայիթում և այդ նույն հայերը կազմակերպել և իրականացրել են Սումգայիթի սպանությունները։

Սումգայիթում հայերի սպանությունը և տեղահանությունը տեղի է ունեցել 1988-ի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում։ Խորհրդային Ադրբեջանի պաշտոնական տվյալներով, այդ ոճրագործությունների հետևանքով 27 հայ է սպանվել, ոչ պաշտոնական տվյալներով, սպանվածների թիվը մի քանի անգամ ավելի է։ Հայերի զանգվածային սպանությունները ադրբեջանական այդ քաղաքում դատապարտել էին Եվրախորհրդարանը՝ 1988-ին և Միացյալ Նահանգների Սենատը՝ 1989-ին։
Ռուսաստանում վերջին տարիներին խստացվել է լրատվամիջոցները վերահսկող օրենսդրությունը, և լրագրողներն ու բլոգերները բանտերում կարող են հայտնվել շատ ավելի, այսպես ասած, մեղմ տեղեկություն տարածելու համար։

Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցների օրենսդրության համաձայն, զանգվածային լրատվամիջոցը պարտավոր է հետազոտել լիարժեք, բազմակողմանի, և ԶԼՄ-ն պարտավոր է տալ խոսք բոլոր կողմերին, լինի օբյեկտիվ, այդ սկզբունքը խախտված է այս հոդվածում: Այսինքն, գործ ունենք սա միակողմանի և կեղծված տվյալներով նյութի հետ։

Ռուսական մամուլում նման նյութի հայտնվելը պետք է ունենա շարունակություն. նախ պետք է պարզել, թե կոնկրետ ում թույլտվությամբ է հրապարակվել այդ հոդվածը, և արդյոք դրա պատասխան հոդվածը պարբերականը կթողարկի:
Հավելենք՝ հոդվածի վերջում հեղինակը գրել է, թե ուզում է հավատալ՝ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թեթև ձեռքով հասարակությունը կիմանա ճշմարտությունը»։

Ռուսական «Независимая газета» կայքը Սումգայիթում հայերի ջարդերի վերաբերյալ հոդվածը պարունակում է ոչ միայն անհեթեթ պնդումներ և պատմություն կեղծելու փորձեր, այլև կասկածներ է առաջացնում լրատվամիջոցի օբյեկտիվության և անկաշառության վերաբերյալ։

Գրող-ֆանտաստը չի ներկայացրել որևէ գրություն կամ այլ ապացույց՝ իր պնդումների ճշմարտացիության վերաբերյալ, սակայն եզրակացնում է, որ Սումգայիթում հայերի մասսայական սպանությունը կազմակերպվել և իրականցվել են հենց հայերի կողմից։
Հետաքրքիր է նաև այն, որ գրողի հոդվածում ներկայացված անձինք իրականում գոյություն չեն ունեցել, նրանց անունները հորինված են։ Օրինակ՝ Սումգայիթում միլիցիայի քաղաքային բաժնի պետ Խանլար Խալիլով անունով մարդ երբևէ գոյություն չի ունեցել։ Այն ժամանակ քաղաքային բաժնի պետ է եղել Խանլար Ջաֆարովը։

Բացի այդ, հետաքրքրական է, որ «հոդված» կոչեցյալը ֆանտաստ գրողի միակ հոդվածն է «Независимая газета»-ում։ Գործ ունենք ռուսական մամուլում ադրբեջանական հստակ քաղաքականության հետ, որովհետև սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը նենգափոխում է պատմական այս կամ այն փաստը՝ Հայաստանին «ագրեսոր» ներկայացնելու ճանապարհին:

Հետաքրքիր են նաև ռուսական պատկան մարմինների հետագա գործողությունները: 2018-ին ռուսական Պետական դուման ընդունել է ՌԴ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։ Գործող օրենքով սահմանվում է, որ այն գործողությունները, որոնք ատելություն են սերմանում կամ նվաստացնում են մարդկանց կամ մարդկանց խմբին՝ պայմանավորված վերջիններից ազգային, ռասայական կամ կրոնական պատկանելությամբ և կատարվել են զանգվածային լրատվական միջոցների կամ համացանցի միջոցով, պատժվում է տուգանքով՝ 300-600 հազար ռուբլիով կամ ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով։
Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական քարոզչական հերթական հոդվածն է հրապարակվել ռուսական մեկ այլ պարբերականում՝ Gazeta.ru-ում:

Սա, ինչպես տեսնում ենք, ընդգծված հակահայ քաղաքականությանը նպաստելու ուղի է, որին անհրաժեշտ են հակաքայլեր: Հետևաբար, հետաքրքիր է, թե ինչ է մտածում այս ամենի մասին Հայաստանի իշխանությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2392 անգամ
Լրահոս
Միջուկային պատերազմ երբեք չպետք է սանձազերծվի․ ՌԴ ԱԳՆ Իրանի հետ փոխադարձ համաձայնության ենք եկել․ Թրամփ Իրեն ՀՀ-ում տանը զգացող թուրք պաշտոնյայի երկիրը շարունակում է շրջափակված պահել Հայաստանը․ Աբրահամյան «Դուք Ձեր հացը ցամաք կերաք, համբերեք». Փաշինյանը մայրուղի է հանել թիմակիցներին. «Իրավունք» ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ» Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ» Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am