Երբ իմացել են, թե ինչ են ներկայացնելու և ի՛նչ գնով, ամոթից կապտել են...

ՔՊ-ի փողահավաքից լուսանկարված մի տեսարան առանձնապես տպավորվեց՝ ստվերելով (չշփոթել հեղափոխական գուսանի հետ) անգամ իշխանական թիմի անհրապույր լոգոյի պատկերը: Նկատի ունեմ այն լուսանկարը, որտեղ իշխանական «Քաղպայմանագրի» ղեկավար կազմը, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, կանգնած է՝ ձեռքերը, ինչպես ավելի կոռեկտ ձևակերպել... Հա՛, կանգնած է՝ ձեռքերը գոտկատեղից ներքև, աճուկի մոտ հանգուցած դիրքով:

Նայում եմ, ուրեմն այդ լուսանկարին ու ինքս ինձ հարցնում. որտե՞ղ եմ նման մի բան տեսել: Ա՜, դե իհարկե, «Ռոմայի» վերջին խաղում, որ տուգանային հարված պիտի կատարեին, պաշտպանվող թիմի ֆուտբոլիստները «պատ» կազմեցին և ձեռքերը հենց այդ դիրքով էին պահել: Այսինքն, «Քաղպայմանագիրը», ֆուտբոլերեն ասած՝ «պա՞տ» էր կազմել, ումի՞ց կամ ի՞նչ տուգանային հարվածից են այդպես՝ ենթագիտակցորեն պաշտպանվում:

Չէ, բայց մի տեղ էլ էի նման բան տեսել: Դե, իհարկե՜, ախր մի երկու օր առաջ էի դիտում այդ ֆիլմը՝ Միխայիլ Ռոմմի «Սովորական ֆաշիզմ» վավերահրապարակախոսական կինոնկարը: «Երրորդ ռեյխի» առաջնորդն ու նրա պարտայգենոսսեներն էին ձեռքերն այդպես պահում:

Չէ, բայց «Այո»-ի քարոզչական տարբերանշանը, որին գործնական «հայերենով» ասում են՝ լոգո, շատ զի՛լ, չափազանց ուժեղ է ստացվել: Այնքան հզոր, որ դրամահավաք երեկույթից հետո շատերը ոչ Փաշինյանի ելույթից էին խոսում, ոչ էլ «հանգանակված» 205 միլիոն դրամից, այլ հենց միայն այդ լոգոյից: Համաձայնեք, որ իսկապես հզո՜ր գործ պիտի լինի, որ ստվերի մնացածը:

Մյուս կողմից, լոգո՛ն տեսա, լոգիկա՛ն չտեսա:

Հա, ու այն բանի համար, որ կիրիլիցայի նմանությամբ, հաստ ու կապույտ տառերով գրվի՝ «Այո», Փաշինյանն ու «Քաղպայմանագիրն» ամբողջ 3 միլիոն դրամ «ցնծացին» (չհաշված՝ 2–րդ և 3–րդ տեղը զբաղեցրածներին տված 3 միլիոնը)։

Ասվեց, որ շա՜տ բարդ էր ընտրություն կատարել ներկայացված առաջարկություններից ու վերջում այդ տարբերակն են ընտրել:

Մարդ նույնիսկ վախենում է պատկերացնել, որ եթե դա առաջին տեղը գրաված տարբերակն է, ապա երկրորդ ու երրորդ մրցանակացունե՞րն ինչի նման են եղել: Ասենք, Ա4 ձևաչափի թղթի վրա թանաքով գրված «այո՞»:

Ձեր տունը շինվի, մի կիսաֆեյք համակիր չկա՞ր, ասեիք, թող լատինատառ գրեր՝ «AYO», պրծներ-գնար: Կարծում եմ, նա անգամ 300 հազար դրամով այդ ծանր գործը կաներ:

Օստապ Բենդերն ու Կիսա Վորոբյանինովը երևի ավելի ուժեղ կնկարեին:

Առհասարակ, եթե ինչ-որ մի հրաշքով միջնադարյան մեր գրիչներն ու ծաղկողները տեսնեին ՔՊ-ի այդ տարբերանշանը, երկու անգամ կաթվածահար կլինեին. առաջին անգամ՝ գրվածքի տեսքից, երկրորդ անգամ՝ դրա դիմաց տրված հոնորարի չափն իմանալով:

Բայց դե իշխանությունների համար կարևորը տաղանդներն են՝ փողի իմաստով, այլ ոչ թե տաղանդը՝ ստեղծագործական կարողության իմաստով:

Իսկ բացի այդ, այսօրվա իշխանությունը, որ երեկվա ըննդիմությունն է, այլևս երեկվա ֆինանսական վիճակում չէ: Հիմա նրանք փող ունեն, արդեն շատ-շատ փող: Այնքան շատ, որ կարող են աջուձախ շաղ տալ՝ անիմաստ հանրաքվեների, անհաջող լոգոների, կասկածելի ֆիլմերի ու նման բաների վրա: Դե, իրենք էլ շաղ են տալիս ու խաղեր են տալիս: Ճիշտ է, երբ բանը հասնում է ծննդատներին կամ գիշերօթիկներին, այդքան առատաձեռն չեն...

Լավ, նկարել՝ նկարելն է: Կառաջարկեի մի տարբերակ, որ և՛ «այո»-ն է ընդգրկում, և՛ «ոչ»-ը: Օրինակ, այսպես՝ «այՈ՛չ» կամ «այ/ոչ», մի խոսքով՝ չա(յ)ո:

Ամեն դեպքում, ներկայացված տարբերանշանի տառերի գույնը ճիշտ է ընտրված: Ոչ այն է՝ հայերեն, ոչ այն է՝ կիրիլիցայով տառերը, երբ իմացել են, թե ինչ են ներկայացնելու և ի՛նչ գնով, ամոթից կապտել են: Չէ, մուգ կապույտը, բարբառային ասած՝ կապուտը, լա՜վ գույն է. «այո»... կապուտ:

Բազմանշանակ է:

Արմեն Հակոբյան

դիտվել է 786 անգամ
Լրահոս
Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Կառավարությունը Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» Կախված հայտնաբերված զինծառայողը մահից առաջ հաղորդագրություն է ուղարկել ազգականին․ նոր մանրամասներ (video) Փաշինյանի նպատակն է՝ հնարավորինս մեծ շրջանակների մասնակից դարձնել իր հակապետական գործունեությանը Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում Առաջիկա օրերին Փաշինյանին ծանր հանդիպում է սպասվում Պուտինի հետ․ Ռոբերտ Մարգարյան (video) Առինջում վեճից հետո հայր ու որդի փայտե մահակով կոտրել են «Rover 416 SL»-ի դիմապակին ու դռները Ագրարային համալսարանի գույքահարկի պարտքը հատել է 900 միլիոն դրամի սահմանը․ «Հրապարակ» Մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում 23-ամյա զինծառայողի մահվան դեպքից․ նա իր ազգականին հաղորդագրություն է ուղարկել Հայաստանի ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում․ Լավրովը՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ Լավրով ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ» «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ «Ալե՛ն, չես դադարում ապուշություններ խոսել, տեսա՞ր Ռուսաստանի արձագանքը Քոչարյանի վերաբերյալ» (video) Թրամփ․ հնարավոր է՝ ստիպված լինենք փոխել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը Կառավարությունը երկու պաշտոնյայի գործուղում է Վաշինգտոն՝ TRIPP ծրագրի շրջանակում. ArmLur.am «Վահագն Ալեքսանյա՛ն, դու քո ծննդականը տեսե՞լ ես, անհայտ հորդ արած-չարածի համար պատասխան ես տալու» (video) Զախարովա․ Զելենսկին անխոհեմ է գործում և Եվրոպայում միջուկային աղետի վտանգ է ստեղծում Մե՞նք ենք 2 միլիարդ պարտք․ Սերգեյ Լավրովի կոշտ խոսքն՝ ուղղված Փաշինյանին (video) Թրամփի վարչակազմը մտադիր չէ վերադառնալ Իրանի հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի դրույթներին «Նարեկ Նալբանդյանը կարող էր հորեղբորս որդին լինել, բայց Նիկոլը չէր դադարի պիղծ․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Գուտերեշը ակնկալում է, որ ԱՄՆ-ը կվճարի ՄԱԿ-ին ունեցած պարտքի մի մասը Զեկույց․ շուրջ 370 պաղեստինցի երեխա պահվում է իսրայելական բանտերում Փեզեշքիանը նոր դեսպաններին կոչ է արել առաջ մղել խաղաղության և հավասար երկխոսության օրակարգը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am