Սերժ Սարգսյան գնում է վա- բանկ. Քոչարյանը՝ թիրախում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նիստը դրամատիկ մեկնարկ ունեցավ: Խոսքը ոչ այնքան դատարանի ներսում ծավալված բուն իրավական պրոցեսների մասին եւ Սերժ Սարգսյանի ինքնավստահ քամահրանքի ցուցադրության մասին է, երբ ոտքի չկանգնեց, երբ դատարանն էր գալիս, որքան դատարանի շենքի առջեւ ծավալված իրադարձությունների:
Մինչ Սերժ Սարգսյանը կհայտնվեր ամբաստանյալի աթոռին, ՀՀԿ-ականներն ու նրանց համակիրները շտապել էին դատարան՝ իրենց աջակցությունը հայտնելու «թուրքին ծնկի բերած հերոս նախագահին»։
Տեսարանը, իրոք, մի կողմից հուզիչ էր ու հարգանքի արժանի. նախկին պատգամավորներ, գործադիրի ներկայացուցիչներ, նույնիսկ գործարարներ եւ այլք, մարդկանց մի քանի տասնյակ, գուցե հարյուրակ ՀՀԿ-ի երբեմնի հոծ բանակի փոխարեն:
Մարդիկ, որոնք արժանի են հարգանքի հենց միայն դրսեւորած սկզբունքայնության համար, մարդիկ, որոնք թավշյա հեղափոխությունից հետո ոչ միայն չշտապեցին սահուն անցում կատարել իշխանական տաքուկ անկյուններ, այլ շարունակում են դավանել իրենց սկզբունքներին, չեն ընկրկում ամբոխին, ճիշտ են, թե սխալ, դա հարցի մյուս կողմն է:

Գործարարներ, որոնք հասկանալով՝ իրենց ներկայությունը եւ աջակցությունը մերժված նախագահին կարող է թանկ նստել իրենց վրա, միեւնույն է եկել, կանգնել էին իրենց նախկին ղեկավարի կողքին՝ ապացուցելով, որ իրենք ոչ միայն լայն օրերի, այլ նեղ օրերի ընկեր են…
Մյուս կողմից, անշուշտ, դրամատիկ էր, նույնիսկ, ամենավատ երազում երկու տարի առաջ չէիր պատկերացնի, որ նախ Սարգսյանը կհայտնվի ամբաստանյալի աթոռին, էլ չենք ասում՝ «ռուպրով» կոչեր կհնչեցնի, իսկ ՀՀԿ վերնախավն էլ, նրա համար բողոքի ակցիա կիրականացնի: Այդուհանդերձ, մարդկային գործոնից բացի տեղի ունեցածում զգալի է նաեւ քաղաքական կոմպոնենտը: Գաղտնիք չէ, որ հեղափոխությունից հետո ցայսօր ընդդիմության տեղը մնում է թափուր, սահմանադրական հանրաքվեի հարցում խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումն արագացրեց այդ ուժերի դատավճիռը, եւ այսօր ակնհայտ է, որ Հայաստանում ընդդիմության ճամպրուկը ԱԺ-ից դուրս է, կարելի է ասել` փողոցում:

Մինչ այս պահը որոշակի համախմբում է ընթանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, բայց քանի դեռ իշխանության համար նա մնում է թիվ մեկ կալանավորը, կոնսոլիդացիան շոշափելի արդյունքներ չի գրանցում: Ուստի ՀՀԿ-ն, ըստ էության, իր հերթին է ընդդիմության ճամպրուկի ետեւից:Պատահական չէ, որ պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակության մեջ մեղադրվող նախագահին աջակցելու համար հավաքված ՀՀԿ-ականներն ու ինքը՝ էքս նախագահը թեման շեղեցին բոլորովին այլ ուղղությամբ: Ակցիային ծածանվում էին պաստառներ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Իսկ Սերժ Սարգսյանն էլ «ռուպրով» դիմեց կողմնակիցներին՝ հայտարարելով. թե Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում եւ բոլորին ուղարկեց տուն՝ զբաղվելու առօրյա հոգսերով։

Թե ինչ կապ կա առաջադրված մեղադրանքի եւ Արցախի հարցի միջեւ,
արդեն մեկնաբանեցին ՀՀԿ-ականները, ներկայացնելով իրենց առաջնորդին որպես անվտանգության երաշխավոր, Արցախը Ադրբեջանին երբեք չհանձնող եւ այլն։ Եւ, ի վերջո, Սերժ Սարգսյանը տեսնում է, թե ինչ արագությամբ է այս իշխանությունը գնում ինքնատապալման ու գործընթացներն էլ կարող են անկանխատեսելի ընթացք ստանալ, ուստի ինքը վա-բանկ է գնում:

Պետք է ասել, որ այս իշխանության թիվ մեկ ընդդիմությունը՝ իրականն ու ռադիկալը, շարունակում է մնալ Ռոբերտ Քոչարյանը, դա մի քանի ենթաշերտ ունի: Նիկոլ Փաշինյանը եւ շատերն են ընդունում, որ ի տարբերություն երրորդ նախագահի, Ռոբերտ Քոչարյանն ավելի արմատական է, եւ հենց նա է երկու անգամ հաղթել լեւոնաահհշական թիմին, որ նա անհանդուրժող է ընդհանրական ասած՝ հող հանձնող, ապազգային տեսակին, դրանով է պայմանավորված երկրորդ նախագահի ու նրա թիմի նկատմամբ իշխանության աննախադեպ ճնշումները, փոխարենը բավական լոյալ տրամադրվածություն կա այն իշխանությունների հանդեպ, որոնց իրենք են մերժել:

Անի Սահակյան

դիտվել է 5578 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am