Արամ Սարգսյանը տեսողության խնդիր ունի եւ ոչ միայն․․․

Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է՝ քաղաքական ուժը, այն էլ ժողովրդի արդար քվեն ստացած քաղաքական ուժը, որը ԱԺ-ում ներկայացված է, որեւէ պարագայում չպիտի չեզոքության կամ բոյկոտի կողմնակից լինի. «Տեսականորեն այդ չեզոքությունը նույն «Ոչ»-ն է։ Ես իմ ընկեր Էդմոն Մարուքյանին ուղիղ ասել եմ՝ լավ կլիներ, որ դուք ձեր «Ոչ»-ը, ինչը ինձ բացատրում ես, հիմնավորես «Ոչ»-ով։ Հանրային ընկալման մեջ, հեռուստատեսությամբ այդ ժամն օգտագործես, փորձես հիմնավորել. ինչի՞ց եք վախենում, որ հանրությունը ֆեյսբուքում վատ բաներ կգրի՞, թող գրի, եթե դու ճիշտ ես…։ Կարծում եմ, որ «Ոչ»-ը որպես ուղղություն իրավունք ունի ունենալու եւ այն ուժերը, որոնք ընդդիմադիր են գործող իշխանությանը եւ իրենց «Ոչ» լինելն այս կամ այն կերպ հիմնավորել են, ճիշտ կանեին այդ նույն բանն անեին այնպես ինչպես «Այո»-ի կողմնակիցները. հանրության հետ հանդիպելով, հանրությանը բացատրելով։ Ցանկացած պարագայում, եթե «Այո»-ն հաղթեր էլ իրենք հաղթած էին դուրս գալու»։
Արամ Սարգսյանը փաստում է՝ երկրորդ ուժ կամ իշխանությանն այլընտրանք կարող է դառնալ այն ուժը, որի հետ իշխանությունը բանավիճում է. «Եթե այսօր չկա ուժ, որի հետ իշխանությունը բանավիճի, հետեւաբար այդ իշխանությունը հավերժ է»։ Սարգսյանն այս հայտարարություննեն արել է Դվին հյուրանոցային համալիրում սահմանադրական հանրաքվեի «Այո» շտաբի կազմակերպած դրամահավաքին մասնակցելու ժամանակ:

Եթե որոշակի առումով կարելի է համաձայնել Արամ Սարգսյանի հետ, այն առումով, որ քաղաքական ուժը չպիտի վախենա, քանզի ով ռիսկի չի գնում, շոմպայն չի խմում, եւ ի վերջո հեղափոխությունն էլ տեղի ունեցավ <<դուխով>> կարգախոսով: Սակայն ատելության այս գերդոզայի պայմաններում, որը մթնոլորտ են լցրել իշխանությունն ու իրենց ֆեյքերի ֆաբրիկան, ինչ-որ բան հանրությանը տեղ հասցնելը գրեթե անհնար է դարձել: Մանավանդ, երբ իշխանությունն էլ մանիպուլացիաներ անելու մեծ վարպետ է եւ ցանկացած հարց կարող է շուռ տալ քաղաքակա օպոնենտների դեմ՝ դարձնելով նրանց իր ֆանատների թիրախ: Մյուս կողմից, ինչպես Մարուքյանը կասեր՝ այ ընկեր, այդ ում եւ ինչ պետք է հիմնավորի, ինչի Հայաստանում այդ ում եւ ինչ հայտնի չէ: Ո՞վ չի տեսել Փաշինյանի արկածները դատական իշխանության հանդեպ, ով չի տեսել, թե ամիսներ շարունակ ինչ գողգոթա է անցնում դատական իշխանությունը՝ ի մասնավորի Սահմանադրական դատարանի եւ նրա նախագահի: Սկզբում Փաշինյանը երդվում է, թե գիտեք, էլ դատավորները առաջվանը չեն, էլ չկա զանգովի արդարադատություն, մեկ էլ հոպ, իր հետեւորդներին քսի է տալիս դատարանների շենքերը շրջապատելու, հետո հայտարարում՝ վնգստացող դատավորների մասին: Ապա խաչակրաց արշավանքներ է սկսում ՍԴ-ի ու Հրայր Թովմասյանի նկատմամ: Իր գրպանում գտնվող իրավապահ մարմիններին է ուղարկում Թովմասյանի ու իր ընտանիքի, մտերիմների վրա,

Ապա նրանց կանչում հարցաքննության, ՍԴ նախագահի հայրական տան տանիք բարձրացնում ԱԱԾ-ականներին, հասկանում, որ հնարավոր չէ դուրս գալ Թովմասյանի եւ մտերիմ-բարեկամների նկատմամբ կարած գործերի տակից, փորձում է մեծ գումարով կաշառել նրան ու ՍԴ այլ դատավորներին, բայց հետո հասկանում է, որ այդ մարդիկ ուղեղներում աղքատություն հաղթահարելու բարդույթ չունեն եւ ծառայում են հանուն պետության, որոշում է գնալ հանրաքվեի՝ թքած ունենալով երկրի մայր օրենքի ու միջազգային կառույցների կարծիքի վրա: Եթե ՍԴ-ի շուրջ այս պրոցեսը որեւէ մեկը չի տեսնել ու հասկացել, կարող է պարզապես տողադարձ լինել ու իր սպիտակ երամով շարունակել ճախրել երկնքում:

Անի Սահակյան

դիտվել է 2363 անգամ
Լրահոս
Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը Զինծառայողի մահվան դեպքով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից «Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը Արտակարգ իրավիճակ՝ Ազատության պողոտայում Խարդախություն Alibaba-ի անվամբ 24 ժամ Լոռու մարզում ջուր չի լինի․ հասցեներ Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել․ Փոխեք ցուցանակները, քանի չեն հասկացել,թե ինչ ենք ծխում «Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am