Ռոբերտ Քոչարյանն անուն է տվել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում ուշագրավ հայտարարություն է արել` Մարտի 1-ի դատավարության հետ կապված: Քոչարյանն ասել է, որ 2008 թվականին Ոստիկանությունը չէր ենթարկվում նախագահին, մինչդեռ այժմ ենթարկվում է վարչապետին:

«Առաջինը՝ դատախազը փորձեց պարզաբանել, թե ինչ է սահմանադրական կարգի տապալումը՝ արձագանքելով փաստաբանների որոշ հիմնավորումների: Նա որպես օրինակ բերեց հավաքների, հանրահավաքների սահմանափակումը՝ նկատի ունենալով իմ կարգադրությունը, որով արտակարգ դրություն և սահմանափակումներ են մտցվել: Ես կցանկանայի հիշեցնել, որ հրամանագիրը միայն Երևան քաղաքի վրա էր տարածվում և բոլոր սահամանափակումները միայն Երևան քաղաքի վրա էին տարածվում, սա էր հրամանագրի բովանդակությունը,- ասաց նա և հավելեց,- կարելի՞ է արդյոք երկրում, որտեղ հազարավոր համայնքներ կան, մեկ համայնքում սահմանափակումները սահմանադրական նորմերի խախտում համարել: Կարծում եմ՝ պատասխանը պարզ է»:

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաև «Մարտի 1»–ի գործով տուժողի իրավահաջորդներից մեկի պաշտպան Սեդա Սաֆարյանի հայտարարությանը, թե Ոստիկանությունն ուղղակի ենթարկվում էր նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանին:

«Ես կարծում եմ, որ իրավաբանը պետք է լավ իմանա այդ ժամանակ գործող Սահմանադրությունը: Այդ հիմա է, որ Ոստիկանությունը ենթարկվում է անմիջապես վարչապետին: Նախագահը նման լիազորություններ այն ժամանակ չուներ: Ծանոթացեք Սահմանադրությանը, որ պատկերացնենք, թե ինչ կարգի կարգավորումներ են աշխատել այն ժամանակ: Նախագահի լիազորությունը եղել է արտակարգ դրություն մտցնելը»,- ասաց նա:
Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ չէր անդրադառնա այս հարցերին, բայց ստիպված է նման պարզաբանումներ մտցնել, քանի որ հանրությունը հետևում է դատական նիստին:
Մարտի 1-ի գործով բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում, որովհետև, Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեջ փաստորեն, անուն է տվել: Նա ասել է, որ ոստիկանությունը ոչ թե իրեն, այլ կառավարության ենթակայությամբ է գործել: Այսինքն` Քոչարյանն անուղակիորեն տվել երկար չարչարկված հարցի պատասխանը` ով է տվել կրակելու հրամանը: Քոչարյանն անուն չի տվել, բայց շատ հասցեական պարզաբանել է, որ նման գարծառույթ նախագահը չի ունեցել, ունեցել է կառավարությունը: Կառավարության ղեկավարն, ինչպես հայտնի է, վարչապետն է. իսկ թե ով է եղել 2008թ.-ի ղեկավարը, կամ վարչապետը, բոլորին է հայտնի:

Հայկ Դավթյան

դիտվել է 12270 անգամ
Լրահոս
Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը Զինծառայողի մահվան դեպքով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից «Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը Արտակարգ իրավիճակ՝ Ազատության պողոտայում Խարդախություն Alibaba-ի անվամբ 24 ժամ Լոռու մարզում ջուր չի լինի․ հասցեներ Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել․ Փոխեք ցուցանակները, քանի չեն հասկացել,թե ինչ ենք ծխում «Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am