Կրկեսի վերածված Այո-ի քարոզարշավը

Դվին հյուրանոցային համալիրում սահմանադրական հանրաքվեի «Այո» շտաբը կազմակերպել է դրամահավաք, որի ընթացքում հավաքվել է 205 մլն 560 հազար դրամ: Քարոզչական կողմի շտաբի պետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ 

օնլայն հարթակում դրամահավաքը շարունակվում է: Կան նաև փոխանցումներ արտարժույթի տեսքով, որոնց արտացոլումն առայժմ հստակեցված չէ, այսինքն՝ կարող է այս թվի որոշակի փոփոխություն լինել: Դրամահավաքի արդյունքում հավաքված գումարն ուղղվելու է քարոզարշավի անցկացմանը:
Դրամահավաքի նվիրատուները տարբեր գործարարներ, հայտնի և անհայտ գործիչներ են եղել: Նրանցից մեկը` դերասան Հովհաննես Ազոյանն ասել է, թե ինքը փող չի ունեցել, մոր թոշակից 15 հազար դրամ է վերցրել, որ Այո-ի շտաբին նվիրատվություն անի: Այսպիսով` կարելի է արձանագրել, որ Այո-ն դեռ չսկսած` քարոզարշավը վերածվեց կրկեսի, ինչի համար Նիկոլ Փաշինյանն ու Իմքայլականները պարտական են պստիկ Հովոյին: Հասկանում եք չէ` պետությունը թոշակառու կնոջը չնչին թոշակ է տալիս, որը հաստատ չի հերիքում ապրուստի համար, իսկ այս անառակ զավակը վերցնում է կնոջ թոշակը ու տալիս Նիկոլ Փաշինյանին, որ ան Այո քարոզի: Պարոն Փաշինյան, ամոթ է, հետ տվեք այդ կնոջ թոշակը:
Ինչ վերաբերում է գործարարներին և ընդհանրապես քաղաքացիներին, ովքեր Այո-ի օգտին նվիրատվություն են արել` հետաքրքիր է` որտե՞ ղ էին նրանք երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր էր և նախաձեռնել էր Իմպիչմենտի գործընթացը, երբ Փաշինյանը` որպես Երևանի քաղաքապետի թեկնածու, հայտարարել էր դրամահավաքի մասին, Երբ Փաշինյանն ու նրա գործընկերները Ելք դաշինքի համար էին դրամահավաք հայտարարել: Պատասխանը շատ պարզ է` նրանք նույն տեղում էին` ճիշտ այնտեղ, որտեղ այժմ. այսինքն` իշխանության կողքին: Նրանք իրենց տեղը չեն փոխել, այս Նիկոլ Փաշինյանն է իր գտնվելու տեղը փոխել: Իսկ համոզմունքներն ու գաղափարները. այստեղ ևս մեծ փոփոխություն չկա` իշխանության կողքին միշտ ապահով է:

Փաշինյանը հայտարարել է, որ ինքն ու իր քաղաքական թիմը կկտրեն իրենց ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի կեղծիք թույլ չեն տա, <<ես անձամբ կկտրեմ իմ ձեռքերը և թեկուզ մեկ կեղծիք թույլ չեմ տա, որովհետև դա կնշանակի ջնջել այն արժեքները, որոնց վրա մենք կանգնած ենք»,- ասել է նա: Ձեռքերը կտրել պետք չի, բայց շուրջը ուշադիր նայել և անցյալը հիշել պետք է: Հիշում եք` Նիկոլ Փաշինանը Ազգային ժողովում հայտարարում էր, թե չամադանով փող են տարել Բաղրամյան 26: Հիմա փաստորեն ոչ միայն չամադանով փողեր, այլ անգամ մարդկանց թոշակներն են բերում Այո-ի ընտրաշտաբ, որի փաստացի տերը Նիկոլ Փաշինյանն է: Բերում են, որ ապահով ապրեն, որ իրենց հարցերը հեշտ լուծվեն, որ իրենք ասֆալտին փռվելու վտանգից ազատվեն:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 2173 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am