Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը չի հիշու՞մ՝ ինչպես էր մեղադրում Նիկոլ Փաշինյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին․Բորիս Մուրազի (video)

Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ այս իշխանությունները Մարտի 1-ի դեպքերի հետևանքով տուժողների իրավահաջորդներն են, ըստ նրա՝ այսօրվա իշխանությունը Մարտի 1-ի ցավալի իրողությունները, որպես քաղաքական խաղաքարտ է օգտագործում։ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ այս մասին ասել է Մուրազին՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով դատավարությանը։

Խոսելով օրերս իրենց կայքում տեղ գտած Մարտի 1-ի դեպքերին վերաբերող նոր տեսաձայնագրությունների մասին՝ Բորիս Մուրազին ասել է․ «Չեմ բացահայտի՝ ինչպես են այդ տեսաձայնագրությունները հայտնվել մեր ձեռքի տակ, բայց վստահաբար կասեմ, որ այդ կադրերը եղել են նաև որոշներին սպասարկող լրատվամիջոցների ձեռքում, պարզապես դիտավորությամբ հանվել են այն հատվածները, որտեղ երևում են քաղաքացիների շրջանում զինված մարդիկ»։

Հաղորդման մյուս հյուրը՝ «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը նշել է, որ իրենց տեսանյութեր են տրամադրել նաև քաղաքացիներ, որոնք երկար ժամանակ վախեցել են այդ տեսաձայնագրությունները տրամադրել որևէ մեկին․ «Մեզ են տրամադրվել տեսանյութեր, որտեղ ոչ միայն հստակ երևում են կրակողները, այլև նկատվում է՝ ինչպես են ցուցարարներն օգտագործում դյուրավառ նյութեր, որոնք նետում են ոստիկանների ուղղությամբ»։

Ըստ Մանթաշյանի՝ երբ ՀՀ վարչապետն ասում է, որ Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտված է, պետք է հստակ իմանանք, ովքեր են սպանել Մարտի 1-ի իրադարձությունների տասը զոհերին։

Մանթաշյանը սուտ է համարում այն տեսակետը, որ տասը տարի շարունակ ասել են՝ Մարտի 1-ին ցուցարարները քնած էին, ոստիկանները հարձակվեցին․ «Հայտնված տեսագրությունները ցույց են տալիս՝ ինչպես են քաղաքացիները հարձակվում ոստիկանների վրա և այսօրվա հայտնի հանրային գործիչներն էլ սադրում և մարդկանց հույզերի վրա ազդում»։

Նարեկ Մանթաշյանի խոսքով՝ Մարտի 1-ին անհրաժեշտ էին զոհեր, որովհետև նման հեղափոխությունների մեխը զոհերն են, որն ավելի է գրգռում մարդկանց հույզերը։

Հավելելով Նարեկ Մանթաշյանին՝ Բորիս Մուրազին նշել է․ «Թող տպավորություն չլինի, որ Մարտի 1-ին ոստիկանության գործողություններն արդարացնում ենք, բայց ճշմարտության համար պետք չէ միայն ոստիկանին թիրախավորել»։

Հռետորական հարց բարձրացնելով՝ ի վերջո ու՞մ էին ձեռնտու Մարտի 1-ի դժբախտ իրողությունները, Բորիս Մուրազին համոզված ասել է․ «Հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանին պետք չէին սպանությունները և կար Սերժ Սարգսյան, որը պետք է նախագահեր, ում ևս ձեռնտու չէր։ Բնականաբար, ոչ ոք չի ցանկանա սպանություններով գալ իշխանության»։

Հարցին՝ ինչու՞ Սերժ Սարգսյանի իշխանությունը չբացահայտեց Մարտի 1-ը, Նարեկ Մանթաշյանն ասել է․ «Մենք ունենք «Յոթի» գործը, որի ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդհատակում էր։ Չեմ կարող ասել՝ հետո եղան պայմանավորվածություններ, թե ոչ, բայց շուտով ընդհատակի դուրս է գալիս Նիկոլ Փաշինյանը, կարճ կրում պատիժն ու մտնում ակտիվ քաղաքականություն»։

Բորիս Մուրազին էլ նշել է, որ Սերժ Սարգսյանն այն նախագահներից էր, ով սիրում էր նաև ընդդիմադիր գործիչների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել․ «Հասարակությունը այն վիճակում էր, որ իշխանության կողմից ցանկացած բացահայտում կեղծիք էր համարվելու։ Այնպես չէ, որ իշխանությունն անմեղ է Մարտի 1-ի դեպքերի հարցում, դրա համար էլ կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը գնում էր հասարակության մեջ նեգատիվը մեղմացնելու ճանապարհով»։

Ըստ Բորիս Մուրազիի՝ 2008թ․ հետո, որքան Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է ընդդիմության առաջնորդը, նա մշտապես պայմանավորվածությունների մեջ է եղել իշխանության հետ։

դիտվել է 1873 անգամ
Լրահոս
Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ) Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան Օդի ջերմաստիճանը կնվազի Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան սեփականատեր «Սամիկոյին» պատկանող 2 Lexus-ները վերածվել են մոխրակույտի ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Դուք ի՞նչի մասին եք մտածում, 36 զոհ խաղաղ պայմաններում․ զոհվածի մայր՝ ՊՆ ֆիլմի տակ մեկնաբանություն է թողել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am