Ձվի ինտրիգը` ինչու է գինը դարձել 25 դրամ

Տնտեսական մրցակցության մասին ՀՀ օրենքը սահմանում է, որ անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ` վարչական վարույթ է հարուցվել «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» ՍՊԸ-ների, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի և «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ ՏՄՊՊՀ-ից:

ՏՄՊՊՀ-ն 2019 թվականի փետրվարի 4-ի «Ձվի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն իրականացնելու մասին» թիվ 17-Ա որոշման հիման վրա իրականացրել է ուսումնասիրություն հավի ձվի շրջանառության ոլորտում: Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ հավի ձվի իրացման ոլորտում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության (չհիմնավորված կամ խտրական գների սահմանման և կիրառման, գների չհիմնավորված փոփոխությունների կամ պահպանման և այլն) հատկանիշներ:
Ձվի շուկայում վերջին երկու ամիսներին, իսկապես, տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Ձվի գինը հայաստանյան մանրածախ առևտրի կենտրոններում կտրուկ իջել է: Եթե 2019-ի դեկտեմբերին ձվի գինը 50-80 դրամ էր, ապա հունվար-փետրվար ամիսներին ձու կարելի է ձեռք բերել անգամ 25 դրամով, սա այն դեպքում, երբ ձմռանը ձվի գինը, սեզոնայնության գործոնով պայմանավորված, միշտ բարձրանում է: Այն, ինչ այժմ կատարվում է ձվի շուկայում, կարող է պայմանավորված լինել երկու հանգամանքով. կա'մ ձվի գերարտադրության հետևանքով շուկայում առաջարկը գերազանցել է պահանջարկին, կա'մ էլ տեղի է ունենում միտումնավոր գների իջեցում:

Հատկանշական է, որ երկու շաբաթ առաջ ՏՄՊՊՀ ղեկավարը  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ մամուլի տեղեկությունը, թե ներմուծման պատճառով է ձվի գինը նվազել, ճիշտ չէ: <<Վերջին ամիսներին ձու չի ներմուծվել: Վերջին ներմուծումը եղել է նախորդ մարտին: Պատճառը գերարտադրությունն է: Ինչքան ածան հավ կա: Մենք շուտով կհասկանանք՝ արդյոք խոշոր արտադրողները փորձում են մանրերին դուրս հանել շուկայից, թե ոչ»,- ասելօ էր Գեղամ Գեւորգյանը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի համաձայն` գնի չհիմնավորված իջեցումը, երբ տնտեսվարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի գնի` տնտեսական պայմանների (գործոնների) առկայությամբ չպայմանավորված իջեցումը նույնպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, այնպես, ինչպես գնի չհիմնավորված բարձրացումը:
Անբարեխիղճ մրցակցություն է համարվում ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջև կամ վերջիններիս ու սպառողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքները:

Յուրաքանչյուր շահագրգիռ անձ, այդ թվում սպառողը, որն անբարեխիղճ մրցակցության հետևանքով վնաս է կրել, իրավունք ունի անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու պահանջով դիմելու դատարան:
Գների չհիմնավորված իջեցման հետևանքով տարբեր տնեսվարողներ կարող են սննկանալ և դուրս մղվել շուկայից: Արդյունքում որոշ ժամանակ անց շուկայում կարող են մնալ մի քանի գերիշխող դիրք ունեցողներ, և այդ ժամանակ արդեն ձվի շուկայական գինը կորոշեն նրանք և ոչ թե մրցակցությունը:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2474 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am