Պատասխան-սադրանք

Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում. «Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»:

«Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է, ադրբեջանական հանրության համար։ Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։ Դեռ ավելին. Հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում», ավելի ուշ գրեց Արծրուն Հովհաննիսյանը։

Պարզվում է Ադրբեջանը հայտնել է զինված ուժերի զինծառայողի զոհվելու մասին։
Երկրի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ղազախի շրջանի Ղուշչու Այրիմ գյուղի ուղղությամբ սահմանային մարտական դիրքում, որը տեղակայված է Հայաստանի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղից ոչ հեռու, հայկական Զինված ուժերի կողմից հրադադարի խախտման հետևանքով սպանվել է սահմանապահ Իբրահիմ Վելիևը։ Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները պնդում են, թե «դիվերսիայի փորձի» կանխման ընթացքում կորուստներ է կրել նաև հայկական կողմը։

ԱԳ նախարար Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին՝ Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի համատեղ ասուլիսում լրագրողները հիշեցրել են, որ փետրվարի 24-ին սահմանին հայ զինվոր է վիրավորվել, և դա տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստից հետո, ուստի դա Ադրբեջանի պատասխանը չէ՞ր: Հայաստանի արտգործնախարարն արձագանքել է. «Անկեղծ ասած՝ ես դրա մասին իմացա, երբ հանդիպում էինք, և իմ գործընկերներն ինձ տեղեկացրին: Ես առիթ չեմ ունեցել խոսելու իմ մյուս գործընկերների հետ: Բայց կարող եմ ասել, որ չափազանց մտահոգիչ է, քանի որ էսկալյացիոն ռիսկերի նվազեցման տարրը մեզ համար կարևորագույններից մեկն է բանակցային ողջ փաթեթի մեջ: Էսկալյացիոն ռիսկերի աճը հնարավորություն չի տալու իրական առաջընթաց ունենալ բանակցային գործընթացում: Մենք ունենք կարևոր ձեռքբերում 2019-ի ընթացքում՝ էսկալյացիայի ավելի նվազ պատկեր, ունենք լավ օրինակ, երբ օգտագործվում է դրա համար ուղիղ գիծը: Ինձ համար նվազ պատկեր դժվար է ասել, թերևս եղել են զոհեր, և մեկ զոհն արդեն ավելի քան շատ է, բայց շատ էական է էսկալյացիայի ռիսկերի նվազեցումը պահպանել: Այստեղ, բնականաբար, անհրաժեշտ է հստակ հասկանալ, թե ինչ զարգացումներ են եղել: Եղել է վիրավոր հայկական կողմից, որը մտահոգիչ է և անընդունելի: Մենք մեր կողմից հստակ շարունակելու ենք առաջ տանել այդ օրակարգը: Կոնկրետ հարցեր կան իրականացնելու, միջոցառումներ, որոնք բերելու են ռիսկերի նվազեցման, որոնք բխում են թե՛ նախկինում ձևավորված մոտեցումներից, թե՛ ներկայումս ձևակերպված մոտեցումներից»:
Ադրբեջանի իշխանությունները Ստեփանակերտում նախօրեին Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհրդի համատեղ նիստերից հետո, սպասելի էր, որ կգնան սադրանքների, ապա մեղքը կբարդեն հայկական կողմի վրա:

Առհասարակ, Մյունխենում Փաշինյան-Ալիև հրապարակային բանավեճից դեռ փոքր-ինչ առաջ էլ Ադրբեջանը սկսել էր հայկական կողմին մեղադրել բանակցային գործընթացը փակուղի մտցնելու մեջ:

Փաշինյանի մի քանի հայտարարությունները, թե՝ Լեռնային Ղարաբաղում ոչ թե տարածքների, այլ անվտանգության ապահովման հարցն է կարևոր, ապա՝ Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի իշխանությունների և պաշտպանական գերատեսչությունների համատեղ քննարկումները լրացուցիչ ազդակ են, որ հայկական կողմը գոնե այս փուլում լուրջ զիջումների չի գնալու, ավելին՝ Բաքվից է սպասում պատասխաններ, թե ինչ կարող են նրանք զիջել:

Այս իրավիճակում չի կարելի բացառել սահմաններում իրավիճակի կտրուկ լարումը: Հետևաբար, պետք է հնարավորինս պատրաստ լինել ալիևյան նոր սադրանքներին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3320 անգամ
Լրահոս
Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը Զինծառայողի մահվան դեպքով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից «Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը Արտակարգ իրավիճակ՝ Ազատության պողոտայում Խարդախություն Alibaba-ի անվամբ 24 ժամ Լոռու մարզում ջուր չի լինի․ հասցեներ Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել․ Փոխեք ցուցանակները, քանի չեն հասկացել,թե ինչ ենք ծխում «Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am