Ալիևի նվերը Ազատ Արցախին

Հայաստանի կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը: Կառավարության եզրակացությունը ստանալուց հետո նախագիծը սահմանված կարգով ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը: Պաշտոնական Բաքուն մի քանի օր տարբեր մակարդակներով հայտարարում էր, թե «Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմամբ Երևանը վերջ կդնի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործընթացին, և Մինսկի խմբի համանախագահներն ու միջազգային հանրությունը պետք է համարժեք պատասխանեն նման սադրիչ գործողություններին»։ Արձագանքելով Բաքվի հայտարարություններին՝ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը, մասնավորապես, նշել էր. «Այս պահին Հայաստանում հետևում են Ադրբեջանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների զառանցանք-հայտարարությունների շքերթին, որոնք զարմանքից բացի միայն զվարճանք կարող են առաջացնել»: Նա նաև հայտարարել է. - «Թող ոչ ոք չկասկածի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից»։ Եթե Ադրբեջանը ագրեսիա սկսի Հայաստանը կճանաչի Ղարաբաղը, ՀՀ իշխանությունների ներկայացրած բանաձևը` Ադրբեջանին զսպելու իրական միջոց է: Բայց ոչ միայն... Պաշտոնական Երևանը պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի` Լեռնային Ղարաբաղի ճանաչման ուղղությամբ, և բոլորովին էլ պարտադիր չէ, որ ճանաչողը առաջինը Երևանը լինի: Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանի խոսքով՝ առաջիկայում ականատես կլինենք Ստեփանակերտի «միջազգային ճանաչման շարանի», ինչը միայն դրականորեն կանդրադառնա հակամարտության խաղաղ կարգավորման վրա: «Ես համոզված եմ, որ առաջիկայում այդ ճանաչումների շարանը շարունակվելու է: Արցախի միջազգային ճանաչումը շատ կարևոր եմ համարում նաև այն առումով, որ դա կարող է դրական ազդեցություն ունենալ նաև բանակցային գործընթացի վրա: Դա թույլ կտա ապահովել բանակցային գործընթացի անդառնալիությունը, նաև թույլ կտա բանակցող կողմերին, հակամարտող կողմերին կենտրոնանալ բուն, ռեալ խնդիրների վրա, այն է՝ թե ինչպես ապահովել խաղաղ գոյակցության պայմաններ երկու անկախ պետությունների համար, որոնք ձևավորվել են այս տարածաշրջանում Խորհրդային Միության փլուզումից, դրան հետևած պատերազմից հետո», - «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում ասել է Կարեն Միրզոյանը: Հարցին, թե արդյոք ակնկալում են, որ Լեռնային Ղարաբաղը կճանաչեն նաև միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունները, Միրզոյանը պատասխանել է․ «Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ այդ պահը գալու է: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և որքան կայացած լինի մեր պետությունը, որքան մենք կարողանանք զարգացնել այն, այդքան ավելի մոտ ենք լինելու այդ նպատակին»: «Մենք կողմնակից ենք, որպեսզի ճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը, աշխատում ենք այս ուղղությամբ, բայց կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն առաջին պետությունը չպետք է լինի, որ ճանաչի Արցախի Հանրապետությունը», «Ազատության» հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով Հայաստանի կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի ընդգրկմանը։ «Դա կարող է տեղի ունենալ միայն, եթե Ադրբեջանը կրկին սանձազերծի պատերազմ, այդ ժամանակ արդեն այլընտրանք պարզապես չի լինի», - ասել է Բաբայանը: Հայաստանի հետ միասին, ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Ստեփանակերտն աշխատում է Ղարաբաղի ճանաչման ուղղությամբ, և արդեն, ըստ Բաբայանի, շոշափելի արդյունքներ ունի։ «Միայն 2016թ. ԱՄՆ-ի երկու նահանգներ ճանաչել են անկախությունը, և այս հաղթարշավը, կարծում եմ, ապրիլյան այս պատերազմից հետո կստանա նոր որակ», նկատել է Դ. Բաբայանը։ Ստեփանակերտը 20 տարիների ընթացքում ապացուցել է, որ արժանի է անկախություն ձեռքբերող պետություն համարվել: Իր հերթին, նաև Ալիևն է իր գործողություններով ապացուցել, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի հետ չի կարող խաղաղ գոյակցել: Այդ իսկ պատճառով կան բոլոր հիմքերը` ԼՂՀ ճանաչումը օրակարգային հարց դարձնելու ու այդ ուղղությամբ առաջ ընթանալու համար: Պարզապես, հարկավոր է հետևողական լինել: Մեզ ծանր աշխատանք է սպասում... Թամար Բագրատունի

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am