«Չարքը», «տականքը», Սորոսը մտան Արցախ

Նախօրեին Ստեփանակերտում բողոքի ակցիա էին կազմակերպել «Արցախի հեղափոխական կուսակցության» անդամները, որոնք մտադիր են մասնակցել մարտի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Այս կուսակցությունը ստեղծվել է մեկ ամիս առաջ եւ բավականին կասկածելի անցյալով մարդիկ են ներգրավված, որոնց մասին երկու օր է համացանցում թեժ քննարկումներ կան, ինչպես նաեւ ակցիայի բուն մասնակիցները Սամվել Բաբայանի հետ ակտիվ փոխհարաբերություններ ունեցող անձինք են։ Ըստ աղբյուրների՝ տեղի ունեցած միջադեպն անուղղակի կերպով կարող է կապված լինել Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերից հնչեցրած մեսիջների հետ։

Մասնավորապես՝ Փաշինյանն իր խոսքում ակնարկեց, որ ոչ մի կերպ չի հանդուրժի, որ Արցախում ծայրահեղ գաղափարներ կրող գործիչներ գան իշխանության գլուխ։ Գաղտնիք չէ, որ ՀՀ իշխանությունների մտահոգությունը Վիտալի Բալասանյանի հարցում է, ով կոշտ քննադատության է ենթարկում Փաշինյանի վարած ապազգային քաղաքականությունը: Բնականաբար, ցուցարարները բացահայտ չէին ներկայացնելու իրենց թիրախը եւ Ստեփանակերտի կենտրոնում պահանջում էին ոչ միայն Արցախի Արտակարգ իրավիճակների նախարար Լեւոն Մնացականյանի, այլեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը, ում մնացել է պաշտոնավարել ընդամենը մեկ ամիս։
Ինչը խոսում է մի բանի մասին, որ Արցախում փորձ է արվում ապակայունացնել իրավիճակը եւ լարված մթնոլորտ ստեղծել: Եւ ահա, դեռ կասկածելի այս խմբի բարձրացրած աղմուկը չէր մարել, մինչ Արցախը պատրաստվում է նախագահական ընտրությունների, «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանն Արցախում բնակիչներին կոչ է անում բոյկոտել ընտրությունները՝ դրանք որակելով կեղծ ու ապազգային, հորդորելով պատրաստվել «Արցախում մարզպետի նշանակման շարժման»։ Դրա նախորդ օրը նա հրապարակել էր նաև «Արցախի դե յուրե միացման գործընթացի ամբողջացման խոչընդոտների վերացման ճանապարհային քարտեզը»:
Այս կոչը կասկած չի թողնում համոզվելու, որ Արցախում իրավիճակը ապակայունացնելու կազմակերպված հրահանգ է իջեցվել եւ նպատակն էլ պարզ է, ինչպես նշեցինք, վարչապետ Փաշինյանը Հանրայինի եթերից բացահայտ ասաց, որ թույլ չեն տալու իրենց ընդդիմախոսներին իշխանության գալ: Արցախի վերաբերյալ հատուկ ծրագիր ունեցող Նիկոլ Փաշինյանը, բնական է, որ հատկապես մունխենյան խայտառակ հանդիպումից հետո առավել ակտիվ է լծվելու իր ծրագրի իրականացման՝ տարածներ անվտանգության դիմաց իր թեզը կյանքի կոչելու: Ծրագիրն ընթացքի մեջ է դրված դեռ այն պահից, երբ Փաշինյանի ձեռամբ զարկ տրվեց բանակի գեներալներին պատվազրկելու պրոցեսը, երբ պաշտոնական հանդիսությանը Արցախը մարզ ներկայացնողները մնացին անպատիժ ու Փաշինյանը նույնիսկ հարկ չհամարեց անդրադառնալ դրան, երբ Երեւանի փողոցներում տուրք տվեցին Արցախի նախագահի գլուխը կոտրելու կոչերին, երբ Սորոսը պաշտոնապես մուտք գործեց Արցախ՝ առաջիկա ընտրություններին դիտորդական վերահսկողություն իրականացնելու պատրվակով: Սրանք այն քայլերն են, որոնք կամաց-կամաց կյանքի են կոչում ապազգային մեծ ծրագիրը, հիմա էլ անհայտ ու անհայրենիք տականքների միջոցով փորձ է արվում խժդժություններ հրահրել: Եւ ուրեմն արցախցիները պետք է ժամ առաջ գիտակցեն, որ սա ոչ թե նախընտրական, այլ ազգային ինքնորոշման պայքար է, իսկ այդ պայքարում կարող են հաղթած դուրս գալ միայն մի պարագայում, երբ համախմբվեն Վիտալի Բալասանյանի շուրջը: Հակառակ դեպքում կորուստներն անդառնալի են լինելու:

Անի Սահակյան

դիտվել է 8083 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am