Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ամաչում եմ, որ հայ եմ․ Անդրանիկ Միհրանյան

 Քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանի գնահատմամբ` Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի պատմության և ղարաբաղյան կոնֆլիկտի արմատների մասին բավարար գիտելիքներ չունի և Մյունխենում Ալիևի հետ ունեցած դեբատի ժամանակ ուղղակի խայտառակեց հայ ժողովրդին. <<Նայեցի Ալիևի հետ նրա այդ դեբատը և շատ մեծ ցավ զգացի, որ հայ ժողովուրդն ունի այսպիսի ներկայացուցիչ, որը չունի մինիմալ գիտելիքներ ոչ պատմությունից, ոչ քաղաքականությունից, ոչ էլ դիվանագիտությունից>>,- Hayeli.am-ի հետ զրույցում նշեց Միհրանյանը: 

Նրա գնահատմամբ` Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հիշատակումը Տիգրան Մեծի վերաբերյալ շատ անհաջող էր. Պոմպեոսի հետ կապված պատմական դրվագը հաջորդել է զորավար Լուկուլլոսից կրած պարտությանը: Այդ իրադարձությունը, ըստ Միհրանյանի, Տիգրանն Մեծի և այդ ժամանակների հայկական կայսրության ամենածանր պարտություններից մեկին հաջորդած բանակցությունն է եղել, որի հիշատակումը ցույց է տալիս վարչապետի տգիտությունը. <<Անհնարին է, որ պետությունն ունենա մի ղեկավար, որը իր ժողովրդի պատմությունից միանգամայն անտեղյակ է, որովհետև եթե նա հիշատակում է Տիգրան Մեծին, ուրեմն գոնե պիտի հասկանա, թե ում դեմ է պայքարել Տիգրան Մեծը, ինչ բանակցություններ է վարել: Տիգրան Մեծը ավելի մեծ գործեր և ավելի պանծալի հաղթանակներ ունի, քան այն, ինչ հիշատակեց Փաշինյանը: Հայաստանի ղեկավարը իրավունք չունի խոսել Հայաստանի պատմությունից, եթե ինքը դրա մասին գաղափար չունի>>,- նշեց Միհրանյանը` ավելացնելով, թե դեռ լավ է, որ Ալիևը ևս իր պատմական իմացություններով չի փայլում, հակառակ պարագայում կարող էր Փաշինյանի հիշատակած փաստին հակադարձումներ բերել:
Հաջորդ կարևոր բացթողումը Փաշինյանի կողմից Մութալիբովի հիշատակումն է եղել: Եվ վերջապես Փաշինյանի պնդումը, թե ինչպես Ադրբեջանն է անկախություն ձեռք բերել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանից և Խորհրդային Միությունից: <<Հազար անգամ գրված, ասված և հայտարարված ճշմարտություն է` միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանը երբեք Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամբ իրավունքներ չի ունեցել: Բայց Փաշինյանը չկարողացավ անգամ այս պարզ փաստը հիշատակել, երբ Ալիևը հոխորտում էր, թե Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի ենթակայության տակ կամ Ադրբեջանի մաս: Ես չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանն իր ողջ կյանքում ինչով է զբաղվել, հավանաբար փողոցներում քայլել է, անասուններ է կերակրել, թե ուրիշ բաներ արել, բայց փաստ է, որ նա չի տիրապետում ղարաբաղյան կոնֆլիկտի արմատներին: Նա չգիտի, որ Ղարաբաղն ու Նախիջևանը միշտ Ադրբեջանի համար դիտարկվել են վիճահարույց տարածքներ: 1918 թվականին Ազգերի լիգան նման արձանագրում է արել, երբ Ադրբեջանը անդամակցության նպատակով դիմել է Ազգերի լիգային: Երբեք Ադրբեջանը իրավունքի ստատուս այդ տարածքների նկատմամբ չի ունեցել: Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդը այս մասին չգիտի: Եվ ես շատ մեծ ամոթ եմ զգում, որ նման կարգի <<տգետը>> զբաղեցնում է վարչապետի աթոռը: Ես Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ամաչեցի, որ հայ եմ, ես ամաչում եմ, որ իմ ժողովուրդը նման "թյուրիմացությանը" վարչապետ է նշանակել:
Երկու տարի առաջ, երբ հեղափոխությունը նոր էր եղել, ես ասել էի, որ փողոցի խուժանը չի կարող իշխանություն լինել, հիմա ցավոք համոզվում եմ, որ չեմ սխալվել: 
Նրա համոզմամբ` միջազգային ատյանները Փաշինյանի ասածներին լուրջ չեն վերաբերվում, և նրա մոտեցումն ու դիրքորոշումը կարևոր նշանակություն չեն կարող ունենալ. <<Բոլորը գիտեն, տեսնում են, որ Հայաստանն այժմ ղեկավարում է երրորդ դասարանցու մակարդակով մի անձ, որի հետ որևէ մեկը որևէ լուրջ հարց չի քննարկում: Սա է Հայաստանի այսօրվա թիվ մեկ խնդիրը: Ի վերջո, որևէ մեկին հետաքրքիր չէ, թե ինչ է այսօր կատարվում Հայաստանում: Եվ եթե Հայաստանի ղեկավարը երկիրը տանում է կործանման, և ժողովուրդը դրա դեմը չի առնում, ուրեմն թող տանի․ դա դրսում որևէ մեկին չի հետաքրքրում »,- խոսքը եզրափակեց Անդրանիկ Միհրանյանը:

Նաիրա Բաղդասարյան

դիտվել է 98969 անգամ
Լրահոս
10 ամսական աղջիկ է մահացել Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am