Թուրքիա` առանց Դավութօղլուի. հեղաշրջո՞ւմ, դրակա՞ն զարգացում

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռանում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնից, Դավութօղլուն այդ մասին երեկ հայտարարել է կուսակցության Կենտրոնական վարչական խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ: Դավութօղլուն Թուրքիայի 26-րդ վարչապետ է դարձել 2014թ. օգոստոսի 28-ին՝ 2014թ. օգոստոսի 27-ին տեղի ունեցած ԱԶԿ-ի համագումարում կուսակցության նախագահ ընտրվելու հաջորդ օրը: Այդպիսով 17-ամյա ընդմիջումից հետո Թուրքիայի վարչապետի պաշտոնը ստանձնեց պրոֆեսորի կոչում ունեցող քաղաքական գործիչ: Մայիսի 22-ին արտահերթ համագումար կանցկացնի, որի ժամանակ Դավութօղլուն չի առաջադրվի կուսակցության նախագահի պաշտոնում: «Ես կարծում եմ, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության միասնության և միասնականության շարունակության համար ավելի ճիշտ է փոխել կուսակցության նախագահին, քան թե Կենտրոնական գործադիր կոմիտեն։ Ստեղծված պայմաններում առաջիկա արտահերթ համագումարին չեմ պատրաստվում առաջադրել իմ թեկնածությունը», - հայտարարել է Դավութօղլուն։ Այս հայտարարությունը նշանակում է, որ Թուրքիան շուտով նոր վարչապետ կունենա, քանի որ ավանդաբար վարչապետի պաշտոնը զբաղեցնում է իշխող կուսակցության ղեկավարը։ Դավութօղլուն նշել է, որ իր քաղաքական գործունեությունը կշարունակի որպես Քոնիա նահանգից ընտրված պատգամավոր։ Արտահերթ համագումար անցկացնելու մասին որոշումը ընդունվել է երեկ երեկոյան նախագահ Թայիփ Էրդողանի և Ահմեդ Դավութօղլուի միջև կայացած հանդիպումից հետո։ Էրդողանը մեկնաբանել է առաջիկա համագումարին Դավութօղլուի չառաջադրվելու որոշումը՝ նշելով, որ այդ որոշումը անձամբ վարչապետն է կայացրել։ Խոսելով Էրդողանի հետ իր հարաբերությունների մասին՝ Դավութօղլուն հայտարարել է, որ մշտապես կլինի նախագահի հետ միասին. «Ինչ էլ որ տեղի ունենա, ես մշտապես հավատարիմ կմնամ նախագահի հետ մեր հարաբերություններին: Նրա ընտանիքը իմ ընտանիքն է, մենք բազմիցս առաջ ենք գնացել ուս ուսի տված, և ես կարծում եմ, որ տեղին չեն այդ թեմայով ամեն տիպի շահարկումները»: Մինչդեռ թուրքական ընդդիմությունը այլ կարծիքի է։ Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Դավութօղլուն հեռանում է միայն մեկ մարդու ցանկությամբ։ Նա քննադատել է Դավութօղլուին՝ նշելով, որ վերջինս պարտավոր էր դիմանալ ճնշմանը։ Քըլըչդարօղլուն տեղի ունեցած զարգացումները մայիսի 4-ի հեղաշրջում է անվանել։ Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթդին Դեմիրթաշը ևս կիսել է Քըլըչդարօղլուի կարծիքը՝ իրադարձությունների նման շրջադարձը որակելով որպես հեղաշրջում։ Նա նշել է, որ Էրդողանը չարաշահում է իր սահմանադրական լիազորությունները և միայնակ որոշում, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։ Դավութօղլուի հեռանալու մասին լուրերի ֆոնին թուրքական մամուլն ակտիվորեն քննարկում է վարչապետի պաշտոնի հավակնորդներին։ Շրջանառվող անունների թվում են արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, տրանսպորտի նախարար Բինալ Յըլդըրըմը, էներգետիկայի նախարար և Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը, առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզինօղլուն և փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։ Թուրքական և արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ 21-ամիս Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ահմեդ Դավութօղլուի հեռանալը նախագահ Թայիփ Էրդողանի հետ աստիճանաբար խորացող հակասությունների արդյունքն է։ Մինչդեռ Դավութօղլուն այսօր հայտարարել է՝ «անկախ իրադարձությունների զարգացումներից, ես մինչև վերջին շունչս հավատարիմ եմ իմ տված խոստմանը և նախագահին»։ ​​Այսպես, ըստ Դավութօղլուի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թևակոխում է զարգացման նոր փուլ: Նա վստահեցնում է, թե երբեք չի ընկել պաշտոնի հետևից և չի կարծում, թե կուսակցության նախագահի թեկնածու կդառնամ այնպիսի պայմաններում, երբ չկա համաձայնություն: Սա առավել քան բացահայտ հայտարարություն է, որը վկայում է որոշակի հակասությունների առկայության մասին: Փաստ է մի բան Թուրքիան հետևողական քայլերով գնում էր դեպի իսլամացում: Դավութօղլուի` «զրո խնդիրներ հարևանների հետ» բազմամյա բանաձևն այդպես էլ չիրագործվեց, ավելին` Թուրքիայի և հարևանների հարաբերություններն էլ ավելի խնդրահարույց դարձան: Այսօր Թուրքիան մխրճված է տարբեր խնդիրներ մեջ, դրանցից ամենակարևորը, թերևս, երկրի ներսում անկայունությունն է, ժողովրդավարության առանց այն էլ ցածր մակարդակի էլ ավելի նվազումը: Ինչը չի գոհացրել Էրդողանին, թերևս, ավելի ուշ հայտնի կդառնա: Բայց Թուրքիայում Դավութօղլուի հեռացումը տարածաշրջանային նշանակության մասշտաբի քայլ է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am