AntiFake-ը հանրաքվեին խախտումները տեսաձայնագրած անձանց կպարգևատրի

AntiFake.am-ը դրամահավաք է նախաձեռնում հանրաքվեի ընթացքում կատարված խախտումները տեսաձայնագրած անձանց պարգեւատրելու համար։ Այս մասին լրատվամիջոցը հանդես է եկել հայտարարությամբ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Ապրիլի 5-ին կայանալիք հակասահմանադրական ու հակաօրինական հանրաքվեին ընդառաջ` արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունը մոբիլիզացնում է վարչական ռեսուրսը։ Լրատվիամիջոցները նաեւ գրել են, որ իշխանությունները նախկին ՀՀԿ-ական գյուղապետերի առաջ պայման է դրել. եթե հանրաքվեի ընթացքում բավարար թվով ձայներ ապահովեն, նրանց դեմ հարուցված քրեական գործերը կկարճվեն: Իսկ պատճառն այն է, որ իշխանությունն ինքն էլ է համոզված, որ առանց խախտումների, առանց ճնշումների եւ կեղծարարության ի վիճակի չեն լինելու անհրաժեշտ թվով ձայներ ստանալ։

Նպատակ ունենալով կանխարգելել հանրաքվեին ընդառաջ եւ դրա ընթացքում տեղի ունեցող խախտումները` AntiFake.am-ը դրամահավաք է նախաձեռնում հանրաքվեի ընթացքում խախտումները ապացուցող եւ տեսաձայնագրությունները մեզ ներկայացնող անձանց պարգեւատրելու համար։

Դրամահավաքի նպատակն է պարգեւատրել բոլոր այն անձանց, ովքեր կներկայացնեն տեսաձայնագրություն կամ ձայնագրություն, որոնք հաստատում են, որ`

1. Անձին հարկադրել են կատարել հանրաքվեի քարոզչություն, կամ վերջինս հրաժարվել է քարոզչություն անել։

2. Հանրաքվեի արդյունքում ձայներն ակնհայտ սխալ են հաշվել։

3. Կեղծ քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր են պատրաստվել կամ իրացվել։

4. Հանրաքվեի դրված հարցին կողմ կամ դեմ քվեարկելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար կաշառք է տրվել։

5. Անձին որեւէ ձեւով հարկադրել են հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկել, կամ մեկից ավելի անգամ քվեարկել կամ այլ անձի փոխարեն քվեարկել։

6. Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին խոչընդոտել են ծանոթանալ ընտրական փաստաթղթերին սահմանված դեպքերում եւ կարգով (ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճենները, քաղվածքները չեն տրվել)։

7. Մարզպետների կամ մարզպետների տեղակալների կողմից համայնքների ղեկավարներին, իրենց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների ղեկավարներին հանրաքվեին մասնակցելու, կողմ կամ դեմ քվեարկելու ցուցում է տրվել։

8. Զինվորական հրամանատարական կազմի կողմից իրենց ենթականերին, զինվորներին, հանրաքվեին մասնակցելու, կողմ կամ դեմ քվեարկելու ցուցում է տրվել։

9. Վարչապետի կամ փոխվարչապետի կողմից նախարարներին, կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին հանրաքվեին մասնակցելու, կողմ կամ դեմ քվեարկելու ցուցում է տրվել։

10. Համայնքի ղեկավարներից պահանջվել է հանրաքվեի դրված հարցի օգտին որոշակի թվով կողմ ձայներ ապահովել:

11. Համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից հանրաքվեին մասնակցելու, կողմ կամ դեմ քվեարկելու ցուցում է տրվել։

12. Գործադիր իշխանության հանրապետական մարմինների ղեկավարների կամ այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց ենթականներին հանրաքվեին մասնակցելու կողմ կամ դեմ քվեարկելու ցուցում է տրվել։

Վերոնշյալ խախտումները հավաստող ձայնագրությունները ներկայացնող անձանց ենթադրվում է տրամադրել`

150.000 դրամ, եթե համապատասխան խախտումը կատարվել է կառավարության անդամի կամ գործադիր իշխանության հանրապետական մարմնի ղեկավարի կամ նրանց տեղակալների կողմից,

150.000 դրամ, եթե համապատասխան խախտումը կատարվել է զինվորական հրամանատարի կողմից,

100.000 դրամ, եթե համապատասխան խախտումը կատարվել է մարզպետի կողմից,

100.000 դրամ, եթե համապատասխան խախտումը կատարվել է համայնքի ղեկավարի կողմից,

100.000 դրամ, եթե համապատասխան խախտումը կատարվել է վերը չթվարկված որեւէ այլ պաշտոնատար անձի կողմից։

Տեսանյութերը տրամադրած անձի տվյալները ցանկության դեպքում կարող են գաղտնի պահվել»:

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6 զինվորի են սպանել Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները․ Հայաստանը չէր մասնակցում Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեսեք այս անարդարության աստիճանը. Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞ Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարյանի լարած ծուղակը չընկավ. Վաչե Բրուտյան Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Իսրայելը չորս հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am