Փաշինյանը սահմանադրական հանրաքվեի հարցում «երկու քարի արանքում» է. մանրամասներ Գերմանիա այցից

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում սպասվող սահմանադրական հանրաքվեի թեման շարունակում է մնալ նաեւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Մասնավորաբար, «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի վերաբերյալ, որի ժամանակ այս հարցն առանցքային է եղել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հետ, եւ գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ հնչել է ՍԴ շուրջ ընթացող զարգացումներին ու հանրաքվեի անցկացմանը վերաբերող տարբեր հարցեր։


Ըստ տեղեկությունների՝ զրույցները հիմնականում անցել են միօրինակ. Փաշինյանին սկզբում հաջողվել է իր խարիզմայի հաշվին, ինչպես նաեւ «հակակոռուպցիոն բացահայտումների» մասին պատումներով հիմնավորել հանրաքվեի անհրաժեշտության թեզը, սակայն խոսակցությունների երկրորդ փուլում եվրոպացի պաշտոնյաները Փաշինյանին հարցրել են՝ եթե նախաձեռնությունն այդքան լավն է ու չունի իրավական խնդիրներ, ապա ինչո՞ւ չեն դիմում Վենետիկի հանձնաժողով, որպեսզի առկա բոլոր անհանգստություններն ու կասկածները փարատվեն։ Այս պնդումներին ի պատասխան, մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը տվել է անորոշ պատասխաններ:

Ի դեպ, պատահական չէին նախօրեին Հանրային հեռուստատեսության եթերից վարչապետի կողմից արված հայտարարությունները. չնայած Փաշինյանը փաստացի խուսափեց ուղիղ պատասխանից եւ դեռ մի բան էլ ինչ-որ հարցերի պատասխան ակնկալեց Վենետիկի հանձնաժողովից, սակայն ըստ էության չբացառեց Վենետիկի հանձնաժողով դիմելու հավանականությունը։

Մեզ հետ զրույցում մասնագետները նշում են, որ ներկայումս Փաշինյանը կանգնած է դժվար ընտրության առաջ, քանի որ եթե դիմի Վենետիկի հանձնաժողովին, կարող է բախվել հանձնաժողովի բացասական եզրակացությանը, սակայն կպահպանի եվրոպացիներին տված իր խոստումը, եթե չդիմի, ապա կապահովի հանրաքվեի անցկացումը, բայց միջազգային արենայում վարկանիշային առումով կտրուկ անկում կգրանցի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 438 անգամ
Լրահոս
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg Թիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում է Կործանվում ենք, ի՞նչ պիտի լինի․ Սյունիքի բնակիչ (video) Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի խմբաքանակ. ադրբեջանական ԶԼՄ-ներ Նիկո՛լ, էդ սրտիկի տեղը գիտե՞ս՝ ինչ արա․ քաղաքացի (video) Աբովյան քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ Գրեթե ամբողջ շաբաթ Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան «Նիկո՛լ, դու ես էշի պես զռռում․ քեզ համապատասխան շորերով կմտցնեն․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Տեր Դանիելը հոգևոր ծառայություն կիրականացնի Պերմի նորակառույց հայկական եկեղեցում Ուրիշ բառ չասեմ, որ չասե՛ք՝ հայհոյում ես․ Գառնիկ Իսագուլյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, չես սարսափու՞մ քո դաժանությունից․ արցախցու անկեղծ խոսքը (video) 3 բնակարան, հողամաս, դրամական միջոցներ․ ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը. Արմլուր «Տնտեսական ցեղասպանություն» կենսաթոշակառուի համար. Հրայր Կամենդատյան Ձեր մարդիկ պառակտու՞մ են ընդդիմադիր դաշտը. Հարց` Սերժ Սարգսյանին (video) Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Դուք ո՞նց եք տժժում․ որդի՛ս, ես չեմ լռելու․ անհետ կորածի մայր (video) Անգիր արեք՝ Ղ, ԻսաՂուլյան. Աննա Ծառուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am