«Յարխուշտա» խաղանք կամ հանրաքվե պարեցնենք, տնտեսությունն էլ՝ իրեն-իրեն... կաճի

Այսօր, արդեն աշխարհի, Եվրոպայի մրցանակակիր ըմբիշների, ծանրորդների և այլ մարզիկների դրամական խրախուսման հարցի վրա (ի դեպ, խրախուսելի մոտեցում է, ինչ կառավարություն էլ լինի) վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլի «երազանքների գիրկն» ընկավ: Դե, կհիշեն շատերը. այն, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մինչև 2050 թիվը պիտի ոչ այն է Եվրոպայի, ոչ այն է՝ աշխարհի չեմպիոն դառնար կամ գոնե՝ եզրափակիչ հասներ: Չլինի, չլինի, գոնե՝ բրոնզե մեդալներին հասնի:

Առհասարակ հայրենի հեռուստաեթերային լրատվամիջոցներին, հատկապես՝ կառավարության քարոզչամեքենայի ներկայացուցիչներ Հ1-ին ու «Ազատությանը» պետք է հորդորել, որ հնարավորինս հաճախ ցուցադրեն վավերագրական, ճանաչողական ֆիլմեր: Հիմնականում այն հաշվարկով, որ վարչապետն այդ ֆիլմերը դիտելու է: Կարող են անգամ անվանական նախազդ (անոնս) հաղորդել:

Այ, այն օրը Նիկոլ Փաշինյանը մի նման ֆիլմից իմացել էր, որ 1970-ականներին, մեր «Արարատ» լեգենդար թիմի հաղթանակներից հետո, ինչպես նկատել է Խորհրդային Հայաստանի այն ժամանակվա ղեկավար Կարեն Դեմիրճյանը, հանրապետության ձեռնարկությունների արտադրողականությունն աճում էր: Հասկանալի է, իհարկե, մարդիկ հաղթանակից ոգևորված, բարձր տրամադրությամբ ու հավեսով էին աշխատում, ավելի շատ արտադրանք էին տալիս այդ ուրախության ալիքի վրա:

Նիկոլ Փաշինյանի ընկալումն էլ է հասկանալի՝ մարզական հաղթանակներն ու հաջողությունները կոգևորեն ժողովրդին...

Հա, բայց մեր ժամանակներում, որպեսզի ինչ-որ բանի արտադրողականությունը բարձրանա, արտադրություններ են պետք: Հեռավոր 1970-ականներին Հայկական ԽՍՀ-ն ԽՍՀՄ կազմում զարգացած արդյունաբերության ու գիտության, քիմիական նաև՝ ռադիո-էլեկտրատեխնիկական արդյունաբերության երկիր էր: Բայց դա այլ «կինո» է ու անցյալ:

Հիմա, կներեք, առավելապես՝ զբոսաշրջություն է և հանքարդյունահանում, մի քիչ էլ՝ գյուղատնտեսություն, գումարած՝ ծրագրավորում: Իսկ եթե տնտեսության կառուցվածքը մի քիչ էլ «բացես», կպարզվի անցած տարվա 7 տոկոսանոց աճի մեջ աններելիորեն բարձր է ավտոխլամի ներկրման ու ղումարբազական «ծառայությունների» տեսակարար կշիռը:

Վարչապետ Փաշինյանի խոսքից հասկացվեց նաև, որ ռազմավարություն է մշակված... մինչև 2050 թիվը 25 օլիմպիական ոսկի, շախմատի աշխարհի չեմպիոնի թագ շահելու և, դե ֆուտբոլն էլ ասվեց: Չէ, հանուն ճշմարտության, նկատեմ, գոնե տեսական ընկալումն այն բանի, որ տնտեսությունը պիտի դինամիկ աճի, որպեսզի մարզական նվաճումներ լինեն, կա: Համենայն դեպս, նման մի նախադասություն էլ կառավարության նիստում ասաց վարչապետ Փաշինյանը:

Տնտեսության, ուրեմն, դիմանիկ աճ, ասում եք: Եվ ինչպե՞ս է այն դինամիկ աճելու: «Տնտեսական հեղափոխության» «իրքայլական» ընկալումո՞վ: Հետհեղափոխական շրջանում քանի՞ հարյուր կամ միլիարդ դոլարի արտաքին ներդրումային հոսք է եղել: Եղե՞լ է, թե՞ երկրի տնտեսությունը նարդրումային քաղց է ապրում: Քանի՞ ՆՈՐ աշխատատեղ է բացվել և ո՞ր ոլորտներում: Քանի՞ ՆՈՐ արտադրություն է հիմնվել:

Արտագաղթը դադարե՞լ է, և հայության զանգվածային ներգա՞ղթ է սկսվել:

Ի դեպ, 2004թ. Աթենքի օլիմպիական խաղերից Հայաստանի հավաքականը ձեռնունայն վերադարձավ՝ առանց ոսկե մեդալի: Բայց այդ տարիներին Հայաստանի տնտեսությունը դինամիկից էլ մի բան ավելի էր աճում: Հետո, իհարկե, այդ մեդալային բացը լրացվեց:

Հա, ու ո՞նց է տնտեսությունը դինամիկ աճելու մի երկրում, որտեղ տնտեսության գլխավոր պատասխանատուն օրումեջ կա՛մ «շոու է անում», կա՛մ «շոուի մեջ է ընկնում»:

«Յարխուշտա» խաղա՞նք, թե՞ անտեղի «հանրաքվե» պարացնենք: Այ, դրանից տնտեսությունը կատաստրոֆիկ աճելու է: Հաստա՛տ: Որ մի հատ էլ բանկային գաղտնիքը հեչ արվի, է՛լ ավելի է աճելու: Մի այլ կարգի:

Արդեն այնքան է աճել, որ Երևանի խեղճ ավագանին չի կողմնորոշվում՝ առաջ մետրոյի 5 նոր կայարան շահագործման հանձնելու ծրագի՞րը հաստատի, թե՞ հասարակական տրանսպորտի նոր ցանցը՝ 500 նորագույն ավտոբուսներով հանդերձ, թե՞ վերելակներն ընդարձակի: Այնքան է աճել, որ աղբահեռացումը ոչ թե անցյալ դարի 70-ականների ԶԻԼ-երով է իրականացվում, այլ...

Դուք օրումեջ միտինգ արեք, պրեմիաներ տվեք, տնտեսությունն ավելի արագ ու ավելի դինամիկ կաճի: Օլիմպիական մեդալներն էլ երկնքից կարկուտի նման կթափվեն: Մինչև 2050 թիվն ընդամենը մի 30 տարի է մնացել:

Արմեն Հակոբյան

դիտվել է 769 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am