Փաշինյանի հաջորդ թիրախը. Մոնումենտի դղյակները կփռվեն ասֆալտին

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանում առանձնատներ, դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի:

«Օրինակ՝ մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող, հայտնի մարդկանց առանձնատներն ամբողջությամբ ապօրինի շինարարություններ են: Այդ նույն բարձրաստիճան պաշտոնյաներն ի՞նչ են արել՝ ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն ապօրինի շինարարությունների օրինակացման համար, որ ապօրինի կառուցեն վերջացնեն, և այսօր, օրինակ, Երևանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան այդ շինություններն օրինականացնել: Պետք է նայել այդ հարցը՝ մենք ինչ խնդիր ունենք լուծելու»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ պաշտոնյաներն ամենահայտնի տեղերում, օրինակ՝ Մոնումենտում կառուցել են տներ՝ աներևակայելի չափերի. «Հիմա եկել, ասում են՝ մեր շենքն ապօրինի է, օրենքով պարտավոր ենք օրինականցնել, ու Երևանի քաղաքապետն ասում է՝ բոլոր իրավաբաններն ասում են, որ այո, պարտավոր ենք օրինականացնել»: Վարչապետ Փաշինյանը շարունակել է իր խոսքը. «Մեր երկրում այնպիսի փաստեր են ի հայտ գալիս, որ նույնիսկ «неудобно отвечать»: Նա հորդորել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին այդ խնդիրը քննարկել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:
Սա շատ հետաքրքիր մեսիջ է, կոնկրետ հասցեով: Եթե դղյակներն ապօրինի են եղել, կառուցվել են առանց շինթույլտվության, կնշանակի այստեղ մի ողջ շղթա է աշխատել: Նախ ապօրինի շինարարություն իրականացնել, այն էլ Երևանում ու հատկապես Մոնումենտում, այնքան էլ հեշտ չէ: Դա նշանակում է, որ առնվազն պետք է պատասխանտվության կանչվեն Երևանի նախկին քաղաքապետերն ու ոստիկանապետերը, հողի վերահսկողության ոլորտի բոլոր պատասխանատուները, ովքեր աչք են փակել և կոծկել ապօրինի շինարարությունը: Ի վերջո հնարավոր չէ Մանումենտի բարձունքին թաքուն դղյակ կառուցել և այնպես անել, որ ոչ ոք դա չտեսնի:Բացի այդ, եթե շինությունն անօրինական է, կնշանակի դրա համար չի վճարվել նաև գույքահարկ, այսինքն` վնաս է պատճառվել համայնքային բյուջեին: Ուստի, եթե կա նման թեկուզ մեկ դեպք, Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անուններ հնչեցնել և անհապաղ դիմել իրավապահներին:
Ինչ վերաբերում է պնդմանը, թե իրավապահներն ասում են, որ պարտավոր են օրինականացնել անօրինական շինությունը. այս մեկն արդեն սովորական պոպուլիզմ է, որովհետև Հայաստանում գործող բոլոր օրենքներով կառույցի տերը նա է, ում հողի վրա այն կառուցված է: Այսինքն` եթե որևէ շինություն կառուցված է համայնքի սեփականությունը համարվող հողի վրա, ապա դրա տերը պետությունն է: Եթե, այպես կոչված, ապօրինի շինությունը կառուցված է մասնավոր սեփականություն համարվող տարածքի վրա, այստեղ խնդիրը այլ է` պետությունն ու համայնքը պարտավոր են հաշվի նստել սեփականատիրոջ իրավունքների հետ: Բայց այս դեպքում պետք է ազնվորեն հայտարարել, որ խոսքը սեփականատիրոջ տարածքում կառուցված շինության մասին է:
Ինչ վերաբերում է ապօրինի շինարարությանը ընդհանրապես, ապա այս երևույթը Երևանում առկա է եղել վաղուց` դեռևս խորհրդային տարիներին Երևանում ամբողջական թաղամասեր են կառուցվել, օրինակ` Սարի թաղը, և դրանք շինթույլտվություն չեն ունեցել: Պետությունը տարբեր ժամանակներում օրինականացրել է անօրինական շինություններն ու ճանաչել սեփականատերերի իրավունքները: Բայց միշտ և բոլոր ժամանակներում պետությունն իրավասու է եղել գլխավոր հատակագծին հակասող շինությունները ոչ միայն չօրինականացնել, այլ նաև քանդել: Ի դեպ, վերջին անգամ քաղաքապետարանն օրինականացրել է մինչև 2001 թվականը կառուցված շինությունները:
Այս իրավասությունը կա նաև այսօր, այնպես որ պետք չէ լրացուցիչ կրքեր բորբոքել, թիրախավորել Մոնումենտի բարձունքում հանգրվանած հայտնի դղյակների տերերին: Այնտեղ որևէ անպօրինի շինություն չկա` այլ հարց, որ այդ տարածքը դղյակների համար նախատեսված չէր, և այդ քայլին գնալը ապօրինություն էր գլոբալ առումով:

Հայկ Դավթյան

դիտվել է 3717 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am