Երեւանում 25-ամյա երիտասարդի վրա 6 կրակոց են արձակել. սպանության փորձի գործով ձերբակալվել է «Սաշ»-ը/տեսաշար,տեսանյութ/

Այսօր` մայիսի 6-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս` Նոր Նորքի ոստիկանապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության և նույն վարչության հատուկ նշանակության վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության հատուկ գնդի (կարմիր բերետներ) աշխատակիցները այսօր ժամը 17:50-ի սահմաններում Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Նոր Նորքի բաժին հրազենով սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երևան քաղաքի Ռոստովյան փողոցի 4ա տան բնակիչ, 29-ամյա Ալեքսանդր Աբովյանին, մականունը` «Սաշ», Երևան քաղաքի Կասյան փողոցի 12 շենքի բնակիչ, 23-ամյա Ռուբեն Նազարյանին, Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի 37 շենքի բնակիչ, 25-ամյա Դավիթ Գասպարյանին, Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի 27/4 շենքի բնակիչ, 31-ամյա Մարիամ Հարությունյանին և Երևան քաղաքի Խորենացու փողոցի բնակիչ, 30-ամյա Արես Ավագյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նշված անձինք եղել են Ա. Ավագյանին պատկանող ВАЗ 21113 մակնիշի 88 FF 818 համարանիշի ավտոմեքենայով: Ընթերականների ներկայությամբ խուզարկությամբ Ա. Աբոյանի մոտ հայտնաբերվել է արտասահմանյան արտադրության 3 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ, իսկ Ա. Ավագյանի մոտ` 29 սմ ընդհանուր երկարությամբ դանակ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ա. Աբովյանը նույն ինքը` «Սաշը», կասկածվում է Երևանի Աճառյան փողոցում Ավանի հոգեբուժարանի ճանապարհին իր մոտ եղած հրազենով Երևան քաղաքի Նոր Արեշ 19 փողոցի 32 տան բնակիչ, 25-ամյա Արթուր Լևոնի Գևորգյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ: Նա 6 անգամ կրակել էր Ա. Գևորգյանի վրա: Վերջինս ստացել է հրազենային 6 վնասվածք, 2-ը թափանցիկ, իսկ 4-ը` մարմնի տարբեր մասերում: Վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի օրը Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորքի քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Նոր Նորքի քննիչներն ու ոստիկանները Երևան քաղաքի իրենց գործընկերների հետ կատարել են հսկայածավալ աշխատանքներ, ինչի արդյունքում էլ հանցագործությունը կարելի է ասել ամբողջովին բացահայտվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով` հրազենով կատարած սպանության փորձի պատճառը եղել է Ա. Աբովյանի և Ա. Գևորգյանի միջև եղած ֆինանսական խնդիրները: Քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կասկածյալ Ա. Աբովյանը ձերբակալվել է: Հայտնաբերված հրազենն ու դանակն էլ առգրավվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ողղությամբ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություննները ղեկավարել են Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, Նոր Նորքի ոստիկանության պետ Արմեն Վաթյանը, 6-րդ գլխավոր վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանը և Նոր Նորքի քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանը, որոնց կատարած ճիշտ և օպերատիվ, պրոֆեդիոնալ վնասազերծման արդյունքում գործի չդրվեց «Սաշի» մոտ եղած ատրճանակը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 29-ին, կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի երիտասարդ: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Երևան քաղաքի Նոր Արեշ 19 փողոցի 32 տան բնակիչ, 25-ամյա Արթուր Լևոնի Գևորգյանն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վերջինս ստացել էր հրազենային 6 վնասվածք, 2-ը՝ թափանցիկ, իսկ 4-ը` մարմնի տարբեր մասերում: Նա գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում և վերակենդանացման բաժանմունքում բժիշկները անում էին ամեն հնարավորը` նրա կյանքը փրկելու համար: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր օր.-ի 34 -104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Երիտասարդը հրազենային վնասվածքները ստացել էր Աճառյան փողոցից դեպի հոգեբուժարան տանող ճանապարհահատվածում, որտեղից ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին 7 հատ պարկուճ: «Սաշ» մականվամբ կասկածյալ, 29-ամյա Ալեքսանդր Աբովյան Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am