Աքիլլեսյան գարշապար. իշխանության կադրային քաղաքականության «վերքերը»

«Իշխանափոխությունից հետո ստեղծվեց մի իրավիճակ, որ այն բոլոր մարդիկ և ուժերը, որոնք ներդրում էին ունեցել Փաշինյանին իշխանության բերելու գործընթացին, այսինքն՝ վերջինիս հետ քայլել էին, փողոցներ փակել և այլն, սկսեցին իրենց ջանքերի համար փոխհատուցում պահանջել։

Իսկ այդպիսի իրավիճակում Փաշինյանը ստիպված էր բավարարել նրանց պահանջները, որը տեղի ունեցավ ոչ միայն կառավարության կողմից տարվող ընդհանուր քաղաքականության կոնտեքստում, այլև կադրային նշանակումների տեսքով։

Հեղափոխության օրերին Փաշինյանի հետ քայլած մարդիկ, հիմնականում երիտասարդները, որոնք մեծամասամբ ընդհանրապես պատկերացում չունեին պետական կառավարման ապարատի մասին, միանգամից հայտնվեցին բարձր պաշտոններում։ Այսպիսով Փաշինյանը հույս ուներ, թե գոնե կկարողանա թարմություն հաղորդել պետական կառավարման համակարգին և դրա գործունեությունը դարձնել ավելի արդյունավետ և թափանցիկ։

Եվ իր կադրային ընտրությունը կատարելիս վարչապետը շեշտը հիմնականում դրեց քաղաքական նպատակահարմարությունների, այլ ոչ թե պրոֆեսիոնալիզմի և փորձառության վրա։

Սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը, էյֆորիայի արդյունքում բարձր պաշտոններ ստացած անձինք չեն արդարացնում իրենց։

Եվ չնայած Փաշինյանը իր կադրային քաղաքականությունը բավարար էր համարում հայտարարելու համար, թե Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, ժամանակը հակառակն ապացուցեց, քանի որ իր իսկ իշխանության որոշ կադրեր ուղղակի հայտնվեցին կոռուպցիոն սկանդալներում, ինչպես օրինակ՝ ՊՎԾ պետը, ԿԳՄՍ փոխնախարարը, քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հիմա էլ Աջափնյակի թաղապետը և այլն։

Սա ցույց տվեց, որ ներկայիս իշխանության ներկայացուցիչները զերծ չեն կոռուպցիոն դրսևորումներից։ Եվ նույնիսկ վարչապետը իր ասուլիսներից մեկում ստիպված եղավ խոստովանել, որ կադրային քաղաքականության հարցում բացթողումներ են եղել։

Սակայն սրանով կադրային քաղաքականության մեջ առկա պրոբլեմները չեն սահմանափակվում, քանզի իշխանական բազմաթիվ այլ պաշտոնյաներ աչքի են ընկնում իրենց պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակով։

Թերևս դա է պատճառը, որ շատ հարցեր, մինչև չեն հասնում վարչապետին կամ վարչապետը չի միջամտում, լուծում չեն ստանում։ Ու ընդհանրապես, առկա խնդիրները լուծելու հանրության տարբեր պահանջներն առաջին հերթին ոչ թե ուղղվում են համապատասխան գերատեսչություններին, այլ գլխավորապես վարչապետին։

Դրա վառ դրսևորումներն են կառավարության շենքի առջև տեղի ունեցող բողոքի ակցիաները, երբ մարդիկ ցանկություն են հայտնում իրենց խնդիրների լուծման համար հանդիպել միայն վարչապետին։

Ուստի վարչապետը ստիպված է լինում անձամբ զբաղվել այն խնդիրներով, որոնք կարող էին լուծվել պետական կառավարման համակարգի տարբեր օղակներում։ Եվ պատահական չէ, որ կառավարության նիստերից մեկում վարչապետը հայտարարեց, թե մեկ-մեկ նախարարություններից փաստաթղթեր են գալիս, որ «ուզում ես ասել՝ էս ո՞ր դասարանի երեխա է գրել»:

Իսկ ինչպես գիտենք, նախարարություններից թղթերը կառավարություն ներկայացվում են միայն նախարարների կամ պաշտոնակատարների ստորագրությամբ: Եվ չնայած քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ վարչապետը մեղադրում է ողջ պետական համակարգին, թե իբր այն հեղափոխությանը դիմադրում է, սակայն մյուս կողմից՝ դրանով խոստովանում է, որ այս կառավարության կազմում աշխատում են դպրոցական մակարդակի գիտելիք ունեցող նախարարներ, որոնք ղեկավարում են «հակահեղափոխական» պետական կառավարման համակարգ:

Եվ այս համատեքստում մի կարևոր հարց է հետաքրքրում հանրությանը։ Եթե կառավարության տարբեր օղակներում աշխատող բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը ցածր է, ապա ինչպե՞ս է ստացվում, որ նրանք պետբյուջեից համատարած պարգևավճարներ են ստանում միլիոնավոր դրամների տեսքով։

Արդյոք ժամանակը չէ՞, որ ներդրվի նախարարների ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի գնահատման սանդղակ, երբ պարգևավճարներ կստանան այն պաշտոնյաները, որոնք կարողացել են իրենց աշխատանքով արդյունքներ ապահովել հանրության համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 851 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am