Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը կարող է վերանալ. Արման Նավասարդյան

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, Հայելի ակումբում լարգրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հնչող կարծիքներին, թե ՄԽ համանախագահների ինստիտուտը կվերանա, ասաց, որ այն, իրոք, կարող է վերանալ. «Բայց առանց այդ էլ դա չգործող մեխանիզմ է, և հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանը, որը տարիներ շարունակ քննադատում է, թե ոչինչ չի անում այդ կազմակերպությունը, հիմա վայնասում է բարձրացրել»: « Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցն ավելի շատ ունի պրոպագանդիստական նյուանս՝ վախեցնել մեծ պետություններին, որ նման բան էլ գոյություն ունի, որ մենք կարող ենք ճանաչել Ղարաբաղը:Արցախի անկախությունը մենք վաղուց պետք է ճանաչած լինեինք, այսքան արյուն երևի չթափվեր: Բայց չեմ կարծում, որ այսօր ճանաչելու դեպքում իրավիճակը կարող է փոխվել: Առաջին հարցը պետք է լինի՝ Ղարաբաղը մտցնելը բանակցային գործընթացի մեջ: Սա հարցերի հարցն է: Եթե մենք նման մտադրություն ունեինք,ապա այս 22 տարիներին մենք պետք է գոնե մեկ տասնյակ երկրների նախապատրաստած լինեինք սրան, որպեսզի առաջինը ԼՂՀ կարգավիճակը մենք չճանաչեինք»,-հայտարարեց նա: Արման Նավասարդյանը  վստահ է՝ պատերազմը Ռուսաստանի շահերից չի բխում, քանի որ, ըստ նրա՝ Ռուսաստանն ամենևին ցանկություն չուներ և չունի դուրս գալու տարածաշրջանից. «Ռուսաստանի հետ ռազմավարական առումով մեր շահերը համընկնում են, մարտավարական առումով՝ ոչ: Ինչ վերաբերում է լայնամասշտաբ պատերազմ սկսվել-չսկսվելուն, ապա մեծ պատերազմ չի լինի, սակայն կլինի տարածքային ձևաչափումների փոփոխություն: Ինչպես ասում են՝ դիվանագիտությունն այսօր լռել է, այժմ խոսում են թնդանոթները»:  

դիտվել է 10 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am