Սաբոտաժ կառավարությունում` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի


Հունվարի 25-ի մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե՝ իրեն չի՞ մտահոգում, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ՍԴ աշխատանքներին չի մասնակցում, սակայն ստանում է աշխատավարձ և օգտվում դատավորի համար օրենքով նախատեսված հասանելիքից, ասաց․ «Եթե այդպիսի երևույթ կա, մտահոգում է, իհարկե մտահոգում է, չի կարող չմտահոգել: Ես առաջին անգամ եմ լսում, ճիշտն ասած, այդպիսի բան, և կհետաքրքրվեմ ավելի մանրամասն»։
Yerevan.Today-ը փետրվարի 5-ին հարցում էր ուղարկել կառավարություն՝ հետևյալ հարցերով․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսից անցել է 11օր։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկել Նիկոլ Փաշինյանը իրավիճակը պարզելու վերաբերյալ, և ի՞նչ դիրքորոշում ունի կառավարության ղեկավարը ՍԴ դատավորի՝ ամիսներ շարունակ անհարգելի պատճառով աշխատանքի չհաճախելու մասին»։ Օրենքով նախատեսված ամենակարճ ժամկետում՝ հենց հաջորդ օրը, կառավարությունից տրվել է հետրևյալ պատասխանը․ «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ պարգևավճար ստանալու, ծառայողական ավտոմեքենայից և դրա համար հատկացվող վառելիքից օգտվելու վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում»։
Yerevan.Today-ը նույն խնդրով դիմել է նաև դիմեց Սահմանադրական դատարանի աշխատակազմ, որտեղից ստացված պատասխանները փաստում են, որ լիազորությունները ստանձնելու պահից մինչև սույն թվականի փետրվար ամիսը Վահե Գրիգորյանը ատացել է աշխատավարձ, որի ամսական չափը կազմում է 793 հազար 680 դրամ։, պաշտոնավարման ժամանակահատվածում 4 անգամ ստացել է պարգևավճար՝ 1մլն 746 հազար դրամի չափով։
Վահե Գրիգորյանին պաշտոնը ստանձնելուց ի վեր հատկացվել է Hyundai մակնիշի 006 ՕՏ 01 պետհամարանիշով ծառայողական ավտոմեքենա, որն իր կողմից շահագործման ընթացքում առաջացած անսարքությունների պատճառով վերանորոգվել է և վերստին հատկացվել նրան։ Վահե Գրիգորյանին տրամադրվել է 1180 լիտրի համար նախատեսված բենզինի կտրոն:

Միաժամանակ ՍԴ աշխատակազմից հայտնել են, որ Վահե Գրիգորյանը լիազորությունները ստանձնելու պահից չի իրականացրել որպես Սահմանադրական դատարանի դատավոր իրեն վերապահված որևէ գործառույթ։ Այդ թվում՝ չի մասնակցել որևէ նիստի (դատական կազմի նիստեր, 41 աշխատակարգային նիստ, 39 Սահմանադրական դատարանի նիստ), չի մասնակցել Սահմանադրական դատարան ներկայացված դիմումների՝ քննության ընդունելու հարցի պարզման գործընթացին, ներառյալ՝ դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքներով չի կազմել հաղորդում գործը քննության ընդունելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջների պահպանվածության վերաբերյալ, որպես զեկուցող դատավոր իրեն մակագրված գործերով չի կատարել օրենքով սահմանված գործառույթները, այդ թվում՝ չի ներկայացրել Սահմանադրական դատարանի ըստ էության որոշման նախագիծ։ Արդյունքում, որոշ գործերով կայացվել են աշխատակարգային որոշումներ գործի նախնական ուսումնասիրման ժամկետը հետաձգելու վերաբերյալ՝ պայմանավորված նրա անգործությամբ։ Նշված գործառույթների իրականացումը վերապահվել է Սահմանադրական դատարանի այլ դատավորների։
Հարկ է նշել, որ նշված անգործության հարգելիության վերաբերյալ որևէ հիմնավորում չի ներկայացվել վերջինի կողմից (այս համատեքստում բացառություն են կազմում այն մի քանի գործերը, որոնց քննությանը Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ աշխատակարգային որոշումներ են կայացվել)։
Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համատեքստում դատավորի ֆիզիկական ներկայությունը Սահմանադրական դատարանում ինքնին չի դիտարկվում որպես դատավորի լիազորությունների իրականացում։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները սույն օրենքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով դադարեցվում են, եթե նա կատարել է էական կարգապահական խախտում (ի թիվս այլնի, էական կարգապահական խախտում է Սահմանադրական դատարանի դատավորի՝ Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը):
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի սրտի ՍԴ դատավորը նա է, ով աշխատանքի չի գնում, աշխատավարձ, ծառայողական մեքենա ու պրեմյա է ստանում:Եվ որ շատ կարևոր է` այդ մասին վարչապետն ու իր աշխատակազմը տեղակացված չեն լինում, իսկ հարցումներին էլ պատասխանում են սուտ տեղեկություն տալով:
Ի դեպ, այս դեպքում տրամաբանական կլիներ, եթե կառավարությունը ՍԴ դատավորին վերաբերող հարցին ընդհանրապես չպատասխաներ, իսկ հարցն ուղղորդեր ՍԴ աշխատակազմ:Ի վերջո, միջգերատեսչական հարաբերությունների տեսանկյունից կոռեկտ չէ, երբ մի պետական կառույցը փորձում է մտնել մեկ այլ պետական կառույցի գործառույթների տիրույթ: Տվյալ պարագայում,  կառավարության այն պաշտոնյան, ով խորհուրդ է տվել նման անհեթեթ պատասխան տալ ԶԼՄ-ի հարցմանը, ուղղակի սաբոտաժ է արել` ընդդեմ վարչապետի :


Հայկ Դավթյան

դիտվել է 6156 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am