3 առանձնատուն, 3 հողամաս եւ 110 միլիոն, հազարավոր դոլարներ...ՀՀ ԿԲ նախագահի ունեցվածքը. armtimes.com

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ նա պատկառելի ունեցվածքի տեր է: Արթուր Ջավադյանի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են 110 միլիոն դրամ, 475 հազար ԱՄՆ դոլար եւ 160 հազար եվրո, որոնք տարվա վերջում դարձել են 121 միլիոն դրամ, 525 հազար դոլա եւ 11 հազար եվրո: ԿԲ նախագահի եկամուտները նախորդ տարի գոյացել են շահաբաժնից, տված փոխառությունների դիմաց ստացած տոկոսներից եւ աշխատավարձից: Նրա միայն աշխատավարձը կազմել է 24 միլիոն 562 հազար 235 դրամ, շահաբաժնից ստացել է 260 հազար դրամ, իսկ փոխառություներից՝ 1.5 միլիոն դրամ, 7.6 միլիոն դրամ, 10.3 միլիոն դրամ, 699 հազար դրամ եւ 39 հազար 390 դրամ: Ընդհանուր առմամբ Արթուր Ջավադյանի եկամուտը նախորդ տարի կազմել է 45 միլիոն 78 հազար 673 դրամ: Կենտրոնական բանկի նախագահի նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ նա ունի երկու առանձնատուն, մեկ բնակարան, երեք հողամաս, Volkswagen Touareg v6 3.5 ավտոմեքենա եւ 2 միլիոն դրամ արժողությամբ բաժնեմաս: 2014 թվականին էլ նա 54 միլիոն դրամով եւս մեկ առանձնատուն է ձեռքբերել: Արթուր Ջավադյանի կինը՝ Հասմիկ Մանուկյանն էլ նախորդ տարի 39.5 միլիոն դրամով հասարակական նշանակության շինություն է գնել: Նրա դրամական միջոցները մի փոքր են զիջում ամուսնու դրամական միջոցներին: Հասմիկ Մանուկյանը նախորդ տարվա սկզբին ունեցել է 60 միլիոն դրամ, 470 հազար ԱՄՆ դոլար եւ 380 հազար եվրո, որոնք տարվա վերջում դարձել են 51 միլիոն դրամ, 560 հազար դոլար եւ 280 հազար եվրո: Նախորդ տարի ԿԲ նախագահի կինը երկու աշխատավարձերից ստացել է 3 միլիոն 652 հազար դրամ, տված փոխառությունների դիմաց ստացած տոկոսներից՝ հազար 839 եվրո, 8 հազար 971 դոլար, 3 հազար 860 դրամ եւ 5 միլիոն 320 հազար դրամ, իսկ վարձակալությունից՝ 7.8 միլիոն դրամ եւ 16.3 միլիոն դրամ: Մանուկյանի եւ Ջավադյանի դուստրը՝ Աննա Ջավադյանն էլ, ով ոչ մի տեղ չի աշխատում եկամուտ է ստացել փոխառությամբ տրամադրած գումարների դիմաց ստացած տոկոսներից, որը նախորդ տարի կազմել է 1 միլիոն 280 հազար դրամ, հազար 242 դոլար եւ 284 դոլար:  Մանրամասներն՝ այստեղ

դիտվել է 110 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am