Բանակի խնդիրները հասցրել եք վարտիքների մակարդակի ու անգամ այդ խնդիրը չեք կարողանում լուծել.Սամվել Ֆարմանյան (video)

Երկրին սպառնացող արտաքին սպառնալիքին դիմագրավելու հարցում Հայաստանի ներսում չի կարող լինել քաղաքական տարակարծություն։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մյունխենյան դեբատին։

Խոսելով Արցախի հարցի բուն կարգավորման մասին՝ Ֆարմանյանը նշեց, որ իր համար անհայտ է՝ Նիկոլ Փաշինյանն ինչ դիրքորոշում ունի հարցի կարգավորման վերաբերյալ. «Մարդիկ, ովքեր տիրապետում են Արցախի կարգավորման հարցին, գիտեն, որ Նիկոլ Փաշինյանի պատկերացումները ԼՂ հարցի վերաբերյալ սև արկղ են իրենցից ներկայացնում»։

Ըստ Ֆարմանյանի՝ Արցախի հարցում Փաշինյանն անկանխատեսելի է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, Ադրբեջանի, այլ նաև միջազգային հանրության և ինքն իր համար.«Այս իշխանությունը չունի տրամաբանված ու կուռ պատկերացում Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ։ Մյունխենյան քննարկումները տպավորություն էին ստեղծում, որ մենք գործ ունենք ինչ-որ ֆուտբոլային խաղի հետ։ Ըստ էության՝ հայկական կողմը տրվել է սադրանքին ու համաձայնվել ԼՂ կարգավորման հարցը քննարկել Մինսկի խմբի ձևաչափից դուրս»։

Անդրադառնալով Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակի քննարկմանը՝ Սամվել Ֆարմանյանն ասել է. «Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ՀՀ որևէ իշխանության հոգեզավակն է։ Փաշինյանի իշխանությունը տարածաշրջանում առաջին ոչ համակարգային իշխանությունն է։ «Արցախյան դոսիեն» Փաշինյանի անկանխատեսելիության ապացույցն է։ Ժամանակները տարբեր են, որպեսզի ԼՂ հարցի կարգավորման փուլային տարբերակը համեմատենք Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած տարբերակի հետ»։

Սամվել Ֆարմանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ՀՀ ոչ մի իշխանություն չի կարող գնալ ԼՂ հարցի այնպիսի կարգավորման, որին համաձայն չէ հայ ժողովուրդը։

Խոսելով բանակում զինծառայողների մահվան դեպքերի ու հայաստանցի-ղարաբաղցի տարանջատման մասին՝ Սամվել Ֆարմանյանը նշեց. «Բանակը ամենաբարդ կառույցներից մեկն է, և մեր բարձրագույն սպայակազմին պետք է տալ հնարավորություն, որպեսզի իրենք ազատ լինեն՝ իրենց որոշումները կայացնելիս։ Պետք է ընդգծեմ, որ մամուլում կամ էլ սոցցանցերում ավելորդ սրտացավությունը միշտ չէ, որ օգնում է բանակին»։

Սամվել Ֆարմանյանի գնահատմամբ՝ բոլորը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, ովքեր մտածում են, որ իրենց արածները մոռացվելու են, պետք է հիշեն, որ գալու է մի պահ, երբ դեմ-դիմաց նստելու են, իրար աչքերի նայեն ու ի վերջո՝ մարդ լինելու մոդան վերադառնալու է. «Հայ ժողովուրդը արժանի է ունենալ այնպիսի առաջնորդ, որը կհամախմբի մեր ժողովրդին, ով վերջ կդնի մարդկանց բաժանելու գործելաոճին»։

Ֆարմանյանը համոզված է, որ տիրող ատելության մթնոլորտն ու դրա քարոզը ժամանակավոր քաղցկեղ է, որը կանցնի։

 

դիտվել է 580 անգամ
Լրահոս
Կա 3 տարբերակ՝ երկրի առաջնորդը գործակալ է, տգետ է, միտումնավոր է անում․ Ռոբերտ Քոչարյան (video) Քաղաքացին ասաց՝ «պղծել են Սուրբ Սարգիսը», հիմա ես ո՞նց մոմ վառեմ այստեղ․ Սամվել Նիկոյան (video) «Նիկո՛լ, լեննականցիները քեզ են սպասում․ ասել են՝ կռիս են բռնելու»․ Նարե Սոսե (video) Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց քաղաքացիները պահանջում են «10 հուդաներից՝ բենթլի Կճոյանին» հեռացնել (video) Ես սարսափեցի, երբ քաղաքացին իր խոսքն ասաց ՔՊ-ի ու Նիկոլի մասին. Պարույր Հայրիկյան (video) Ուիթքոֆը և Քուշները երկօրյա բանակցություններ են վարել ուկրաինական կողմի հետ․ ԱՄՆ պետդեպարտամենտ ԱՆԻՖ-ի իրական գինը․ փաստեր՝ ընդդեմ Ավինյանի պնդումների. Civilnet #ՀԻՄԱ․ Նիկոլի՝ Հայաստանը վերացնելու ուղիղ ճանապարհը․ ի՞նչ եղավ Արշակ Սրբազանի դեմ․ Էդգար Էլբակյան (video) «Դավիթս ասում էր՝ երազանքս է, որ Ղարաբաղում ծառայեմ». Դավիթ Չաքրյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին Դուք Նիկոլին եք համարում ընդդիմությու՞ն, թե՞՝ խորհրդարանական ընդդիմությանը․ Էդուարդ Շարմազանով Գործող իշխանությունը վաղուց կորցրել է քաղաքական բարոյականությունը․ Մհեր Մելքոնյան Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական օկուպացիա, սա էլ կհաղթահարվի պատվով․ Շիրակի թեմի հայտարարությունը Երևանում շենքի բակից գողացել են «ԵՄՀ մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի «Toyota»-ի կողային հայելիները «Tesla»-ի կին վարորդը եղել է ոչ սթափ. նոր մանրամասներ Պռոշյան փողոցի խոշոր վթարից Մարսելում Գարեգին Բ Կաթողիկոսն օծեց կրկնակի խաչքար՝ հայկական Կյանքի խաչով և լատինական խաչով Հիբրիդային պատերազմը, 5-րդ շարասյունը և Տրոյական ձին (video) Վերահաստատում ենք մեր հավատարմության ուխտը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ հայտարարություն Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Փաշինյանի «գրպանը պլան գցող» մենթերը և եվրոպացի «քավորները»․ Սուրեն Սուրենյանց (video) Խնայբանկում դրամական ավանդներ ունեցած ո՞ր քաղաքացիները փոխհատուցում կստանան 2026 թվականին. «Փաստ» Անգամ մոլեռանդ աթեիստներն են սրբազաններին այցելում․ «Հրապարակ» Իր ղեկավարած մարզում պատարագների չի մասնակցում Իշխանությունը քահանա է փնտրում. ինչ է կատարվում Գյումրիում Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից Իշխանության օգնական-փորձագետները՝ պատգամավորի թեկնածու․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am