Բացառիկ տեսանյութ․ Ավտոմատավորներ ցուցարարների շարքերում․ նրանք կարող են լինել մարտի մեկի երեք զոհերին սպանողները. politik.am

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները մեր պետության պատմության սև էջերից մեկն է։ Այդ օրը Երևանի կենտրոնում սպանվեցին Հայաստանի քաղաքացիներ՝ ոստիկաններ և ցուցարարներ։

Թվում է, թե մենք ամեն բան գիտենք այդ իրադարձությունների մասին։ Դե մեզ այդպես են համոզել տաս տարի շարունակ։ Բաց իրականությունը այլ է, իրականությունն ավելի ցավոտ է։

Ի՞նչ գիտենք մենք մարտի մեկի մասին։ Գիտենք, որ կային ցուցարարներ, որոնք անզեն էին ու խաղաղ, կար իշխանություն, որը եկավ և սպանեց ցուցարարներին։ Այլ բան կարծես մենք չգիտենք։

Շատերը համոզված են, որ սա է ճշմարտությունը։ Այդ օրերին ցույցերը առաջնորդողները, որոնց մեծ մասը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ այսօր իշխանության են, պնդում էին, որ ցուցարարների շարքերում չեն եղել զինված անձիք։ ՀՀ նախագահ Քոչարյանն էլ պնդում էր, որ ցուցարարների մեջ եղել են զինված մարդիկ, որոնք կրակել են և ստիպել ուժայիններին գնալ գործողությունների, որպեսզի իրադարձությունը առավել ողբերգական ընթացք չստանան։

Ոմանք չէին հավատում երկրորդ նախագահ Քոչարյանի պնդումներին։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ իր ասածը հեռու չէր իրականությունից։ Ամիսներ առաջ, մենք արդեն հրապարակել էինք մի տեսանյութ, որում պարզ երևում է, որ ցուցարարների միջից մարտական զենք կրողներ են եղել, որոնք նաև կրակել են այդ ընթացքում։

Հիմա մեր ձեռքի տակ նոր փաստեր են հայտնվել։ Պարզվում է Մաշտոցի պողոտայում, Պարոնյան և Լեո փողոցներում այլ զինված անձիք ևս եղել են։ Մեր ձեռքի տակ հայտնված մեկ այլ տեսանյութում զինված անձը, ցուցարարների շարքերից դեպի ոստիկանության կողմ օդ կրակահերթ է արձակում։

Ի դեպ այս երկու դեպքում էլ տեսանյութում արձանագրված են մինչ արտակարգ դրություն հայտարարելը Երևան քաղաքում առկա դրությունը։ Այսինքն քաղաքացիների շարքերում եղել են մարտական զինված զենքով անձինք, որոնց գործողությունների շարունակականությունը կարող էր անդառնալի հետևանքներ բերեր, եթե պետությունը չմիջամտեր։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 1847 անգամ
Լրահոս
«Քոչարյանին չեզոքացրել է Նիկոլը,որ նորից ար*ուն հոսի․ սպասեք դաժան զարգացումների»․պատերազմի մասնակից (video) Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը «խանգարմունքի է» հասցրել Նիկոլին․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական Եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի Թուրքիան ու Սիրիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Կառավարությունը Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» Կախված հայտնաբերված զինծառայողը մահից առաջ հաղորդագրություն է ուղարկել ազգականին․ նոր մանրամասներ (video) Փաշինյանի նպատակն է՝ հնարավորինս մեծ շրջանակների մասնակից դարձնել իր հակապետական գործունեությանը Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում Առաջիկա օրերին Փաշինյանին ծանր հանդիպում է սպասվում Պուտինի հետ․ Ռոբերտ Մարգարյան (video) Առինջում վեճից հետո հայր ու որդի փայտե մահակով կոտրել են «Rover 416 SL»-ի դիմապակին ու դռները Ագրարային համալսարանի գույքահարկի պարտքը հատել է 900 միլիոն դրամի սահմանը․ «Հրապարակ» Մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում 23-ամյա զինծառայողի մահվան դեպքից․ նա իր ազգականին հաղորդագրություն է ուղարկել Հայաստանի ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում․ Լավրովը՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ Լավրով ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ» «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ «Ալե՛ն, չես դադարում ապուշություններ խոսել, տեսա՞ր Ռուսաստանի արձագանքը Քոչարյանի վերաբերյալ» (video) Թրամփ․ հնարավոր է՝ ստիպված լինենք փոխել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը Կառավարությունը երկու պաշտոնյայի գործուղում է Վաշինգտոն՝ TRIPP ծրագրի շրջանակում. ArmLur.am «Վահագն Ալեքսանյա՛ն, դու քո ծննդականը տեսե՞լ ես, անհայտ հորդ արած-չարածի համար պատասխան ես տալու» (video) Զախարովա․ Զելենսկին անխոհեմ է գործում և Եվրոպայում միջուկային աղետի վտանգ է ստեղծում Մե՞նք ենք 2 միլիարդ պարտք․ Սերգեյ Լավրովի կոշտ խոսքն՝ ուղղված Փաշինյանին (video) Թրամփի վարչակազմը մտադիր չէ վերադառնալ Իրանի հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի դրույթներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am