Մարդ լինելու մոդան մի օր կրկին վերադառնալու է, և մենք միմյանց աչքերի մեջ ենք նայելու. Սամվել Ֆարմանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Երկրին սպառնացող արտաքին սպառնալիքին դիմագրավելու հարցում Հայաստանի ներսում չի կարող լինել քաղաքական տարակարծություն։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մյունխենյան դեբատին։

Խոսելով Արցախի հարցի բուն կարգավորման մասին՝ Ֆարմանյանը նշեց, որ իր համար անհայտ է՝ Նիկոլ Փաշինյանն ինչ դիրքորոշում ունի հարցի կարգավորման վերաբերյալ. «Մարդիկ, ովքեր տիրապետում են Արցախի կարգավորման հարցին, գիտեն, որ Նիկոլ Փաշինյանի պատկերացումները ԼՂ հարցի վերաբերյալ սև արկղ են իրենցից ներկայացնում»։

Ըստ Ֆարմանյանի՝ Արցախի հարցում Փաշինյանն անկանխատեսելի է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, Ադրբեջանի, այլ նաև միջազգային հանրության և ինքն իր համար.

«Այս իշխանությունը չունի տրամաբանված ու կուռ պատկերացում Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ։ Մյունխենյան քննարկումները տպավորություն էին ստեղծում, որ մենք գործ ունենք ինչ-որ ֆուտբոլային խաղի հետ։ Ըստ էության՝ հայկական կողմը տրվել է սադրանքին ու համաձայնվել ԼՂ կարգավորման հարցը քննարկել Մինսկի խմբի ձևաչափից դուրս»։

Անդրադառնալով Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակի քննարկմանը՝ Սամվել Ֆարմանյանն ասել է. «Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ՀՀ որևէ իշխանության հոգեզավակն է։ Փաշինյանի իշխանությունը տարածաշրջանում առաջին ոչ համակարգային իշխանությունն է։ «Արցախյան դոսիեն» Փաշինյանի անկանխատեսելիության ապացույցն է։ Ժամանակները տարբեր են, որպեսզի ԼՂ հարցի կարգավորման փուլային տարբերակը համեմատենք Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած տարբերակի հետ»։

Սամվել Ֆարմանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ՀՀ ոչ մի իշխանություն չի կարող գնալ ԼՂ հարցի այնպիսի կարգավորման, որին համաձայն չէ հայ ժողովուրդը։

Խոսելով բանակում զինծառայողների մահվան դեպքերի ու հայաստանցի-ղարաբաղցի տարանջատման մասին՝ Սամվել Ֆարմանյանը նշեց. «Բանակը ամենաբարդ կառույցներից մեկն է, և մեր բարձրագույն սպայակազմին պետք է տալ հնարավորություն, որպեսզի իրենք ազատ լինեն՝ իրենց որոշումները կայացնելիս։ Պետք է ընդգծեմ, որ մամուլում կամ էլ սոցցանցերում ավելորդ սրտացավությունը միշտ չէ, որ օգնում է բանակին»։

Սամվել Ֆարմանյանի գնահատմամբ՝ բոլորը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, ովքեր մտածում են, որ իրենց արածները մոռացվելու են, պետք է հիշեն, որ գալու է մի պահ, երբ դեմ-դիմաց նստելու են, իրար աչքերի նայեն ու ի վերջո՝ մարդ լինելու մոդան վերադառնալու է. «Հայ ժողովուրդը արժանի է ունենալ այնպիսի առաջնորդ, որը կհամախմբի մեր ժողովրդին, ով վերջ կդնի մարդկանց բաժանելու գործելաոճին»։

Ֆարմանյանը համոզված է, որ տիրող ատելության մթնոլորտն ու դրա քարոզը ժամանակավոր քաղցկեղ է, որը կանցնի։

դիտվել է 654 անգամ
Լրահոս
Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի բան չկա․ Գեղամ Մանուկյան ՌԴ-ն հաստատում է իր պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու «Թրամփի ուղու» հնարավոր միացման տարբերակը Եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը եկեղեցական իրավունքի տեսանկյունից արտառոց երևույթ չէ․ Տեր Արարատ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ մենք այլևս ազատված ենք մեր պարտականություններից․ Տեր Պսակ Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց Հայտարարելով, թե ցանկանում եք ուղղել Եկեղեցին՝ Դուք գործում եք բռնապետական կերպով․ նախկին քահանա Ուզում են գյուղերը վերացնեն․ 65 տնից մնացել է 20 տուն․ Ձորաշենի բնակիչ (video) Սրտիկը ինձ կտաքացնի՞, կկշտացնի՞․ ինքը որ ամաչի սրտիկ կանի՞․ թոշակառու (video) Ես 63 տարեկան եմ, 63 տարում իմ տեսած առաջին խեղկատակն է, ոչ թե ղեկավար՝ տղամարդ էլ չի․ Հարցում (video) Մոսկվան Թրամփի TRIPP-ի հետ կապված քայլեր է ձեռնարկում․ Մարիա Զախարովա (video) «Ալե՛ն Սիմոնյան, Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները զրոյից բանակ են ստեղծել. ուշադիր լսի՛ր». Դանիելյան (video) «Լոճվե՛լ եք, ու․․»․ նախարարը ստանում է 1 թոշակառուի ամբողջ կյանքի թոշակի պարգևավճար․ Նարեկ Մանթաշյան (video) «Նիկո՛լ, ամեն տարի մեկ միլիարդ ես վերցնում,որ թմբուկ խփե՞ս». Գառնիկ Դանիելյան (video) Զախարովան ապշել է Փաշինյանի գրառումից․ պատասխանը չուշացավ (video) «Ալե՛ն,այ սոված,դե լսիր,էդ բարդակ բանակից Ալիևը դողում էր, խնդրում,որ կանգնեն». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Պետությունը անտեսում է Եկեղեցու օրենսդրորեն ամրագրված ինքնակառավարման իրավունքը. քահանա Սարդարյան Հիտլերի իշխանազվթման վրա էլ ժամանակին «քաղաքակիրթ աշխարհն» աչք փակեց՝ ելնելով գեոպոլիտիկ շահերից. հետևանքը սարսափելի էր. պատգամավոր Իրանից մի խումբ քաղաքացիներ են մտել Հայաստան․ ԱԱԾ-ն ձերբակալել է․ ի՞նչ է կատարվել Մեղրիում. Արմլուր Թշնամու ցանկացած քայլ կհանդիպի ջախջախիչ պատասխանի. Խամենեիի ներկայացուցիչ Թույլ ձյուն է տեղում. ավտոճանապարհներին մառախուղ է Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի Աշոտ Մինասյան անուն-ազգանունն ու բանտը անհամատեղելի են․ Տիգրան Աբրահամյան Ադրբեջանական գերությունից ազատված Վիգեն Էուլջեքչյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել Սամվել Կարապետյանի ու ՀԷՑ-ի դեմ գործընթացից հետո ներդրողների պատասխանը հստակ է եղել․ Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am