Կրեմլից 50 միլիարդ դոլար պահանջեցին

Հաագայի Վերաքննիչ դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերի դատական գործով վճարել 50 միլիարդ դոլար՝ այսպիսով բավարարելով նախկին բաժնետերերի բողոքն ընդդեմ Հաագայի առաջին ատյանի դատարանի որոշման, որը բեկանել էր Միջազգային արբիտրաժի որոշումը:

Արդյոք Մոսկվան կվճարի ՅՈՒԿՕՍ-ի նախկին սեփականատերերին այս հսկայական գումարը, առայժմ պարզ չէ: Ըստ «Ազատության»՝ ռուսական կողմը շարունակելու է պաշտպանել իր օրինական շահերը ՅՈՒԿՕՍ-ի գործով Հաագայի Վերաքննիչ դատարանի որոշումից հետո և դիմելու է Նիդերլանդների Գերագույն դատարան, հայտնել է ՌԴ արդարադատության նախարարությունը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները նախատեսում են նաև նոր դրույթ, որում նշված է լինելու միջազզային պայմանագրերի ստորադասումը երկրի Հիմնական օրենքին։ Ռուսաստանցի փորձագետները համարում են, որ այս փոփոխությունը ձեռնարկվել է նաև նման դեպքերի համար։

Կրեմլը առայժմ հրաժարվում է մեկնաբանել Հաագայի Վերաքննիչ դատարանի որոշումը։ «Սա նոր տեղեկություն է, ես դեռևս չեմ տիրապետում դրան, ուստի չեմ կարող մեկնաբանել այն», - լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2005թ. փետրվարին ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին բաժնետերերի հետ կապված երեք ընկերություններ դատական հայցեր էին ներկայացրել Հաագայի Միջազգային արբիտրաժ՝ պահանջելով Ռուսաստանից մոտ 100 միլիարդ դոլար։ Հայցվորները մասնավորապես հղում էին անում Ռուսաստանի ստորագրած Էներգետիկ խարտիայի՝ ներդրումների պաշտպանության մասին դրույթներին:
2014-ի հուլիսին Միջազգային արբիտրաժը որոշել էր, որ ռուսական կողմը 2000-ականների սկզբին նավթային ընկերության ունեցվածքին տիրանալու նպատակով սնանկացրել է ՅՈՒԿՕՍ-ը, միաժամանակ ընկերության ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն հեռացրել քաղաքական ասպարեզից: Արբիտրաժը Ռուսաստանին պարտավորեցրել էր 50 միլիարդ դոլար փոխհատուցում վճարել ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին բաժնետերերին:

Ռուսաստանը բողոքարկել էր Միջազգային արբիտրաժի որոշումը Հաագայի շրջանային դատարանում: 2016-ի ապրիլին դատարանը համաձայնել էր ռուսական կողմի փաստարկներին առ այն, որ Էներգետիկ խարտիայի պայմանագրով նախատեսված դրույթները չեն տարածվում ռուսական կողմի վրա, քանի որ Ռուսաստանը չի վավերացրել Էներգետիկ խարտիայի մասին պայմանագիրը, և չեղյալ է հայտարարել Միջազգային արբիտրաժի որոշումը։

2016-ի հուլիսին ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերը դիմել էին Հաագայի Վերաքննիչ դատարան՝ Հաագայի շրջանային դատարանի որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով, և հաղթել։

Հիշեցնենք, այսպես կոչված, աղմկահարույց ՅՈՒԿՕՍ-ի գործը: ՅՈՒԿՕՍ-ի՝ հիմա արդեն նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին 2000-ականների սկզբին, երբ Վլադիմիր Պուտինը նոր էր նախագահ ընտրվել, Ռուսաստանի ամենահարուստ մարդն էր։ 2003-ին իշխանությունները Խոդորկովսկուն ձերբակալեցին, մեղադրեցին տարբեր հանցագործությունների մեջ, նա 10 տարի անցկացրեց կալանավայրերում։ 2013-ի դեկտեմբերին Պուտինը Խոդորկովսկուն ներում շնորհեց՝ Ռուսաստանից հեռանալու պայմանով։ Այսօր Խոդորկովսկին արտասահմանից շարունակում է պայքարը Ռուսաստանի իշխանությունների դեմ և նա հիմա Պուտինի ամենակոշտ քննադատներից մեկն է։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3501 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am