Հայկ Մարությանը խառն է. ո ՞ր արժանիքի համար էին նշանակվել, ի՞նչ արեցին, ինչո՞ւ են ազատվում.

Քաղաքային իշխանության պատասխանատուները խառն են, այնպիսի տպավորություն է, որ քաղաքապետարանում ինչ-որ բան այն չէ: Անգամ պարզ չէ, թե ով որ պաշտոնից է հրաժարական տվել և ինչու:
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանի գործունեության առնչությամբ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են Ոստիկանության լրատվական ծառայությունից։ Ընդ որում` նյութերը նախապատրաստվում են Երևանի քաղաքապետարանից ստացված գրության հիման վրա: Այլ մանրամասներ ոստիկանությունը չի հրապարակել:
Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր հրապարակել, որ նա Աջափնյակ համայնքի ճանաչված բնակիչներից մեկին՝ «Կարգին շինանյութի» կամ «Ջերմուկի Նորո» անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության։
Գևորգ Բաբայանը հրաժարական էր ներկայացրել փետրվարի 17-ի. <<:Սիրելի՛ աջափնյակցիներ, դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները՝ որպես վարչական շրջանի ղեկավար՝ իմ գիտելիքները, ուժն ու եռանդը ծառայեցնելով մեկ այլ ազգօգուտ գործում։ Արդյունավետ աշխատանք և հաջողություններ եմ մաղթում վարչական շրջանի նոր ղեկավարին>>,- ՖԲ-ում գրել էր նա: Հաջորդ օրը` փետրվարի 18-ին հրաժարական տվեց նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության և սանմաքրման աշխատանքների պատասխանատու Վարդգես Զուռնաչյանը: Նույն օրը պարզ դարձավ, որ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Թելման Թադեւոսյանը: Նա Facebook-ի իր էջում նա գրել է, որ ստանձնելու է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, ինչի համար շնորհակալություն է հայտնում քաղաքապետ Հ. Մարությանին՝ վստահության համար:
Թելման Թադեւոսյանը 2018-ի հոկտեմբերին նշանակվել էր Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար եւ այդ պաշտոնից ազատվել այս տարվա հունվարի 31-ին:
Հենց նույն օրը, մի քանի ժամի տարբերությամբ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրեց, որ Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Նորք Մարաշի ղեկավարի պաշտոնը։
Իսկ Նորք Մարաշում վարչական շրջանի ղեկավարի ժ/պ պարտականությունները կկատարի ղեկավարի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը:
Փետրվարի 18-ին աշխատանքից ազատվել է նաև Երևանի քաղաքապետարանի Սոցիալական ապահովության վարչության երկարամյա պետ Ռուզաննա Զաքարյանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության` նա ազատվել է իր դիմումի համաձայն:
Մի խոսքով` հրաժարականների ու նշանակումների մի ողջ շքահանդես` մեկը մյուսից սրտաճմլիկ տեքստերով:
Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ հասարակությունը այդպես էլ չի հասկանում, թե այս մարդիկ նախ ո ՞ր արժանիքի համար էին նշանակվել վարչական շրջանի ղեկավար, ի՞նչ արեցին իրենց գործունեության ընթացքում և հիմա ինչո՞ւ են ազատվում: Դեռ լավ էր, որ Ֆեյսբուքը կա. դրա միջոցով տեղեկացանք նշանակման, ապա նաև ազատման մասին: Այս մարդկանց աշխատանքի հետ կապված ավելի նշանակալի քայլ չհաջողվեց հիշել:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2414 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am