Կյանք ու կռիվ

Իշխանությունն իր քայլերով փորձում է ցույց տալ, որ անհանգստացած է բանակում խաղաղ պայմաններում զոհերի թվի աճով: Տարին նոր է մեկնարկել, բայց բանակում ոչ հակառակորդի գնդակից արդեն 13 զոհ ունենք: Երեկ Նիկոլ Փաշինյանը հավաքեց ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներին, ապա հայտարարեց, որ իրավիճակը վերահսկելու նպատակով որոշակի քայլեր կանեն, այդ թվում՝ կադրային փոփոխություններ, քանզի մտահոգված են, որ բանակում մարդկային կյանքեր են խլվում, սպանություններ, ինքնասպանություններ, որոնք որպես կանոն տեղի են ունենում ոմանց դրդմամբ:
Նայում ես ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի այսօրվա հարցազրույցը ու հասկանում, որ ինչ աստիճանի պիտի հասցրած լինեն այս պատկառելի տարիքի մարդուն, թվացյալ անկոտրում դատավորին, որ ստիպված լինի այսպիսի հայտարարություններ անել:
Թոխյանն ասում է, որ իր համար ծանր է ՍԴ դատավորների հասցեին լսել այն, ինչ այսօր լսում է՝ հայհոյանքներ.«Մենք էլ ընտանիք ունենք, շատ ծանր է այս վիճակը։ Հեռուստացույցը միացնում ենք մեզ հայհոյում են, անջատում ենք՝ հայհոյում են, այսպես չի լինի։ Պետք է հարգել պետական ինստիտուտը»,- ասում է 70-ին մոտ մարդը, ում թվում է, թե տարիներն ու մասնագիտությունն այնքան կոփած պետք է լիներ, որ անտեսեր նման ազդակներ: Բայց քանի որ կարմիր գիծը բավական սահուն եւ դաժանաբար հատվել է, մարդուն այլ բան չի մնում, քան տառապանքը դեմքին արտաբերել այդ խոսքերը: Վերջին հաշվով նա կենսագրություն է կերտել , ճանապարհ անցել, որի համար այսօր էլ վստահեցնում է՝ չի ամաչում ու այսօր էլ կստորագրեր բոլոր այն որոշումների տակ, որոնք ստորագրել է: Նա այդ տարիները չի շալակել, որպեսզի այսօր միայն Գյումրիից Երեւան քայլելու արժանիքի համար իշխանություն ստացածներն իրենք քաղաքական նեղ հաշվարկների համար անգթորեն խզբզեն, վիրավորեն մարդուն: «Մեզ կարելի է մեղադրել, որ մեր արած գործը ժողովրդին լավ ցույց չենք տվել։ Եթե մեր բոլոր գործերը բանավոր անեինք, ամեն անգամ ինձ չխոշտանգեիք։ Մեկ-մեկ ամաչում եմ որոշ լրատվամիջոցների՝ փրկել ենք սնանկացումից… որոշման նախագծի վրա ես էլ եմ աշխատել։ Բայց ոչ ոք չի ասում, որ դա արել է ՍԴ-ն։ Սեփականության իրավունքի հետ կապված Հյուսիսային պողոտայի, որոշ մարդիկ մինչեւ հիմա Հյուսիսային պողոտայի հաղթանակների հաշվին ապրում են։ Մի անգամ չասեցին, որ Եվրոդատարանում հաղթել են, որովհետեւ ՍԴ-ն այդպիսի որոշում է կայացրել։ Վերջին 6 ամիսների ընթացքում մեր մասին ինչ ասես գրում են, օրենքն էլ մեզ արգելում է պատասխան տալ»,- ասում է նա:

Հիմա եկեք ծուռը նստենք եւ ուղիղ խոսենք, ի՞նչ է ակնկալում իշխանությունը այս մթնոլորտից, որտեղ չարությունն, ատելությունը ծնկի են բերում թվացյալ ամենատոկուն մասնագիտության տեր մարդկանց: Միթե հասարակության մեջ էլ պիտի մեկը մյուսի ճակատին զենք պահի, մեկը մյուսին վերացնի, զանգվածային ինքնասպանություններ լինեն, որ հասկանաք, սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Պարզապես նայեք Ֆելիքս Թոխյանի հարցազրույցը եւ ամաչեք, նրա փոխարեն կարող էր լինել ձեր հայրիկը, պապիկը, ձեր հարազատը:

Հ.Գ.Մամուլում տեղեկություններ կային, որ իշխանությունն Արարատ Միրզոյանի միջոցով փորձում է ճնշել Թոխյանին, նա էլ ասաց, թե իրեն ոչ ոք չի կարող ճնշել: Հորդորեց ու հիշեցրեց, որ բարոյական նորմերը միշտ ավելի բարձր են եղել, քան իրավականը:

Անի Սահակյան

դիտվել է 1336 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am