«Պանամական արխիվի» արտահոսքի կազմակերպիչը մանրամասնում է

Անանուն աղբյուրը, որը գերմանական Süddeutsche Zeitung թերթին էր փոխանցել պանամական Mossack Fonseca իրավաբանական ֆիրմայի նյութերը, հանդես է եկել հայտարարությամբ, որում բացատրել է իր որոշման պատճառները՝ նամակը մայիսի 6-ին հայտնվել է գերմանական պարբերականի ու Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կայքում, որը հետաքննել էր օֆշորների միջոցով հարկերից խուսափելու գլոբալ սխեմաները: Նամակը վերնագրված էր «Հեղափոխությունը թվայնացված է լինելու»: Աղբյուրը, որը հայտնի է որպես Ջոն Դոու, հայտնել է, որ «պանամական արխիվը» մամուլին փոխանցելու իր որոշման հիմնական պատճառը ունեցվածքային անհավասարության դեմ պայքարելու ու կոռուպցիոներներին պատասխանատվության կանչելու ցանկությունն է եղել: Mossack Fonseca-ի փաստաթղթերը, նրա խոսքով ցույց են տվել ամբողջ անարդարությունը, որի վրա խարսխված է օֆշորներ գրանցող ընկերությունների աշխատանքը ու կառավարությունների անգործությունը, որոնք թույլ են տալիս նման ընկերություններ ստեղծել «հարկային դրախտներում»: Ավելին Mossack Fonseca –ն «իր ազդեցությունն օգտագործում էր ամբողջ աշխարհում օրենքներ գրելու ու վերաշարադրելու համար, որպեսզի տասնամյակներ շարունակ պաշտպանի հանցագործների շահերը»: Ջոն Դոուի խոսքով ինքը ոչ մի կառավարության կամ հետախուզական ծառայության պատվեր չի կատարել: Աղբյուրը մտադիր չէ 11.5 մլն փաստաթղթերը հենց այնպես հանձնել տարբեր երկրների հարկային մարմիններին: Նա պաշտպանել է ICIJ –ի որոշումը՝ չբացահայտել փաստաթղթերը: Բայց Ջոն Դոուն հայտնել է, որ կցանկանար իրավապահ մարմինների համագործակցել այն չափով, որքանով հնարավոր կլինի իր համար: Համագործակցության դիմաց նա ուզում է դատական անձեռնմխելիության երաշխիքներ: Արտահոսքի հեղինակի խոսքով,եթե մարդիկ, գործելով օրենքի շրջանակում, բացահայտում են չարաշահումներ՝ լինեն նրանք ինսայդերներ, թե արտաքին գործակալներ, նրանք արժանի են կառավարական հետաապնդման նկատմամբ իմունիտետի: Այդ առաջարկից բացի նա դիմել է բոլոր երկրների կառավարություններին՝ օֆշորային ընկերությունների ստեղծումը արգելելու կոչով:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am