«Հասարակությանը պետք է հաշտեցնել. մարդիկ խելագար չեն, որ իրար վրա կրակեն». Մանվել Եղիազարյան

Հարցազրույց ԵԿՄ վարչության փոխնախագահ, Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ:

-Պարոն Եղիազարյան, բանակում խաղաղ պայմաններում զինվորների մահվան ցուցանիշներն աճել են, փաստն այս անհանգստացնում է հանրությանը, որո՞նք են ըստ ձեզ այս իրավիճակի պատճառները, ի՞նչ լուծումներ եք առաջարկում դուք:

-Մենք չունեցանք այն երկիրը, որը երազել էինք: Երբ ժամանակին գոռում էինք, որ մի խաբեք, մի թալանեք, սրիկայություն մի արեք, այսօրվա համար էինք ասում: Այդ ամենը նստվածք տվեց մեր երիտասարդության գենի մեջ: Մարդիկ այսօր չեն կարողանում իրար հետ հաշտ ու խաղաղ համակերպվեն, զրուցեն, ապրեն մի հարկի տակ: Փորձեք շրջել քաղաքում, տրանսպորտի մեջ, փողոցներում, ամենուր մարդիկ մի փոքր բանից սկսում են վիճել, իրար նկատմամբ բացասաբար արտահայտվել, երեսուն տարի մարդիկ անընդհատ տեսել են սուտը, սրիկայությունը, կեղծիքները, մինչեւ այսօր, ես չեմ ասի, թե այսօր չկա նման բան:

-Ուզում եք ասել, որ ատելության, թշնամանիք այս մթնոլորտն է պատճառը, որ բանակում միջադեպերը ավելացել են:

-Բա ուրիշ ինչը կարող է լինել, մարդիկ խելագար չեն, որ մեկը մյուսին սպանի, ատի: Անգամ ասում են, որ Արցախում էլիտար զորամաս կա, հարուստ, այսպես կոչված ընտրյալների որդիներն են ծառայում: Այդ երբ որոշեցիք ով է ընտրյալ, ով ոչ: Ինձ համար բոլոր հայորդիներն են ընտրյալ:

-Համամի՞տ չեք, որ հեղափոխությունից հետո է սրվել մթնոլորտը՝ սեւ, սպիտակ, հեղափոխական, հակահեղափոխական, այս ամենն ազդում է, ինչ է պետք անել իրավիճակը հանդարտեցնելու համար:

-Մինչեւ ժողովրդի վիճակը չլավանա, մինչեւ չբարելավվի, լավ չի լինի: Դեռ բախտներս բերել է, որ ժողովուրդը վախենում է օրենքից եւ բացահայտ իրար վրա չեն կրակում: Փառք Աստծո, որ այդ ատելությունը դեռ այդ աստիճանի չի հասել, այլապես մենք Հայաստան չենք ունենալու: Սա է պետք կարգավորել: Այդ անարդարությունը, թե սա հերոսի կոչում է ստանում, որովհետեւ իմ կուսակիցն է, բայց իրականում հինգ փամփուշտ է կրակել,կամ էլ չի կրակել, չէր կարող անհետեւանք մնալ: Իսկ մարդիկ, որոնք կռվել են ու հինգ մատի պես գիտեն դաշտը ու հասկանում են՝ ով էր իրականում գեներալի կոչման արժանի, ով՝ հերոսի, այսօր սոցիալապես ծանր վիճակում են ապրում: Այս ամենի մասին գիտեն բոլորը, նաեւ այսօրվա զինվորները: Ու այդ կեղծ իրականությունը մենք տանում ենք առաջ եւ ակնկալում, որ մարդիկ, որոնք չեն կարողանում կես կիլանոց ծանրոց բարձրացնել, բարձրացնեն հարյուր կիլանոց: Այդ կեղծ ու արհեստական իրականությունն է, որ հասարակությունը չի կարողանում տանել:

-Ոչ ոք չի հերքում, որ եղել է նման իրականություն, բայց չեք կարծում, որ այսօրվա իշխանությունը միտումնավոր թշնամացնում է հանրությանը, խորացնում անջրպետը նախկինների նկատմամբ, որոնք նույնպես զավակներ ունեն, բանակ են զորակոչվում:

-Մինչեւ երբ պիտի տասնութ տարեկան երեխան 100 հազար դրամով աշխատի, մենք այս ամենը հասկանում ենք, որ չենք խոսում, ձեզ թվում է, թե իշխանություն-ընդդիմություն մեկը մյուսին հաղթել է, ոչ, ոչ մեկն էլ չի հաղթել, ոչ մեկն էլ հասարակությանն ու ժողովրդին ոչինչ չի ապացուցել: Ժողովուրդը գիտակցում է մի բան, որ եթե այսպես շարունակվի, իր կյանքը չի փոխվելու: Ամեն ոք պարտավոր չէ պատրիոտ լինելու, մենք նրան պիտի պատրիոտ սարքենք: Դուք կարող եք ասել, ժամանակին ինչու մենք իրար վրա չէինք կրակում, այն ծանր, սոցիալապես ահավոր ժամանակներում, 6-7 տարվա մեջ գուցե 10-15 զոհ լիներ, բայց ոչ մի քանի հազար, որովհետեւ մենք այդ պատրիոտի հոգեբանություն ունեինք: Հիմա էլ պատրիոտական քարոզ անելու համար դրա իրավունք, որպեսզի մարդիկ քարոզ անեն, եղբայր, մենք էլ ենք քեզ պես ապրում, կարող է մի կտոր ավել հաց եմ ուտում, բայց քեզանից չեմ խլել:

-Դե, հեղափոխություն եղավ, արդարության վերականգնման ուղին ենք բռնել, ամեն ինչ օրենքով է, հիմա ինչ անարդարություն, որ ազդի բանակի վրա:

-Ներկայիս իրավիճակը դեռ կարգավորված չէ, որպես պետություն չենք կայացել, Հայաստանում դեռեւս չի գործում այն իրավիճակը, երբ մարդ զգա, որ իր տան մեջ է ապրում, սա իր տունն է: Ոչ մի ղեկավար դա չկարողացավ ապացուցել իր ժողովրդին, ժողովուրդը դա չի զգում, եթե ժողովուրդը հարազատություն չի զգում դեպի իր հողը, հայրենիքը, չի կարող այդ զինվորը լավ զինվոր լինել:

-Ժողովրդի վարչապետին չեն վստահո՞ւմ, իրեն էլ չի հաջողվել այդ կապն ամրապնդել:

-Ոչ մեկն էլ չի ձեւավորել, ես վարչապետի մոլի երկրպագուն չեմ, որ նման բան պնդեմ, ես հայ զինվոր եմ, եբեք չընկճվող հայ զինվոր , ես վստահաբար ասում եմ, որ երեք նախագահների ժամանակ էլ ազգային գաղափարախոսությունը բարձր հիմքերի վրա չի եղել, չորրորդ էլ դեռ չգիտենք ինչ է անելու, ինչպես է անելու:

-Չորրորդ ղեկավարը գեներալների վրա մատ է թափ տալիս, հակահերոս հռչակում, չգիտե՞ք:

-Գիտեք, եթե ինձ ասեն, որ քո հայրը գող է եղել, ես կասեմ՝ չեք ամաչում, որ գեներալին ասում է, թող հակադարձեն:

-Երբ պատերազմի գեներալների վրա մատ են թափ տալիս, թե նախկին թալանչի ռեժիմի մաս եք, դրանով ազգային գաղափարախոսություն են կերտում:

-Ամեն ինչն էլ ազդում է երիտասարդության վրա, բայց կան դեպքեր, որ մենք խնդրում էինք՝ մի արեք, այսօրին ենք հասնելու: Այո, հասարակությանը, ժողովրդին պետք է հաշտեցնել իրար հետ, դա լավ բանի չի տանելու:

Անի Սահակյան

դիտվել է 1996 անգամ
Լրահոս
Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am