Ինձ խփելու են, բայց միայն թիկունքից, դիմացից չեն կարող. Քրեական հեղինակություն Մալենկովը՝ իր սպանությունից առաջ

Պատմությունը ցույց է տալիս, որ կրիմինալի և քրեական հեղինակությունների դեմ հայտարարված պայքարի ժամանակներին ամենից ավելի են հատուկ սպանությունները: Այդպիսի մի շրջան էր 90-ականների սկիզբը, երբ ՆԳ ամենազոր նախարար Վանո Սիրադեղյանի ձեռքը ամենուր և ամենին հասնում էր: 90-ականների սպանություններն իրականացվում էին հենց քրեական հեղինակությունների և գողականության դեմ պայքարի դրոշի ներքո: Այս ճանապարհին ենք նաև այսօր, երբ կրկին ունենք կրիմինալի և քրեական աշխարհի դեմ հայտարարված պայքար, բայց զուգահեռաբար՝ իրավապահ համակարգի կարևոր դեմքերի առնվազն՝ բռնի մահեր…

90-ականների Հայաստանում եղավ մի շրջան, երբ մարդիկ արդեն չէին հասցնում արձագանքել հերթական սպանությանը: Հանրությունը դժվարությամբ հասցնում էր արձագանքել պաշտոնյաների և հասարակական-քաղաքական ու տնտեսական գործիչների, հանցավոր աշխարհի ներկայացուցիչների իրար հաջորդող սպանություններին: ՈՒ եթե սկզբում այս կարգի սպանությունները մարդկանց մեջ առաջացնում էին սաստիկ հետաքրքրություն, ապա աստիճանաբար այդ սպանությունները վերածվեցին վիճակագրության:

Հիմա ո՞վ է հիշում 90-ականներին այդպես էլ չբացահայտված՝ «Մալենկովի գործը»: Շատերը, հատկապես, նոր սերունդը, չգիտեն էլ ո՞վ է Մալենկովը, ինչու՞ նրան սպանեցին:

Ինձ խփելու են, բայց միայն թիկունքից, դիմացից չեն կարող

Մահվանից 15 օր առաջ եղբորն ասված այս խոսքերի հեղինակ Մալենկովի հուղարկավորությունը, որ տեղի ունեցավ 1993 թվականի մարտի 8-ին, Երևանի երկաթուղային կայարանին հարող հատվածում, թերևս, անկախությունից հետո Երևանում տեղի ունեցած ամենամեծաշուք թաղումներից մեկն էր:

Ժամանակի մամուլը վկայում է, որ առավոտից կայարանին հարող բոլոր փողոցները փակված էին, կանգնած էր տրանսպորտը, չէին գործում առևտրի կետերը: Սգո ժապավեններով և ծաղկեպսակներով զարդարված մի քանի տասնյակ սպիտակ «Նիվա»-ներ երկար շարք էին կազմել: Հանգուցյալի տան մոտ հավաքված էր մարդկանց հսկայական բազմություն: Շքեղ մեքենաներից դուրս եկող ոտքից գլուխ սև հագած, ինքնավստահ դեմքերով տղամարդիկ՝ շրջապատված ամրակազմ երիտասարդներով, ուղևորվում էին դեպի մուտք: Հավաքվածները, կարծես հրամանով, իսկույն հետ էին քաշվում՝ միջանցք բացելով նրանց համար: Մայրաքաղաքի հանցավոր աշխարհը հրաժեշտ էր տալիս իր, թերևս, ամենահայտնի «հեղինակություններից» մեկին, մի քանի օր առաջ սեփական մեքենայում ավտոմատային կրակահերթով գնդակահարված հանրահայտ Մալենկովին:

Արխիվային տեղեկություններ

Գեորգի Արշակի Տոնոյանը ծնվել է 1955 թվականին, Երևանում: Ավարտել է թիվ 114 միջնակարգ դպրոցը: Երբեք ոչ մի տեղ չի աշխատել: Մի քանի անգամ դատված Տոնոյանը մեծ հեղինակություն է վայելել քրեական աշխարհում և հայտնի է եղել Մալենկով մականունով / ԽՍՀՄ պետական և կուսակցական գործիչ, ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ Գեորգի Մալենկովի անվանակից լինելու համար/ ...: Գերազանց տիրապետել է հրազենին: Վերահսկել է մայրաքաղքաի երկաթուղային կայարանի մերձակա տարածքը՝ շրջակա բոլոր օբյեկտներով՝ սնունդ, առևտուր, բենզալցակայաններ, և այլն… Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Մալենկովը կանխազգացել է իր մահը: Իր դեմ պատրաստվող հնարավոր մահափորձի մասին խոսել էր եղբոր և կնոջ հետ, ընկերների շրջապատում: Ամենից շատ վախենում էր թիկունքից արձակված կրակոցից: Իր խոսքերը, թե՝ ապեր, ինձ խփելու են, բայց ոչ դիմացից, այլ հետևիցս, մարգարեական եղան, 1993 թվականի մարտի 5-ին, ժամը՝ 20-ի սահմաններում, երբ կանգնեցնում էր մեքենան ավտոտնակում, ավտոմատային կրակահերթը հարվածեց նրա թիկունքին: Մահը վրա հասավ հիվանդանոցի ճանապարհին:

ՈՒ՞մ էր դա ձեռնտու

Ո՞վ ընդունեց այդ որոշումը, ու՞մ էր դա ձեռնտու: Մալենկովի սպանությունից երկու ամիս անց սպանվեց հայկական երկաթուղու պետ Համբարձում Ղանդիլյանը, համալրելով չբացահայտված սպանությունների շարանը: Դեռ այն թվականներին մամուլում բազմաթիվ անդրադարձներ եղան այն համատեքստում, որ Մալենկովի սպանությունը նախերգանք հանդիսացավ Ղանդիլյանին վերացնելու գործում: Քրեական աշխարհի պարագլխի և հանրապետության բարձրաստիճան պաշտոնյանեիից մեկի միջև, պարզվում է, գոյություն ունեին սերտ կապեր: Բազմաթիվ տնտեսական բնույթի «ռազբիրատներում » հատկապես Մալենկովն էր ներկայացնում Ղանդիլյանի շահերը: Տեղեկություններ կային որ Մալենկովի մարդիկ ապահովում էին նաև Ղանդիլյանի անձնական անվտանգությունը: Փոխարենը՝ Ղանդիլյանի երաշխավորությամբ Մալենկովը կարողացել էր մտնել բենզինի մաֆիայի մեջ, կազմել նրա մասը: Ղանդիլյանին վերացնելը, քանի դեռ նրա կողքին էր Մալենկովը, ինչ խոսք, բավականին վտանգավոր էր: Մանավանդ, վերջինս էությամբ համարձակ էր և վճռական, բացի այդ, նրա տրամադրության տակ գործում էին մի քանի լավ զինված ջոկատներ, ինչը նշանակում էր՝ ընկերոջ մահից հետո Մալենկովը ոմանց համար կարող էր ահավոր վտանգավոր լինել: Մահացու վտանգավոր: Իսկ դա նշանակում է՝ հարկ էր նախևառաջ ազատվել Մալենկով մականունով հզոր խոչընդոտից: Մալենկովը պետք է մահանար:

Ի վերջո, վերը նշվածից բացի նա վերահսկում էր երկաթուղային կայարանի ողջ շրջակայքը՝ այնտեղ տեղակայված բազմաթիվ օբյեկտներով հանդերձ, որոնք, բնականաբար, լինելով կամային և ուժեղ, ոչ մի կերպ չէր չէր համաձայնի կիսել իր եկամուտները: Ընդ որում, այն չէր զիջի նաև ներքին գործերի համակարգի հետ, իսկ դա, անշուշտ, լրջագույն հետևանքներով հղի էր, և հենց այս հանգամանքների համադրությունն էր, որ վճռական եղավ Մալենկովի ճակատագրի համար:

Մալենկովի, նույն ինքը՝ Գեորգի Տոնոյանի գործը մինչ օրս բացահայտված չէ: Ինչպես 90-ականների բազմաթիվ այլ հնչեղ սպանություններ, այն այսօր էլ չբացահայտված սպանությունների ցանկում է… Ինչու՞…

Հետաքննությունը ակտիվ ընթանում էր, հետո՝ սառեցվեց

Պարզվում է, սկզբնական շրջանում բավական արագ և հաջողությամբ Էրեբունու շրջանի ոստիկանությունը և դատախազությունը ձեռնմուխ էին եղել սպանության բացահայտման գործին, ավելին, նրանց հասկանալի պատճառներով օգնում էր նաև քրեական աշխարհը: Ըստ ժամանակի մամուլի հրապարակումների՝ հանցագործության բացահայտմանը հաշված օրեր էին մնում, երբ այն ժամանակ՝ ՀՀ գլխավոր դատախազի 1-ին տեղակալ Միքայել Գրիգորյանի կարգադրությամբ քրգործն անսպասելիորեն փոխանցվում է հանրապետության դատախազության վարույթ: Որտեղ և այն սառեցվում է: Որոշ ժամանակ անց ներքին գործերի նախարարի հրամանով այլ աշխատանքի է տեղափոխվում Էրեբունու այն ժամանակվա ՆԳ բաժնի պետը:

Ասել է, թե՝ հետքերն իսպառ կորցնելու շահառուներն էին գործել…

Սպանողն ու սպանվողը՝ խրախճանքի սեղանի շուրջ

Ի վերջո, գաղտնիք չենք բացահայտում՝ ցանկացած երկրի ոստիկանություն միշտ էլ որոշակի հարաբերությունների մեջ է մտնում քրեական աշխարհի և նրա առանձին ներկայացուցիչների հետ: Հակառակ դեպքում բազմաթիվ վտանգավոր հանցագործություններ ուղղակի անհնար կլիներ կանխել: Այս դեպքն էլ վերը նշված հարաբերությունների շրջանակում կարելի է դիտարկեր:

25-26 տարի առաջ հայաստանյան մամուլն Մալենկովի գործի շրջանակում անդրադարձել է այն փաստին, որ Մալենկովն իր մահվանից մի քանի ամիս առաջ մասնակցել է նույն գլխավոր դատախազի 1-ին տեղակալ Գրիգորյանի որդու հարսանեկան խնջույքին: Այսինքն, նույն սեղանի շուրջ են նստած եղել, կերել-խմել, բաժակ բարձրացրել իրավապահ ոլորտի բարձրաստիճանը և քրեական հեղինակության ներկայացուցիչը: Այլ կերպ ասած՝ սպանվողն ու սպանելու հրաման տվողը:

Հարցը հրապարակախոսական է, քանի որ այն առկախ է մնալու՝ իսկ այսօր, ներկա Հայաստանում իրերի վիճակը շա՞տ տարբեր է: Մի՞թե նույնը չէ: Իհարկե, նույնն չէ, այսօր ավելի վատ է, քանի որ ազգը ապաբարոյականացնող նախկին մուտացիաներին այսօր նորերն են ավելացել: Առավել վտանգավոր և գլոբալիստական ուժերին ծառայող…

Լուսանկարը՝ արխիվային

Աղբյուր` pastinfo.am

դիտվել է 1282 անգամ
Լրահոս
Ա՛յ չարիք, բերել 10 հազար ոստիկան լցրել ես Մայր աթոռի տարածք, որ ի՞նչ անես… . Արմինե Օհանյան Տիրադավների մի մասը հեռացվեց խորհրդից Լացելու բան էր, զազրելի տեսարան. Տեր Զարեհ Աշուրյան Տեր Վրթանեսի վիրահատությունը հաջող է անցել Ամոթ բոլոր նրանց, ովքեր կատարում են Փաշինյանի ապօրինի հրամանները․ Ռոբերտ Ամստերդամ Հարվածում են ինքնիշխանությանը, Հայաստանն այսօր կառավարում է հարևան պետության ղեկավարը․ քաղաքագետ Բժիշկներն անում են առավելագույնը, Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Հայհոյալից բերանով ուզում էին ներխուժեին Մայր Աթոռ, ինֆարկտ ստացա․ ինչ վիճակում է Տեր Վրթանեսը Ադրբեջանական իշխանությունները կանանց դուրս են մղում հանրային կյանքից Միակը, որ աստվածամարտ մարտահրավերին դեմ հանդիման մնաց անդրդվելի, Վեհափառ Հայրապետն էր Ամեն ինչ ունայն է, եթե կյանքումդ չունես Աստծո ներկայությունը Հոնկոնգյան գրիպ մուտացիայի է ենթարկվում. օդի աղտոտվածությունը մեզ ավելի խոցելի է դարձրել . Ծաղիկ Վարդանյան Ամենայն Հայոց Հայրապետը վեր է ածվում հայկական դիմադրության խորհրդանիշի․ Վարդանյան Թուրքիան ԱԹՍ է խոցել․ կողմերին զգուշացում է փոխանցվել Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին․ Աբրահամյան Գերեվարված Ռուբեն Վարդանյանը չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի դեմ Կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա․ Քոչարյան Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը․ Հայր Զաքարիա Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Մայր Աթոռում ակցիաներն ավարտվեցին Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը. նա հոսպիատալացվեց Մայր տաճարի տարածքում վատացել է լրագրող Անի Ներկարարյանի ինքնազգացողությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am