Սամվել Կարապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին 1.5 միլիոն դոլար չի՞ նվիրաբերել. անհամապատասխանություններ Հիմնադրամի կայքում և հարցման պատասխանում. antifake.am

2019 թվականի նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա թվով 22-րդ դրամահավաք մարաթոնը: Մարաթոնի ավարտին գրանցվել է 9.856.100 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Ինչպես և մեր նախկին հրապարակումներում նշել էինք, 2019 թվականին հանգանակված գումարի չափը զգալիորեն զիջում է նախորդ տարիներին անցկացված հեռուստամարաթոնների ընթացքում հանգանակված գումարներին: Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը իր հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ գումարի այս չափը նախնական է, և չի բացառվում, որ 9.856.100 դոլարը, որը նախնական տվյալներով հավաքվել է, փոփոխվի՝ գերազանցելով 10 միլիոնը։

Սակայն, ինչպես կարող ենք տեսնել Հիմնադրամի պաշտոնական էջում հրապարակված վերջնական արդյունքից, գումարի չափը մնում է նույնը` 9.856.100 դոլար:

Հայկակ Արշամյանը նաև հայտնել էր, որ խոշոր նվիրաբերողներից են եղել Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգը»՝ 200 հազար դոլար, «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկը՝ 15 միլիոն, «Փեթակ» առևտրի տունը՝ 10 միլիոն դրամ, «Ապավեն» ՍՊԸ-ն՝ 16 միլիոն, «Գրանդ հոլդինգը» 60 միլիոն, «Արարատ բանկը»՝ 40 միլիոն դրամ, իսկ ամենաշատը գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպը»՝ 1.5 մլն դոլար։

Հիմնադրամի պաշտոնական կայքում նույնպես կարող ենք գտնել 2019 թվականի խոշոր նվիրատուների ցանկը: Այստեղ նշված են Արշամյանի վերը թվարկած բոլոր կազմակերպությունները:

Մենք հարցում ուղարկեցինք Հիմնադրամին` խնդրելով մեզ փոխանցել Հիմնադրամի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնի 50.000 դոլար (կամ համարժեք դրամ) և ավելի գումար նվիրաբերած նվիրատուների ցանկը:

Հիմնադրամից մեզ պատասխանել են` տրամադրելով խոշոր նվիրատուների ցանկը.

«Ալեքս Էնդ Հոլդինգ» ՍՊԸ` 95,852,000.00 դրամ (շուրջ 201.000 ԱՄՆ դոլար)
«Արարատբանկ» ԲԲԸ` 40,000,000.00 դրամ (շուրջ 85.600 ԱՄՆ դոլար)
ԼՂՀ Ֆինանսների նախարարություն` 25,000,000.00 դրամ (շուրջ 53.500 ԱՄՆ դոլար)
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմին` 904,483 եվրո (շուրջ 969.000 ԱՄՆ դոլար)
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմին` 644,452.90 ԱՄՆ դոլար
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան Ափի տեղական մարմին` 414,080.00 ԱՄՆ դոլար

Հարցմամբ խնդրել էինք նաև տրամադրել նվիրատվությունների փոխանցումները հավաստող փաստաթղթերը, սակայն Հիմնադրամի աշխատակազմը, հղում կատարելով «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 9-րդ հոդվածներին, հայտնել է, որ փոխանցումները հավաստող փաստաթղթերի տրամադրման իրավունք չունեն:

Ինչպես և տեսնում ենք, հարցման պատասխանում չկա ամենամեծ նվիրատուի` Սամվել Կարապետյանի անունը և/կամ նրա ղեկավարած «Տաշիր գրուպը»: Կայքում առկա և հարցման պատասխանով տրամադրված տեղեկությունների անհամապատասխանությունն անհասկանալի է: Ստացվում է, Սամվել Կարապետյանը կամ իր ղեկավարած «Տաշիր գրուպը» չի մասնակցել 22-րդ դրամահավաքին և չի փոխանցել «հայտարարված» 1.5 մլն դոլարը:

Ստացված և Հիմնադրամի պաշտոնական կայքում տեղ գտած տեղեկատվությունների համեմատությունից կարող ենք մի քանի եզրահանգման գալ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնական կայքում հրապարակված թվերը և տեղեկատվությունը չեն համապատասխանում իրականությանը: Այս քայլը կարող է բացատրվել նրանով, որ հիմնադրամի ղեկավարությունը միտումնավոր է հրապարակել Սամվել Կարապետյանի և նրա ենթադրյալ նվիրատվության գումարը` տպավորություն ստեղծելով, որ նվիրատվությունները շատ են, այնինչ, ինչպես և ներկայացվեց վերևում, դրանց ծավալը, համեմատությամբ մյուս տարիների, քիչ է:

Այս քայլով Հիմնադրամի ղեկավարությունը նաև խաբում և մոլորեցնում է հանրությանը` սխալ տեղեկատվություն տրամադրելով: Հետաքրքիր է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հպարտորեն խոսելով դրամահավաքի և հավաքված գումարի մասին, կրկնում է Հիմնադրամի հայտարարած գումարի չափը, ինչպես նաև խոսում Սփյուռքի աջակցության և ներդրումների մասին:

Իսկ եթե ենթադրենք, որ ՀՀ վարչապետը, հնարավոր է, որ տեղյակ չէ Հիմնադրամի ղեկավարության նվիրատվությունների իրական չափից, ապա ստացվում է, որ հենց իր թիմի անդամներն անկեղծ չեն իր հետ: Հակառակ դեպքում, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ տեղյակ է նման կեղծիքներից և Հիմնադրամի ներկայիս ղեկավարության հետ փորձում է հերթական մանիպուլյացիաներով և ստերով մոլորեցնել հասարակությանը` ցույց տալու համար, որ իշխանափոխությունից հետո արտասահմանում ապրող մեր հայրենակիցները շարունակում են վստահել Հայաստանի իշխանություններին և մեծ գումարներ տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Եվ, որ ամենակարևորն է, եթե Հիմնադրամը հանրությանը ոչ ճշգրիտ և հակասական տեղեկություններ է տրամադրում Հիմնադրամ մտնող գումարների հետ կապված, ապա ինչե՞ր կարելի է ենթադրել Հիմնադրամի իրականացրած ծախսերի մասով:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

antifake.am

դիտվել է 2159 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am