Նոր իրողություն. Ալիևը «բացահայտեց» Փաշինյանի գաղտնի «կետը»

Նիկոլ Փաշինյանը Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Անվտանգության համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումից հետո ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է 6 սկզբունք, որոնք հնչեցվել են Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկման ժամանակ: Դրանք նա անվանել է «Մյունխենյան սկզբունքներ».

«1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:
2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:
3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը
4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:
5. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը:
6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որևէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է»։

Հատկապես երրորդ կետը՝ ուրվագծվում է այն «կետը», որով Փաշինյանը հպարտացավ, հակադրվելով Սերժ Սարգսյանի բանակցածին: Փաշինյանը Մյունխենում շատ հստակ ցույց տվեց, թե որն է իր կետը՝ «անվտանգություն՝ տարածքների դիմաց»: Այսինքն, լուծեք անվտանգության հարցը, և այդ տարածքները կարող են վերադարձվել:

Բայց կար նաև մեկ այլ կարևոր հանգամանք, որին այդքան էլ ուշադրություն չեն դարձնում հայաստանյան քննարկումներում: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկման ժամանակ «Կոմերսանտ» թերթի լրագրողը հարց ուղղեց կողմերին հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկների վերաբերյալ, մասնավորապես, թողնել ԼՂ կարգավիճակի հարցը հետագային և անել մի բան, որին կողմերը ավելի պատրաստակամորեն կհամաձայնվեն, օրինակ, Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանների, միջանցք ստեղծելու, միջանկյալ լուծման վերաբերյալ։

Նկատեցի՞ք, թե ինչպես Ալիևը շտապեց դրական պատասխանել: «Այո, դա հնարավոր է։ Այդ առաջարկը լրջորեն դիտարկվեց մեր կողմից», - պատասխանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մյունխենյան հարթակն ուղղակի օգտագործելով ռուսական առաջարկին այո՛ ասելով: Նա ընդգծեց. «Ընդհանուր առմամբ տվեցինք մեր համաձայնությունը։ Պարզ է, որ պետք է այս հակամարտությունը փուլերով լուծենք։ Առաջին փուլը պետք է լինի օկուպացված տարածքների մի մասի ազատագրումը, և դա կա ռուսական առաջարկի մեջ։

Այնուհետև ադրբեջանցի ներքին տեղահանվածների վերադարձ այդ տարածքներ, այդ տարածքների վերաբնակեցում, այդ նույն ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացում և ԼՂ կարգավիճակը քննարկվի հետագայում, երբ երկու կողմերը պատրաստ լինեն։ Առանց տարածքների ազատագրման սկսելը հնարավոր չէ համաձայնեցնել կարգավիճակը։ Կարգավիճակը չպետք է խանգարի կամ խաթարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - ասաց Ալիևը։

Իսկ ի՞նչ ասաց դրանից հետո Փաշինյանը... Նա նույնիսկ փորձ չարեց հարցնել՝ ի՞նչ ռուսական առաջարկներ, ի՞նչ միջանկյալ լուծումներ...

Այսինքն, նրա համար անակնկալ չէր ռուսական պարբերականի լրագրողի հարցը: Ավելին՝ Փաշինյանի համար անակնկալ չէր Ալիևի համաձայնությունը՝ ռուսական պլանի առնչությամբ:

Ավելին՝ Փաշինյանը, կարելի է ասել, դրանից հետո սկսեց խոսել մինիհեղափոխության մասին, պատմելով, թե՝ «հանդիպեցինք Դուշանբեում, դրանից հետո նախագահ Ալիևի հետ մենք մինի հեղափոխություն արեցինք։ Այդ հանդիպումից հետո լարվածությունը, ընդհանուր առմամբ աննախադեպ անկում ապրեց և մենք կարողացանք ուղիղ կապ ստեղծել։ Պետք է ընդունեմ, որ այդ պարագայում նախագահ Ալիևը այդ քայլի համահեղինակ է»։

Հիմա կարո՞ղ ենք արձանագրել, որ այսօր բանակցությունների սեղանին 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի իշխանության կողմից մերժված ռուսական տարբերակն է...

Եվ ուշադրություն՝ Ալիևը հրապարակային այն ընդունելի է համարում՝ «ընդհանուր առմամբ»: Եվ հիմք ընդունելով այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը փորձ էլ չարեց հակադրվել դրան, ուրեմն՝ ռուսական այդ պլանը ընդունելի է նաև պաշտոնական Երևանի համար:

Մնում է հասկանալ, թե երբ են Փաշինյանից պահանջելու վերջնական և հրապարակային այն ընդունել, և անցնել արդեն իրագործման քայլերի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6457 անգամ
Լրահոս
Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը Զինծառայողի մահվան դեպքով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից «Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը Արտակարգ իրավիճակ՝ Ազատության պողոտայում Խարդախություն Alibaba-ի անվամբ 24 ժամ Լոռու մարզում ջուր չի լինի․ հասցեներ Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել․ Փոխեք ցուցանակները, քանի չեն հասկացել,թե ինչ ենք ծխում «Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am