Վահե Գրիգորյանի անգործությունը շատ թանկ է նստում ՀՀ հարկատուների վրա, իսկ վարչապետի աշխատակազմը կեղծիք է տարածում նրան արդարացնելու համար. AntiFake.am

antifake.am-ը հարցում է ուղարկել ՀՀ Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը պաշտոնավարման պահից մինչ այս պահը ՍԴ-ում տեղի ունեցած քանի նիստի է մասնակցել, իր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում որքան աշխատավարձ, որքան պարգևավճար, որքան բենզինի կտրոն է ստացել, և արդյոք վերջինիս տրամադրվել է ծառայողական մեքենա, թե ոչ։

Լիազորությունները ստանձնելու պահից մինչև այս պահը Վահե Գրիգորյանը չի իրականացրել ՍԴ դատավորի՝ իր որևէ գործառույթ, սակայն ստացել է աշխատավարձ, պարգևավճարներ, օգտվել է ծառայողական մեքենայից, ստացել է բենզինի կտրոններ

Սահմանադրական դատարանը, AntiFake.am-ի հարցմանն ի պատասխան, տեղեկություններ է տրամադրել վերը նշված հարցերի կապակցությամբ։ Այսպես.

Լիազորությունները ստանձնելու պահից մինչև սույն թվականի փետրվար ամիսը Վահե Գրիգորյանը չի իրականացրել որպես ՍԴ դատավոր իրեն վերապահված որևէ գործառույթ, այդ թվում՝ չի մասնակցել որևէ նիստի (դատական կազմի նիստեր, 41 աշխատակարգային նիստ, 39 ՍԴ նիստ), չի մասնակցել ՍԴ ներկայացված դիմումների՝ քննության ընդունելու հարցի պարզման գործընթացին, ներառյալ՝ դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքներով չի կազմել հաղորդում գործը քննության ընդունելու՝ «ՍԴ մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջների պահպանվածության վերաբերյալ, որպես զեկուցող դատավոր իրեն մակագրված գործերով չի կատարել օրենքով սահմանված գործառույթները, այդ թվում՝ չի ներկայացրել ՍԴ ըստ էության որոշման նախագիծ: Արդյունքում, որոշ գործերով կայացվել են աշխատակարգային որոշումներ գործի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգելու կամ դատաքննությունն սկսելու ժամկետը հետաձգելու վերաբերյալ՝ պայմանավորված նրա անգործությամբ: Նշված գործառույթների իրականացումը վերապահվել է ՍԴ այլ դատավորների:
Վահե Գրիգորյանի աշխատավարձի չափը կազմում է 793,680 դրամ: Պաշտոնավարման ժամանակահատվածում նա ստացել է պարգևավճար՝ 1,746,096 դրամի չափով:
Պաշտոնը ստանձնելուց իր վեր` Վահե Գրիգորյանին հատկացվել է Hyundai մակնիշի 006 OS 01 պետհամարանիշով ծառայողական ավտոմեքենա, որը նրա կողմից շահագործման ընթացքում առաջացած անսարքությունների պատճառով վերանորոգվել և վերստին հատկացվել է նրան:
Վահե Գրիգորյանին տրամադրվել է 1180 լիտրի համար նախատեսված բենզինի կտրոն:
Ստացվում է, որ Վահե Գրիգորյանը որպես ՍԴ դատավոր չի իրականացրել իրեն վերապահված որևէ գործառույթ, և նրա անգործությամբ պայմանավորված` վերջինիս գործառույթները կատարել են ՍԴ այլ դատավորներ՝ կրկնապատկելով իրենց աշխատանքը: Անգործության մատնվելուն զուգահեռ՝ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորի կարգավիճակով 8 ամիսների ընթացքում ամսական կտրվածքով ստացել է 793,680 դրամ աշխատավարձ՝ մոտ 6 մլն դրամի չափով (Գրիգորյանը ՍԴ դատավոր է ընտրվել 2019թ. հունիսի 18-ին), 1,746,096 դրամի չափով պարգևատրում, 1180 լիտրի համար նախատեսված բենզինի կտրոն և ծառայողական ավտոմեքենա, որը Գրիգորյանի շահագործման ընթացքում ունեցած անսարքությունների պատճառով վերանորոգվել և վերստին հատկացվել է նրան:

Փաստորեն, Ազգային ժողովի իշխող ուժի և «հեղափոխական կառավարության» սրտի թեկնածու ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն իր անգործության դիմաց ստանում է աշխատավարձ, պարգևավճարներ, օգտվում ծառայողական մեքենայից և բենզինի կտրոններից, որոնք հատկացվում են ՀՀ հարկատուների միջոցներից ձևավորված պետական միջոցներից և դա որևէ կերպ չի մտահոգում Վահե Գրիգորյանին երաշխավորող պաշտոնյաներին։

Վարչապետի աշխատակազմը կեղծ տեղեկություններ է տրամադրում Վահե Գրիգորյանի անգործության վերաբերյալ՝ ստանձնելով վերջինիս «փաստաբանի դերը»

Հունվարի 25-ին կապանյան ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի՝ «Ձեզ չի՞ մտահոգում այն փաստը, որ ՀՀ-ում կա պաշտոնյա, ով ստանում է բարձր աշխատավարձ, օգտվում է ծառայողական մեքենայից, սակայն աշխատանքի չի ներկայանում: Խոսքը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասին է, և խորհրդարանական երկրի խորհրդարանը նախաձեռնությամբ հանդես չի գալիս նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» հարցին, ասել է. «Եթե էդպիսի երևույթ կա, իհարկե մտահոգում է, չի կարող չմտահոգել: Ես չգիտեմ, առաջին անգամ եմ լսում, ճիշտն ասած, էդպիսի բան և կհետաքրքրվեմ ավելի մանրամասն»:

Այս կապակցությամբ AntiFake.am-ը հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել այն մասին թե՝

Արդյոք Նիկոլ Փաշինյանը իմացե՞լ է, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի կատարում ՍԴ դատավորի իր լիազորությունները, փոխարենը միլիարդավոր դրամների աշխատավարձ, պարգևավճար և բենզին է ստանում:
Արդյոք, ըստ Փաշինյանի, սա ժողովրդի փողերի թալան չէ՞, քանի որ Կապանի ասուլիսում նա ասել է, որ եթե պարզվի, որ Վահե Գրիգորյանը չի իրականացնում իր պարտականությունները, ինչը շուրջ 8 ամիս է՝ հայտնի փաստ է, ապա ինքը քայլեր կձեռնարկի:
AntiFake.am-ը խնդրել էր պարզաբանել՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկել կամ պատրաստվում ձեռնարկել ՀՀ վարչապետը:

Ուղարկված հարցմանը մասնակիորեն պատասխանելով՝ Վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ պարգևավճար ստանալու, ծառայողական ավտոմեքենայից և դրա համար հատկացվող վառելիքից օգտվելու վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

AntiFake.am-ը, խնդրելով տրամադրել ասվածը հիմնավորող փաստաթղթեր, ևս մեկ հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմ՝ պարզելու, թե որ կառույցը կամ ով է հանդիսանում Վարչապետի աշխատակազմի կողմից տրամադրած վերը մեջբերված պատասխանի աղբյուրը:

Նման հարցադրումը պայմանավորված էր նրանով, որ AntiFake.am-ի տրամադրության տակ առկա էին Վարչապետի աշխատակազմի պատասխանում հերքված հանգամանքների վերաբերյալ հակառակը փաստող պաշտոնական փաստաթղթեր: Այս հարցմամբ AntiFake.am-ը Վարչապետի աշխատակազմից նաև խնդրել էր մեկնաբանել նախորդ հարցմամբ չստացած հարցերի պատասխանները՝ ակնկալելով ստանալ հստակ պատասխաններ:

Ստացված խուսափողական պատասխանում Վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ իրենց՝ AntiFake.am-ին փոխանցած տեղեկատվությունը ճշտվել է աշխատանքային կարգով, որի հիման վրա էլ տրամադրվել է հարցման պատասխանը:

Հասկանալու համար, թե աշխատանքային կարգ ասելով` ի՞նչ պետք է հասկանալ, (օրինակ` գրավոր և/կամ բանավոր կարգ) AntiFake.am-ը կապ է հաստատել Վարչապետի աշխատակազմի հետ, որտեղից պնդել են, որ իրենք տեղեկատվությունը ստացել են աշխատանքային կարգով՝ չհստակեցնելով, թե իրենից ինչ է ենթադրում աշխատանքային կարգը: Ճշտող հարցադրումներին էլ պատասխանել են, որ մեր հարցման պահի դրությամբ Վահե Գրիգորյանը պարգևավճարներ չի ստանում:

Հստակեցնելու համար, թե հարցման պահի դրությամբ ասելով` ինչ պետք է հասկանալ, Վարչապետի աշխատակազմից պատասխանել են, որ Վահե Գրիգորյանը վերջին մի քանի ամիսների ընթացքում պարգևավճար չի ստանում: Իսկ աշխատանքի չներկայանալու և աշխատանքային պատրականությունները չկատարելու վերաբերյալ տեղեկացրել են, որ Վահե Գրիգորյանն այդ առնչությամբ ներկայացրել է պարզաբանումներ. նա ներկայանում է աշխատանքի, պարզապես չի մասնակցում ՍԴ նիստերին:

Ստացվում է, որ Վարչապետի աշխատակազմի AntiFake.am-ին տրամադրված պատասխանը, թե ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ պարգևավճար ստանալու, ծառայողական ավտոմեքենայից և դրա համար հատկացվող վառելիքից օգտվելու վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում և ԿԵՂԾԻՔ են: Վահե Գրիգորյանի աշխատանքի ներկայանալու, սակայն ՍԴ նիստերին չմասնակցելու Վարչապետի աշխատակազմի պնդումը ևս ՍՈՒՏ է, քանի որ Գրիգորյանը որպես ՍԴ դատավոր իրեն վերապահված որևէ գործառույթ չի իրականացրել, օրինակ՝ չի մասնակցել դատական կազմի նիստերին, 41 աշխատակարգային նիստերի և 39 ՍԴ նիստերին:

Ուստի՝ Սահմանադրական դատարանում ունենք այնպիսի դատավոր, ով, 8 ամիս շարունակ անգործության մատնվելուն զուգահեռ, ՀՀ հարկատուների հաշվին շահագործում է ծառայողական մեքենան, բենզինի կտրոններ, միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներ և աշխատավարձ ստանում, մեկնում գաղտնի գործուղումների: Այս ամենի «հովանավորն» էլ հանդիսանում է ՀՀ կառավարությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, ով թեև հրապարակավ հայտնում է, որ եթե էդպիսի երևույթ կա, իհարկե մտահոգում է, չի կարող չմտահոգել, սակայն մինչ այս պահը ոչ միայն գործնականում տեսանելի չեն նրա ձեռնարկած քայլերը ստեղծված խնդրին լուծում տալու նպատակով, այլ մի բան էլ Վարչապետի աշխատակազմը ստանձնել է Վահե Գրիգորյանի «փաստաբանի» պարտականությունները և կեղծիք ու սուտ պարունակող պատասխանների գնով թույլ է տալիս Վահե Գրիգորյանի կողմից ՀՀ հարկատուների միջոցների հաշվին անգործության և ապօրինությունների շարունակականությունը։

Հետաքրքիր է, որ այս գործելաոճը արդարացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով առիթը բաց չի թողնում նախկին պաշտոնյաներին «թալանի», «բյուջեի վատնման», անգործության, ծառայողական մեքենաներից օգտվելու մեջ մեղադրելու համար։ Թե ո՞վ է իրականում «թալան» իրականացնում պաշտոն ստանձնելով և անգործություն դրսևորելով, կարծում ենք ավելի քան պարզ է։

դիտվել է 584 անգամ
Լրահոս
Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6 զինվորի են սպանել Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները․ Հայաստանը չէր մասնակցում Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեսեք այս անարդարության աստիճանը. Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞ Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարյանի լարած ծուղակը չընկավ. Վաչե Բրուտյան Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Իսրայելը չորս հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am