Իշխանությունն առաջնահերթ է համարում միայն սեփական ամբիցիաների բավարարումը

Փաստ օրաթերթը գրում է. «Հայաստանը տնտեսական առումով նոր և բարդ շրջափուլ է թևակոխել։ Իշխանափոխությունից հետո կառավարության կողմից տարվող քաղաքականության արդյունքում այդպես էլ բարենպաստ պայմաններ չստեղծվեցին արտերկրից ներդրումների ներգրավման և տնտեսական զարգացում ապահովելու տեսանկյունից։

Ավելին՝ մեր երկրից կապիտալի արտահոսք է տեղի ունենում, որոշ հայտնի ընկերությունների մոտ էլ Հայաստանից հեռանալու մտադրություն է նկատվում։


Դրան զուգահեռ՝ 2020 թվականի հունվարի 1-ից արդեն ուժի մեջ են մտել ԵԱՏՄ մաքսատուրքերի նոր դրույքաչափերը, որի արդյունքում թանկանալու են երրորդ երկրներից ներկրվող ավելի քան 700 անուն ապրանքներ։

Դա, ըստ մասնագետների, արդեն առավել առարկայական նկատելի կլինի գարնան սկզբին:

Իսկ մի քանի ամսից, ամենայն հավանականությամբ, արդեն կթանկանա բնակչությանը մատակարարվող գազը, որը շղթայական ազդեցություն է ունենալու ընդհանուր գնաճի վրա։ Այսօր առկա միջազգային քաղաքական իրավիճակը ևս բարենպաստ պայմաններ չի ստեղծում Հայաստանի համար։

Հարևան Իրանը, որի հետ Հայաստանն ունի բարձր մակարդակի ջերմ հարաբերություններ, գտնվում է ամերիկյան խիստ պատժամիջոցների տակ, որը խոչընդոտում է երկու երկրների կողմից համատեղ բազմաթիվ տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու գործընթացին։

Հայաստանը շարունակում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նաև մյուս հարևանի՝ Վրաստանի հետ, սակայն այս ուղղությամբ նոր նախաձեռնություններ չկան։ Լարսի անցակետում համապատասխան եղանակային պայմանների արդյունքում կուտակումներ են նկատվում, որը խնդիրներ է հարուցում նաև Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների կազմակերպման հարցում։

Օրակարգում է Վրաստանը Ռուսաստանին կապող ավելի մատչելի ու անցանելի ճանապարհի ստեղծումը, այնուամենայնիվ, այդ հարցը դեռևս լուծված չէ։

Այսպիսի բարդ իրավիճակը պահանջում է, որպեսզի Հայաստանն իր ունեցած ռեսուրսները և ֆինանսական միջոցները օգտագործի հնարավորինս խնայողաբար և թիրախային, որպեսզի կարողանա հավելյալ արդյունքներ ստանալ և թույլ տա բնակչությանը հաղթահարել աղքատությունը։ Սակայն կառավարությունը չի հետևում այս գործելակերպին։

Իշխանափոխությունից հետո շարունակաբար խոսվել է կառավարության կողմից կատարվող շռայլ ծախսերի մասին, որի անհրաժեշտությունը հիմնականում չկար։

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան կառավարության կողմից նոր ինքնաթիռի, բիզնես դասի թանկանոց մեքենաների գնման, կառավարական առանձնատունը մեծ գումարով վերանորոգելու, գործուղումների և այլ շռայլ ծախսերի հետ կապված։

Էլ չենք խոսում իշխանական ուժի փաստացի ղեկավարի «ընտանեկան» թեզերի տարածման կարգի անիմաստ ծախսերի մասին: Հանրության շրջանում ձևավորվող հիասթափության ալիքը և պարբերաբար տեղի ունեցող բողոքի ակցիաները պետք է, որ սթափեցուցիչ նշանակություն ունենային կառավարության համար այն առումով, որ հանրային միջոցները պետք է օգտագործել անհրաժեշտությունից ելնելով։

Թե չէ ստացվում է այնպիսի իրավիճակ, որ ներկա իշխանավորները նախկին իշխանություններին մեղադրում են վատնումների մեջ, սակայն իրենք գնում են հենց այդ ճանապարհով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am