Մարտի 1-ի գործը սկսվում և ավարտվում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելով. Հայկ Ալումյան (video)

Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով՝ քիչ է հավանականությունը, որ հանրաքվեին անհրաժեշտ քանակի «Այո» հավաքվի և ցավոք, իշխանությունը գուցե դիմի հնուց ծանոթ տեխնոլոգիական մեթոդների, այն է՝ ձայների կեղծումը։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է նա։

Փաստաբանի դիտարկմամբ՝ ձայների կեղծումը կլինի ամենավատ սցենարը։ Խոսելով հետևանքների մասին՝ Հայկ Ալումյանն ասել է․ «Միայն այն, որ հանրաքվեն նշանակվեց Սահմանադրության խախտմամբ, սա արդեն շատ խոշոր հետընթաց է։ Սահմանադրությունը բարձրագույն իրավական ակտ է, և քիչ է՝ այն խախտվում է, դեռ ասում էլ են, որ լավ ենք անում, խախտում ենք, որը շատ վտանգավոր է»։

Հայկ Ալումյանը նշում է, որ, եթե այսօր այսպես խախտում են Սահմանադրությունը, ապա այլևս ոչ մի օրենքներ հաշվի չեն առնի․ «Երբ իշխանությունն ասում է, այսուհետ ընտրությունները չեն կեղծվելու, դրա համար պետք է չկեղծելու մեխանիզմներ ստեղծել։ Այսօր ստացվում է, որ գործող քաղաքական ուժի ղեկավարին են պատկանում պառլամենտը, ու հիմա էլ ուզում է դատական համակարգը ուզուրպացնել, այսպիսով՝ ընտրությունների կեղծումը կախված է լինելու մի հոգու բարի կամքից»։

Հարցին՝ կիսո՞ւմ ենք այն տեսակետը, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ է կապված, փաստաբանը պատասխանել է․ «Վարչապետը ԱԺ ամբիոնից ուզում էր ցույց տալ, որ ՍԴ դատավորներից ազատվելը պայմանավորված է այդ դատավորների կողմից որոշակի չարաշահումների արդյունքում դատավոր ընտրվելու հետ։ Բայց իրականում սա պատրվակ է, որովհետև հասկացվում է, որ այս հարցում վարչապետի խնդիրը արդարությունը վերականգնելը չէ»։

Հայկ Ալումյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է Սահմանադրական դատարանն իր ձեռքը վերցնել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի գործով որոշակի ընթացքներ արգելակվեն․ «Երբ մայիսի 25-ին Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի հետ մասնակցում էր մի միջոցառման, այդ ժամանակ նա չգիտե՞ր այդ չարաշահումների մասին։ Ստացվում է, որ դրանից մեկ ամիս հետո, երբ ՍԴ-ն Քոչարյանի գործով դիմում է ՄԻԵԴ՝ կարծիք ստանալու,դրանից հետո վարչապետը գրեթե ցենզուրայից դուրս արտահայտություններ է թույլ տալիս Հրայր Թովմասյանի հասցեին»։

Հայկ Ալումյանն անդրադարձավ նաև ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի վերջին հարցազրույցին, որտեղ նա ասել էր, որ ինքը խորապես համոզված է՝ ՍԴ դատավոր-անդամները գործարքի մեջ են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի հետ և ըստ ամենայնի, նրանք էլ ավելի մեծ գումար են ստացել այդ թիմից. «Արման Բաբաջանյանը առանձնապես ծանր հանցագործության մեջ է մեղադրում թե՛ ՍԴ դատավորներին, թե՛ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին ու սրա ընթացքը տրվելու է բազմակողմանի ձևով»։

Հայկ Ալումյանի խոսքով՝ Բաբաջանյանը պարզապես իր խոսքում նշել է, որ խորապես համոզված է, որպեսզի հետագայում արդարանա, ասի, որ ինքը վստահությամբ չի ասել դա, բայց միևնույն է, նա սրանով ցեխ է շպրտել իրենց վրա։

Խոսելով «Մարտի 1»-ի գործով բուն դատավարությունից՝ Հայկ Ալումյանն ասել է, որ այսօր այդ գործը ոչ թե տասը զոհերի բացահայտման գործ է, այլ այն սկսվում ու վերջանում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելով․ «Եթե Նիկոլ Փաշինյանը գնահատում է, որ սրանով իրենք «Մարտի 1»-ի գործը բացահայտում են, ապա իրենք պարզապես ձգտում են Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահել»։

դիտվել է 466 անգամ
Լրահոս
Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am