«Այլևս ոչ ոք չկա, որի վրա հույս դնենք. մենք պետք է զենք արտադրենք». Կոմանդոս. a1plus.am

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը դրական է գնահատում այն փաստը, որ այս պահին օրակարգում ՀՀ կողմից Արցախի ճանաչման հարցն է։ «Այդպիսի տեսակետ ունի մեր ղեկավարությունը, ճիշտ են անում, որ քննարկում են այդ հարցը։ Բայց մենք ունենք նաև Մինսկի խումբ, պետք է այդ երկու աշխատանքը համատեղել։ Ես կողմ եմ, որ այս հարցի մասին խոսվի, բայց կոնկրետ որոշումը պետք է համաձայնեցնել Մինսկի խմբի հետ։ Դա նրա համար, որ բանակցությունների հարցը չխախտվի, այդ օրգանիզմն աշխատի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է նա։ Մի կողմից էլ հերոսը շեշտում է՝ ես քաղաքական գործիչ չեմ և չեմ ուզում մտնել այդ հարցերի մեջ։ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը երեկ տեսակետ էր հայտնել, որ մենք չենք կարող զենք արտադրել, քանի որ այդ դեպքում մեր քթին կխփեն («Հիմա ենթադրենք մի հատ զենք ենք թողարկել, մենք շուկա ունե՞նք: Չունենք: Ուրեմն պիտի դուրս բերենք, իսկ դրսում մեր քթին այնպե՛ս կխփեն: Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»,- ասել էր Ռադիկ Մարտիրոսյանը): Ի՞նչ տեսակետ ունի պարոն Տեր-Թադևոսյանն այս մասին. «Առաջին օրվանից ասում ենք, որ մենք խաղաղ ժողովուրդ ենք, մեզ տվեք գումար և ամեն ինչ կանենք։ Մեր ազգը շատ տաղանդավոր է, ինձ մոտ խումբ է աշխատում, բացի այդ՝ գալիս են մարդիկ, և առանց գիտական կրթության՝ առաջարկում են իրենց օգնությունը։ Եվ ասում են, թե ինչպես կարող ենք զենք արտադրել։ Կարծում եմ՝ մենք պետք է զենք արտադրենք, անհրաժեշտ է դա։ Թուրքիան զենք արտադրում է, Պակիստանն արտադրում է, Ուկրաինան, Ռուսաստանն օգնում են Ադրբեջանին։ Իսկ մեզ ո՞վ է օգնում։ Մենք պետք է ինքներս մեզ օգնենք, այլևս ոչ ոք չկա, որի վրա հույս դնենք»։ Գեներալ-մայորը շարունակում է աշխատանքը տարբեր երկրներից ժամանած գեներալների հետ։ «Ուզում ենք օգտակար լինենք բանակին, չքննադատենք, այլ կոնկրետ գործով զբաղվենք»,- շեշտել է նա։
 

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Մորս հետ պայման եմ կապել. Անանյան Զախարովան արձագանքել է Փաշինյանի խոսքերին «BMW X5»-ը «Չայնիի ոլորանների» սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջվել Մոսկվայում տղամարդը ծեծել է աղջկան, ով հրաժարվել է իր հետ ծանոթանալ Ինձ հավերժ հետապնդելու են նրանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանց սիրելիները զոհվել Ադրբեջանի ավիահարվածներից. կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայից տուժած հայ կանանց հետ Եվրահանձնաժողովը Ուկրաինային կտրամադրի 35 մլրդ եվրոյի վարկ «Էդ լուրջ ե՞ք ասում»․․․ Փաշինյանն իրեն խայտառակեց (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, քո միակ մեղքը քո ողջ լինելն է․ Արա Վարդանյան (video) Գուցե կոնկրետ մեսի՞ջ ունի․ մնաց Ադրբեջանի դրոշը դնեք, ու պըրծ (video) Նիկո՛լ, գիտես՝ Բաքվում քո համար ինչ են անելու․ քաղաքցի (video) Արմեն Աշոտյանը դատարանի բակում ողջունում է իր ընկերներին (video) Բացառիկ մանրամասներ․ Սրբազանը խոսում է իր կյանքի մասին (video) Ինչքանով Հիտլերն էր քրիստոնյա, էդքան էլ՝ Նիկոլն է հայրենասեր․ Շարմազանով (video) Փաշինյանը ապատեղեկատվություն է տարածում, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին․ Մարիա Զախարովա (video) Կառավարության շենքից Նիկոլը կոնկրետ պատվեր է իջեցրել Արմեն Աշոտյանի գործի վերաբերյալ․ Զոհրաբյան (video) Սա է հայկական իրական ոգին․ Զախարովան՝ «Մայր Հայաստանի» Դոնբաս այցի մասին (video) Ռուբեն Վարդանյանը Բաքվից խայտառակել է Փաշինյանին (video) Ընկեր Արմեն Գրիգորյանին հիշեցնում եմ․․․ Մարիա Զախարովա (video) Փաշինյանի հայտարարությունները հիմք են դառնում ադրբեջանական փաստարկների համար. «Հրապարակ» Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան Երևանում բախվել են «Honda»-ն ու «BMW» մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի և ուղևորի կյանքի համար Սա Հայաստանի նկատմամբ է անհարգալից վերաբերմունք է․ Զախարովան՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի մասին (video) Արտառոց դեպք․ Գլխավոր դատախազության շենքի մոտ քաղաքացին փորձել է վերջ տալ կյանքին Նիկո՛լ, դե ասա՝ Աննան 1,5 մլրդ-ի պարտատոմսերը գնե՞ց․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում, օգտագործում է առիթը` հակառուսական ձևակերպումներ անելու. Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am