Ով հանգստացրեց Բաքվին` ԼՂ ճանաչման հարցում

Առաջիկայում ծրագրվում է Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ծրագրում ենք, որովհետև գործը այդպիսի առանձնահատուկ ուշադրություն է պահանջում: Համաձայնեցնում ենք կողմերի հետ, շուտով, հավանաբար, կլինի առաջիկա հանդիպումը: Բնականաբար` համանախագահների, կողմերի մասնակցությամբ: Այդ աշխատանքը պահանջում է այդպիսի խմբակային ձևաչափ», - ասել է Լավրովը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք առաջիկայում սպասվում են բանակցություն ԼՂ հարցով: Ռուսաստանին զուգահեռ այս օրերին ակտիվ հայտարարություններ են հնչում Ադրբեջանի իշխանությունների կողմից: Պարզվում է, Ադրբեջանը շահագրգռված է ԼՂ բանակցային գործընթացի շարունակմամբ: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Պրահայում ելույթ ունենալով «Վիշեգրադյան խմբի» ու «Արևելյան գործընկերության» անդամ երկրների արտգործնախարարների նիստում` անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին` նշելով. «Ադրբեջանը շահագրգռված է բանակցային գործընթացի շարունակմամբ: Կայունության ու խաղաղության «ճանապարհային քարտեզը» հստակ է և հենված է միջազգային իրավունքի վրա: Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևն էլ նշել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բովանդակային ու արդյունավետ բանակցությունների: Նա նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը» հայտնի է, այդ թվում նաև՝ հայկական կողմին: Մինչև երեկ Բաքվում խուճապային տրամադրություններ էին` Հայաստանում ԼՂՀ ճանաչման մասին օրինագծի քննարկման տեղեկությունների ֆոնին, սակայն այն բանից հետո, երբ նույն խնդրին անդրադարձավ Լավրովը` հանգստացնելով Բաքվին, այժմ Ադրբեջանում էլ են հանգիստ: Ադրբեջանը կիսում է խուճապի պատճառների բացակայության մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը քննարկելու Հայաստանի խորհրդարանականների նախաձեռնության առիթով, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիկմեթ Հաջիևը: Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, թե խուճապի պատճառներ չի տեսնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը քննարկելու Հայաստանի խորհրդարանականների նախաձեռնությունում, քանի որ Երևանը վստահեցնում է, որ տարածաշրջանի կարգավիճակը չի որոշվի միակողմանի կարգով: Այսինքն, Մոսկվան ակնհայտ ցույց է տալիս, որ ստանձնել է ԼՂ կարգավորումը Ադրբեջանի պատկերացրած սցենարով առաջ տանելու գործը: Սա բոլորովին էլ անսպասելի բան չէ, պարզապես փաստերը ժամանակին արձանագրել ու առաջ անցնել: Մոսկվայի դերակատարության հետ, վստահաբար մեծ հույսեր է կապում նաև Թուրքիան, չնայած այն բանին, որ լարված են ռուս-թուրքական հարաբերությունները: «Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում Թուրքիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ», նշել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դավութօղլուն նշել է՝ Ռուսաստանն ու Թուրքիան պատմական հարևաններ են և այսօր էլ ներկայանում են, որպես երկու կարևոր երկրներ։ Նա համոզմունք է հայտնել, որ Թուրքիան անհրաժեշտ է Ռուսաստանին այնպես, ինչպես Ռուսաստանը Թուրքիային։ «Ինքնաթիռի պատահարը Ռուսաստանի դեմ ուղղված չէր, ինքնաթիռը խախտել էր մեր օդային սահմանը»,- կրկնել է Թուրքիայի վարչապետը՝ ընդգծելով, որ իր երկիրն իրավունք ունի պաշտպանելու սեփական ցամաքային և օդային սահմանները։ «Հուսով ենք, որ նրանք գիտակցում են դա։ Մենք հանդես ենք գալիս Ռուսաստանի հետ կապերի ընդլայնման օգտին, ինչպես նախկինում էր։ Ուզում ենք նախկինի համեմատ ավելի խորացնել մեր համագործակցությունը»,- հավելել է Դավութօղլուն։ Ինչպես ասում են` ամեն ինչ տեղը կընկնի, եթե ապրիլյան պատերազմից հետո հաշտվեն Ռուսաստանն ու Թուրքիան: Դաշնակցի ու հակառակորդների «ծաղկեփունջը» վերջնական տեսք կստանա... Մետաքսյա Շալունց

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am