Հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է կողմերի կառուցողական մոտեցումներից: Եթե Ադրբեջանը շարունակի առաջնորդվել «կամ ամեն ինչ, կամ ոչինչ, կամ ամեն ինչ, կամ պատերազմ» սկզբունքներով, ապա, իհարկե, կլինի ոչինչ, իսկ ռազմական սպառնալիքներով նրանք միայն կչեղարկեն խնդրի խաղաղ կարգավորումը: Ռուսական «Эхо Москвы» ռադիոկայանին տված իր հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա պարզաբանել է ՀՀ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման օրենքի նախագծի վերաբերյալ իր իսկ եզրակացությանը հավանություն տալու որոշումը: «Կառավարությունը հավանություն է տվել ոչ թե օրինագծին, այլ իր եզրակացությանը, որի նախագիծն է ներկայացվել ու ստացել հավանություն: Համաձայն այդ եզրակացության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները: Միանշանակ այստեղ խոսք չի գնում այն մասին, որ կառավարությունը հավանության է արժանացրել օրինագիծը: Այն կուղարկվի Ազգային ժողով, որտեղ կիրականացվեն ստանդարտ քննարկումներ: Ինձ հասկանալի չէ այս աժիոտաժը և թյուրըմբռնումը, քանի որ սա չորրորդ անգամ է, որ ես ներկայացնում եմ կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու ընդդիմադիրների նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունների ժամանակ»,-ասել է ԱԳ փոխնախարարը: «Իսկ նախորդների եզրակացությունները նմանատի՞պ էին, թե՞ տարբերվում էին» հարցին ի պատասխան` Շավարշ Քոչարյանը նշել է. «Այո-այո, նմանատիպ էին: Բանը նրանում է, որ, իհարկե, մենք չենք բացառում հնարավորությունը, որի մասին հստակ շեշտել է նաև ՀՀ Նախագահը: Այն օրերին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական հարձակում Լեռնային Ղարաբաղի դեմ, նախագահն ասաց, որ եթե շարունակվեն այդ ռազմական գործողությունները, Հայաստանին ոչինչ չի մնա, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Այդ ամենի հետ մենք նաև մնում ենք մեր այն դիրքորոշմանը, որ հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով` Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»:  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am