Ռեբրեդինգ՝ քողարկված նպատակներով

Շրջանառության մեջ է դրվել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը, որով նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, մի շարք այլ կառուցվածքային փոփոխություններ կատարել և հստակեցնել գործառույթները:
Ներքին գործերի նախարարության կազմավորումը և գերատեսչության նորմատիվային հիմքի ապահովում նախատեսվում է իրականացնել 2021 թ. առաջին կիսամյակում: Ռազմավարությունում նշվում է, որ նախարարության ձևավորումը թույլ կտա ապահովել ոլորտի թե՛ խորհրդարանական, և թե՛ քաղաքացիական վերահսկողությանը։ Իհարկե, սրանք սին խոսքեր են, նույնպիսին էին նաեւ Իմ Քայլի պատգամավոր Արմեն Խաչատրյանի ջանքերը, որոնք նա գործադրում էր ապացուցելու, որ անվանումն ու կարգավիճակն են խանգարում եւ այսօրվա ոստիկանությունը համարժեք չէ տիրող իրավիճակին:

Փաստորեն, չի իրականանալու Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումը՝ Ոստիկանությունը հանել վարչապետի վերահսկողության տակից․ ռազմավարությամբ նախատեսված է, որ Ոստիկանության պետին նշանակի ՀՀ վարչապետը՝ ՆԳՆ նախարարի ներկայացմամբ։ Ներքին գործերի նախարարը ևս պատասխանմատու է լինելու վարչապետի առջև, նաև՝ հաշվետվություն է ներկայացնելու ԱԺ-ում։ ՀՀՇ-ի ժամանակ էլ գործում էր ՆԳՆ, միգուցե Նիկոլ Փաշինյանը նաեւ ֆորմալ առումով է ապացուցում, որ վերադարձել են հին ու բարի ժամանակները
«Մարմինը դառնալու է նախարարություն, նախկինում եղել է ՆԳՆ, բայց երբ ՆԳՆ-ն դարձավ կառավարության ենթակա Ոստիկանություն, որևէ էական փոփոխություն տեղի չունեցավ գործելաոճում, այսինքն, ընդամենը դարձավ ծառայություն կառավարությանն առնթեր, մի շարք լիազորություններ հանվեցին Ոստիկանությունից»,-հակադարձում է Արմեն Խաչատրյանը

Նա ասաց, որ 2014 թ-ին, երբ ստեղծվել է Քննչական կոմիտեն, Ոստիկանությունից վերցվել է նախաքննությանը մասնակցելու լիազորությունը, որը թուլացրել է Ոստիկանությունը․ այն այսօր նախաքննության գործընթացին չի մասնակցում։
«Ռազմավարությամբ դիտարկվում է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մի մասով, անձի դեմ ուղղված ոչ մեծ ծանրության հանցագործությունների մասով Ոստիկանությունը պետք է ունենա քննություն իրականացնելու լիազորություն, որ գործը բացահայտի, քննի և ուղարկի դատարան»,-ասաց Արմեն Խաչատրյանը։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի անվստահությունն այնքան մեծ է թիմի նկատմամբ, որ ԱԱԾ-ից, ՀՔԾ-ից ու Քննչականից բացի նախաքննական գործառույթներ է շնորհում նաեւ ոստիկանությանը: Չի բացառվում, որ պաշտոններն էլ հարմարացնեն հատուկ մարդկանց համար, որպեսզի գործընթացն առավել սահուն անցնի: Իրականում իջեւանյան անտառային կոնֆլիկտը արդեն իսկ ստուգատես է եղել, թե ըստ Փաշինյանի ինչպիսին պետք է լինի ոստիկանությանը, այդ օրը հայրենի իջեւանում ոստիկանական թույլ տված բարբարոսությունները որեւէ ռազմավարությամբ հնարավոր չէ բարեփոխել, Վովա Գասպարյանի հաստատած ավանդույթները շարունակվում են նաեւ այսօր, այնպես որ խնդիրն ընդամենը ռեբրեդինգն է ու քողարկված նպատակները:

Անի Սահակյան

դիտվել է 2534 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am