Որտեղ է թաքնված շան գլուխը՝ ՍԴ-ն չեզոքացնելու իրական շարժառիթը

Ո՞րն է, այնուամենայնիվ, ՍԴ դատավորներից յոթին տուն ուղարկելու հարցը հանրաքվեի դնելու հիմնական շարժառիթը։ Համաձայն Նիկոլ Փաշինյանի՝ հեղափոխությունը եզրագծին չհասնելու պատճառ՝ շան գլուխը թաղված է հենց ՍԴ-ում. <<Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները երբեմն զայրանում են, չեն հասկանում, կարկամում են, թե էդ ինչպե՞ս, ինչի՞ հաշվին են ժամանակ առ ժամանակ հոխորտում նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները, նրանց սպասարկուները եւ օտարածին մականունով քիլլերները, որոնց օրենքը, իրավունքը, արդարադատությունն ու արդարությունը շուտով, շատ շուտով անխուսափելիորեն առնելու է սեփական ոտքերի տակ, եւ դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու, բոլորով:

Ինչի՞ վրա է նրանց հույսը: Միայն ու միայն մի բանի: Հրայր Թովմասյանի ու գործող Սահմանադրական դատարանի: Ինչու՞ են նրանք քմծիծաղով նայում իրենց դեմ հարուցված քրեական գործերին, իրենց մասին արված բացահայտումներին, ինչու՞ են նրանք արհամարհանքով վերաբերվում նույնիսկ իրենց դատավարություններին: Որովհետեւ նրանք սպասում են, հույս ունեն, որ ահա շուտով, ահա բան չմնաց՝ իրենց Սահմանադրական դատարանը իրենց, բոլոր կոռուպցիոներներին կազատի պատասխանատվությունից, եւ շնագայլերի իրենց ոհմակը կհարձակվի ժողովրդի լավատեսությունը ծծելու>>,- ԱԺ-ում իր հայտնի ելույթում հայտարարեց վարչապետը:

Բայց մի՞թե կա անհրաժեշտություն ՍԴ հասնելու, երբ այս իշխանության ձեռամբ կարված գործերը փշրվում են հենց Փաշինյանի գրպանում աշխատող իրավապահ մարմիններում, կամ առաջին ատյանի դատարաններում:

Հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Վաչագան Ղազարյանի նկատմամբ 2018 թվականի ամռանը մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար, և այս գործի շրջանակներում նա նաև մեղադրվում էր շորթման համար:ՀՔԾ-ից հայտնել են, որ այդ մասով քննիչը կարճել է գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով: Պատահական չեն այն լուրերը, որ Վաչագան Ղազարյանն իր ազատությունը վայելելու եւ անմեղության դիմաց թանկ է վճարել Նիկոլ Փաշինյանին:
Կամ սրանից առաջ էլ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի մասով հարուցված քրեական գործը կարճվեց` հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 5-ին Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար։Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Հասկանալի է չէ, որ գործը չհասավ դատարան, այլ կարճվեց: Կամ երեկ պարզ դարձավ, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անձնագիրը ՀՔԾ-ն վերադարձրել է նրան։ ՀՔԾ-ն նախկին բարձրաստիճան պաշտոնյայի անձնագիրը վերադարձրել է այն բանից հետո, երբ դատարանը գտել է, որ Աբրահամյանից անձնագիրը վերցնելը եղել է ոչ իրավաչափ։ Դեռևս 2018 թվականի սեպտեմբերի 28-ին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «մի խումբ դիմակավորներ գնացել են իր տուն և վերցրել իր անձնագիրը»: «Ո՛չ իմ փաստացի բնակության, և ո՛չ էլ հաշվառման վայրերում իրականացված խուզարկության արդյունքում որևէ անօրինական առարկա չհայտնաբերվեց, սակայն չնայած դրան, իրավապահներն առգրավեցին իմ անձնագիրը՝ կոպտորեն խախտելով ՀՀ օրենսդրությունը: Ավելին՝ խուզարկություն կատարվեց Մխչյանի մեխանիկական գործարանի տարածքում և նախ հրապարակայնորեն փորձ արվեց տարածքը կապել իմ անվան հետ, իսկ այդուհետ՝ այդ տարածքում հայտնաբերված զենքերը կապել Մարտի 1-ի հետ: Ակնհայտ է, որ փաստերի նման շղաթայական խեղաթյուրման թիրախը ես էի»,- գրել էր Աբրահամյանը։

Նշենք նաև, որ 2018-ից Հովիկ Աբրահամյանը ունի մեղադրյալի կարգավիճակ։ «Ավազահատիկ» ՍՊԸ-ում կատարված չարաշահումների գործով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական հոդվածի 309 հոդվածի 1 մասի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 310 հոդվածի (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հատկանիշներով: Այս տրամաբանությունը կարելի է շարունակել, փաստն այն է, որ երկու տարվա ընթացքում, կարծես թե, որեւէ նախկին պաշտոնյա՝ մանր կամ խոշոր չի կանգնել դատարանի առջեւ, առավել եւս որեւէ մեկի ոչ անմեղությունը, ոչ մեղավորությունը չի հաստատվել: Հիմա հարց է առաջանում՝ ինչ հիմքով էր վարչապետը հայտարարում, թե ՍԴ-ն է մնացել նախկինների հույսը: Իրականում շան գլուխն այլ տեղում է թաքնված եւ պաշտոնական՝ վարչապետի հիմնավորումն աբսուրդի ժանրից է:

Անի Սահակյան

դիտվել է 1929 անգամ
Լրահոս
Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը Զինծառայողի մահվան դեպքով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից «Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը Արտակարգ իրավիճակ՝ Ազատության պողոտայում Խարդախություն Alibaba-ի անվամբ 24 ժամ Լոռու մարզում ջուր չի լինի․ հասցեներ Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին Երևանի քաղաքապետարան, դուք լո՞ւրջ եք գրել․ Փոխեք ցուցանակները, քանի չեն հասկացել,թե ինչ ենք ծխում «Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am