Հանցավոր անփութությունն անպատիժ է թողնվում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով երեք բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններին, ասել է, որ բանակում կադրային քաղաքականությունն իրականացվում է պլանավորված, իսկ հրամաններն ու որոշումները չեն քննարկվում: «Բանակում հրամաններն ու որոշումները, չնայած նրան, որ ձևավորվում են նաև համապատասխան քննարկումների, առաջարկների հիման վրա, չեն քննարկվում և կատարվում են: Իհարկե, եթե հարցն այդ կադրային փոփոխությունների մասին է, ապա պետք է մեկ բառով ասեմ, որ պահի հետ, անկասկած, կապ ունեն և միտված են մեր կառավարման համակարգը բարելավելուն և պատշաճ մակարդակի բարձրացնելուն»,- մանրամասնել է Օհանյանը Նախարարը չի ասել, որ չքննարկելը մարդուն չի ազատում պատասխանատվությունից և ոչ էլ առանց պատճառի գեներալներ են հեռացնում համակարգից: Իսկ քանի որ պատճառը կա եւ այդ մասին չի թաքցրել նաեւ պաշտպանության նախարարը՝ խոստովանելով <<պահի հետ>> կապի մասին, հետեւաբար պիտի լինեն նաեւ համապատասխան պատժիչ գործողություններ: Ինչպես հայտնի է ապրիլյան ռազմական գործողություններից հետո ԶՈւ երեք չինովնիկներ պաշտոնանկ եղան, պաշտոնաթողությունն առավել քան հասկանալի էր մարդկանց համար: Եւ հատկապես, որ հեռացողներն անմիջական պատասխանատվություն էին կրում ապրիլյան օրերի այն բոլոր թերացումների համար, որոնք տեսանելի էին շարքային քաղաքացու աչքերով: Օրինակ այդ օրերին գրեթե բոլորի շուրթերից մեկ հարց էր հնչում՝ իսկ որտեղ է եղել հայկական հետախուզական ծառայությունը, որ հակառակորդը հաջողացրել է մասշտաբային ներթափանցել մեր կողմը: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ պաշտոններից ազատվեցին Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը։ Այդուհանդերձ, որքան էլ զարմանալի է նախարար Օհանյանը հայտարարում է, որ պաշտոնանկ եղած զինվորականները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, որովհետև նրանց գործունեությունը քրեական պատասխանատվության ենթարկելու աստիճանի չէ: «Նրանց գործունեությունը քրեական պատասխանատվության ենթարկելի չէ: Բանակում քրեական գործերը հարուցվում են իրավապահ մարմինների վերահսկողության ներքո, համապատասխան հետաքննության անցկացման շրջանակներում: Այդ գործունեությունը կանոնակարգված է, և բանակում էլ, ինչպես մնացած բոլոր կառույցներում, կան բազմաթիվ հարուցված քրեական գործեր, որոնց ավարտից հետո համապատասխան հետևություններ կատարվում են: Իսկ ինչ վերաբերում է նրանց գործունեությանը, պաշտպանության բանակը իր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել է, հասել է հաջողության, հակառակորդին զրկել է մարտավարական և այլ առավելություններից: Բանակն այն կառույցը չէ, որ ինքնուրույն միջոցառումներ չի ձեռնարկում բացասական երևույթների դեմ պայքարի շրջանակներում», մանրամասնել է նախարարը՝ խնդիրն ամբողջությամբ մասնավորից տեղափոխելով ընդհանրական դաշտ: Մինչդեռ որեւէ մեկը արդյոք կարո՞ղ է հիշել մի դեպք, որ աշխատանքից ազատված բարձրաստիճան զինվորականների գործով քննություն անցկացված լինի, արդյոք հիմա իրավապահները հետաքրքրվում են երեք պաշտոնյաների հարցով:Արդյունքում ստացվում է, որ պատերազմական իրավիճակում հանցավոր անփութություն թույլ տված գեներալներն անգամ կարող են անպատիժ մնալ, ոչինչ որ այդ անփությունը տասնյակ մարդկային կայքներ է արժեցել: Սրանից հետո մտածելը, որ բանակի բյուջեն մսխող, ատկատների սիրահար ու բանակի մատակարարների հետ <<փայ>> մտնող գեներալներն այսուհետ կհեռացվեն համակարգից, ուղղակի սին պատրանքներ են: Անի Սահակյան

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am