Իշխանության համար անցանկալի «ոչ»-ը. հանրաքվեն յուրահատուկ ինդիկատոր է լինելու

Իրատեսը գրում է. «Երևում է՝ իշ­խա­նու­թյան հա­մար հան­րաք­վեն իս­կա­կան գլ­խա­ցա­վանք է դառ­նա­լու։ Որ­քան էլ փոր­ձեն հեր­քել, թե դա իշ­խա­նու­թյան վս­տա­հու­թյան հան­րաք­վե չէ, միևնույն է, այն իշ­խա­նու­թյան հա­մար յու­րա­հա­տուկ ին­դի­կա­տոր է լի­նե­լու։ Սա­կայն մինչ այդ երկ­րում քա­ղա­քա­կան ու­ժե­րի դա­սա­վո­րու­թյու­նը «տպա­վո­րիչ» է։ Հս­տակ կա «այո»-ի քա­ղա­քա­կան թի­մը՝ ի դեմս իշ­խա­նու­թյան, իս­պառ բա­ցա­կա­յում է «ոչ»-ի քա­ղա­քա­կան թի­մը։ Խոր­հր­դա­րա­նա­կան և ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը կամ հայ­տա­րա­րել է բոյ­կո­տի մա­սին, կամ ընդ­հան­րա­պես չի ցան­կա­նում որևէ ձևով հան­դես գալ այս գոր­ծըն­թաց­նե­րում։ Ստաց­վում է՝ ընդ­դի­մու­թյու­նը չի ցան­կա­նում օ­րի­նա­կա­նաց­նել մի գոր­ծըն­թաց, որն ի սկզ­բա­նե հա­կաօ­րի­նա­կան ու հա­կա­սահ­մա­նադ­րա­կան է ո­րա­կել։ Ու սա խիստ տրա­մա­բա­նա­կան է, հա­կա­ռա­կը` կա­րող էր զար­մա­նա­լի թվալ։


Սա­կայն այս ա­մե­նին զու­գա­հեռ ե­րեկ մի ու­շագ­րավ հայ­տա­րա­րու­թյուն ե­ղավ։ Ի­րա­վա­պաշտ­պան Ռու­բեն Մե­լի­քյա­նը ի­րա­վա­բան­նե­րից կազմ­ված «ՈՉ»-ի շտաբ է ստեղ­ծում, ո­րի նպա­տակն է «ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն տալ հա­վա­սա­րու­թյան հի­մունք­նե­րով հա­սու լի­նե­լու ինչ­պես «ա­յո», այն­պես էլ «ա­յո»-ն բա­ցա­ռող մյուս տար­բե­րակ­նե­րը հիմ­նա­վո­րող փաս­տարկ­նե­րին, ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին և մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը հնա­րա­վո­րու­թյուն տալ ու­նե­նա­լու վս­տա­հու­թյուն, որ քվեար­կու­թյան ար­դյունք­նե­րը ե­ղել են վե­րահս­կե­լի և բո­ղո­քար­կե­լի»։ Ե­թե մեծ թվով ի­րա­վա­պաշտ­պան­ներ և ի­րա­վա­բան­ներ միա­նան այս նա­խա­ձեռ­նու­թյա­նը, իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար սա ա­վե­լի վտան­գա­վոր «ոչ»-ի շտաբ է լի­նե­լու, քան ե­թե բո­լոր ընդ­դի­մա­դիր­նե­րը միա­սին այդ բևե­ռը ձևա­վո­րեին։

Ին­չո՞վ են ի­րա­վա­պաշտ­պա­ներն ա­վե­լի «վտան­գա­վոր»։ Նրանք քա­ղա­քա­կան մար­դիկ չեն, քա­րոզ­չու­թյու­նը տա­նե­լու են զուտ մաս­նա­գի­տա­կան դաշտ, որ­տեղ իշ­խա­նու­թյունն ա­մե­նա­խո­ցե­լին է։ Նրանք նախ­կին իշ­խա­նու­թյուն չեն, որ Նի­կոլ Փա­շի­նյանն ա­մեն ե­լույ­թի ժա­մա­նակ փռի աս­ֆալ­տին, սպառ­նա, հա­կա­պե­տա­կան ուժ ճա­նա­չի։ Սա­կայն ի­րա­վա­բան­ներն էլ մեկ այլ ա­ռու­մով են զի­ջում «ա­յո»-ին. նրանք չու­նեն իշ­խա­նա­կան լծակ­ներ, վար­չա­կան ռե­սուրս­ներ։ Մեկ այլ ա­ռու­մով էլ «ոչ»-ա­կան­նե­րը խն­դիր ու­նեն. մարդ­կանց սո­վո­րեց­րել ու ըն­տե­լաց­րել են քա­ղա­քա­կան «հեշտ սնն­դին», այն է՝ ա­վե­լի հա­ճույ­քով լսել շրի­շա­կի մա­կար­դա­կից ցածր բա­ռամ­թեր­քով վի­րա­վո­րանք­ներ ընդ­դի­մա­խոս­նե­րի հաս­ցեին, քան լուրջ մաս­նա­գի­տա­կան խոսք, ո­րը պա­հան­ջում է մտ­քի աշ­խա­տանք։


Ան­կախ հան­գա­ման­քից, թե որ­քան քիչ հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նի ի­րա­վա­պաշտ­պան­նե­րի ու ի­րա­վա­բան­նե­րի ձևա­վո­րած «ոչ»-ի շտա­բը, ակն­հայտ է, որ նրանք ի­րա­կան քա­րո­զար­շա­վով են զբաղ­վե­լու՝ ներ­կա­յաց­նե­լով հան­րաք­վեի դր­ված հարցն ըստ էու­թյան, ին­չը իշ­խա­նու­թյան պա­րա­գա­յում խիստ կաս­կա­ծե­լի է։

Այս ա­ռու­մով բա­վա­կան հե­տաքր­քիր է լի­նե­լու, թե «ոչ»-ը որ­քան քվե կս­տա­նա, այ­սինքն՝ հար­ցի մաս­նա­գի­տա­կան, ի­րա­վա­կան լու­ծում­նե­րը Հա­յաս­տա­նի քա­նի քա­ղա­քա­ցու են հու­զում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 474 անգամ
Լրահոս
Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին ՍԴ որոշումը նշանակում է ինստիտուցիոնալ փլուզում և իրավական համակարգի ճգնաժամ․ Ամստերդամ Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տատապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ․ Տոնոյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Տրոլեյբուսի սնուցման ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը Իրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել Սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի ՍԴ-ն հրապարակել է որոշումը 5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am