Ինչ կա Մերկելի մտքում Հայաստանի մասով. Նա կարող է կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բեռլին: Սա եռօրյա աշխատանքային այց է։ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը Բեռլինում հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Երկու երկրների ղեկավարները լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Փետրվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ: Կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունները նախատեսված են այսօր երեկոյան:

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն արդեն երրորդ պաշտոնական հանդիպումն է ունենում Եվրամիության առանցքային երկրներից մեկի` Գերմանիայի ղեկավարի հետ: Ճիշտ մեկ տարի առաջ այս օրերին Փաշինյանը նորից Բեռլինում էր` հանդիպելու Անգելա Մերկելին: Գերմանիայի կանցլերն էլ, իր հերթին, հեղափոխությունից ընդամենն ամիսներ անց՝ 2018-ի օգոստոսին այցելեց Հայաստան:
Այսօրվա հանդիպման արդյունքներով Փաշինյանն ու Մերկելը լրատվամիջոցների առջև հանդես կգան հայտարարություններով: Բեռլինից Փաշինյանը մեկնելու է Մյունխեն` մասնակցելու Անվտանգության միջազգային ամենամյա համաժողովին: Հեղինակավոր այս միջոցառումը նույն հարկի տակ է հավաքում աշխարհի առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների: Ավելի քան հիսուն տարի անցկացվող այս հավաքը աշխարհում անվտանգության ոլորտում թերևս ամենահեղինակավորն է: Այս անգամ Մյունխենում են լինելու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ավստրիայի կանցլերը, Ռուսաստանի, Իրանի արտգործնախարարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անգամ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունենալու:

Մյունխեն է ժամանելու նաև Ադրբեջանի նախագահը: Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում չբացառեց, որ Անվտանգության համաժողովի շրջանակում շփում, զրույց կունենա Իլհամ Ալիևի հետ` օգտակար համարելով թեկուզ կարճ հանդիպումները: Մերկելը արդյոք մտադրություն ունի Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել գերմանական տանիքի ներքո՝ պարզ կդառնա ավելի ուշ:

ԵՄ անդամ պետություններից, քիչ թե շատ, կարելի է ասել, որ Գերմանիան ակտիվ է Հարավային Կովկասում: Հայաստանի դեպքում, առայժմ տնտեսական արդյունաբերական առումով, արդյունքներ չկան: Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը Հայաստան ժամանեց 2018թ. օգոստոսին: Հայաստան-Գերմանիա միջպետական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ էր Գերմանիայի կանցլերը ժամանում Երևան: Մերկելի այցը Հայաստանը նշվեց, որ կարելի է «պատմական» անվանել, որովհետև շուրջ 27 տարի հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների ընթացքում առաջին անգամ է կանցլերի մակարդակով այցը Հայաստանի Հանրապետություն։ Այցը, հիշեցնենք, տարածաշրջանային էր:

Հայ-գերմանական առևտուրը վերջին տարիներին կազմել է մի քանի հարյուր միլիոն դոլար: Գերմանիան տարիներ շարունակ Հայաստանի համար եղել է որպես դոնոր երկիր՝ աջակցել է Հայաստանին բարեփոխումների, տնտեսական զարգացվածության և տարբեր բնագավառներում: Ըստ ամենայնի ՀՀ իշխանությունները ցանկանում են, որ Գերմանիայի կառավարությունը կշարունակի այդ աջակցությունը։ Պաշտոնական Երևանն ակնկալում էր, որ Գերմանիան պետք է, որ ժամանակի ընթացքում ազդարարի Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ընթացքում և որպես դրա շարունակություն վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, որը մաս է կազմում ՀՀ-ԵՄ համաձայնագրի:

Բայց պարզ է, որ քաղաքական իմաստով չենք կարող ասել, թե Գերմանիայի հետ ունենք նկատելի դինամիկ հարաբերություններ՝ ներդրումային առումով, թեև Հայաստանում գործում են գերմանական կապիտալով ավելի քան 150 ընկերություններ:

ՀՀ իշխանությունները «հեղափոխությունը» ներկայացնելով գործընկեր պետություններին, այդ թվում Գերմանիային, ակնկալում են ավելի խորը համագործակցություն: Փաշինյան-Մերկել նոր հանդիպումը ցույց կտա, թե որքանով են Գերմանիայի իշխանությունների համար Հայաստանի իշխանությունների ելույթներն ու հավաստիացումները լուրջ ընկալվել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2035 անգամ
Լրահոս
Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է Տիկին Բաղդասարյան, մնացեք, Դուք ինձ ուրախացնում եք. Մեսրոպ Մանուկյանը՝ Նազելի Բաղդասարյանին (video) 36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը Զինծառայողի մահվան դեպքով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am