Ոստիկանական նոր ծեծուջարդ

Ադրբեջանում հետընտրական լարվածությունը չի մարում։ Կիրակի օրը տեղի ունեցած վիճահարույց ընտրությունների դեմ բողոքող ակտիվիստների և ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ոստիկանությունն աննախադեպ ուժ է կիրառել։ Ինչպես հաղորդել է «Ազատությունը»՝ ուժայինների մահակները չեն շրջանցել անգամ բախումները լուսաբանող լրագրողներին, որոնցից շատերը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ մի խումբ ընդդիմադիր թեկնածուներ, ակտիվիստներ բողոքի ցույց են կազմակերպել՝ ընդդեմ կեղծված ընտրությունների, քվեարկության օրը դիտորդների նկատմամբ կիրառված բռնությունների:

Խաղաղ ցույցը քիչ անց վերածվել է աննախադեպ բախումների։ Ոստիկանական ջոկատները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել ոչ միայն ակտիվիստներին, այլ նաև օրենքով սահմանված անձեռնմխելիություն ունեցող պատգամավորի թեկնածուներին, լրագրողներին: Ձերբակալվածներից շատերը, այդ թվում՝ լրագրողներ Այնուր Էլգյունեշը, Սևինջ Վագիֆզադեն, Մուստաֆա Հաջիբեյլին, մարմնական վնասվածքներով, կոտրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Հաջիբեյլին, մասնավորապես, պնդում է, որ ոստիկանների խմբի կողմից ծեծի է ենթարկվել։

Ըստ «Թուրան»-ի, ոստիկանությունն այդքանով չի բավարարվել՝ լրագրողների մի խմբին կեսգիշերին ավտոբուսով տեղափոխել են Բաքվի արվարձան և մայրուղուց հեռու վայրում ազատ արձակել։ Նրանց թվում էր նաև հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան: Խաղաղ ցույցի մասնակիցները, ովքեր ի նշան բողոքի պատրաստվում էին գիշերը լուսացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, պահանջում են հետաքննել փետրվարի 9-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած աղաղակող խախտումները՝ բռնությունների, բազմակի քվեարկության, լցոնումների դեպքերը, որոնց մասին բարձրաձայնել են նաև միջազգային անկախ դիտորդները:

Միակ միջազգային հեղինակավոր դիտորդական առաքելությունը, որը հետևում էր ընտրությունների ընթացքին՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) առաքելությունը, վատթարագույն գնահատականն է տվել: Միջազգային դիտորդները հայտարարել են, որ ընտրություններն անցկացվել են խախտումներով, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար, չկար մրցակցություն, բայց կային թեկնածուների, դիտորդների վրա ճնշումների դեպքեր:

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը դատապարտել է Բաքվում փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը Բաքվում ոստիկանության կողմից լրագրողների վրա հարձակումները: «Շատ անհանգստացած եմ անցած գիշեր տեղի ունեցած ձերբակալություններից, բռնության դեպքերից, իրավապահների կողմից բողոքի ակցիան լուսաբանող լրագրողների նկատմամբ դաժան վերաբերմունքից: Այս ամենն անընդունելի է, քանի որ լրագրողները լուսաբանում էին հանրային հետաքրքրություն ներկայացնող իրադարձություններ՝ կապված խորհրդարանական վերջին ընտրությունների հետ»,-ասել է նա:

ԵԱՀԿ ներկայացուցիչն ադրբեջանական իշխանություններին կոչ է արել հետաքննել տեղի ունեցած միջադեպը, պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին: Դեզիրի խոսքով՝ զանգվածային լրատվամիջոցն իրավունք ունի լուսաբանել հանրային միջոցառումները, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են հարգել և պահպանել լրագրողների՝ առանց խոչընդոտի աշխատելու իրավունքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ ադրբեջանական ոստիկանության հատուկ նշանակության ուժերը բռնի ուժ են կիրառել խորհրդարանական ընտրություններում առաջադրված պատգամավորի թեկնածուների և լրագրողների հանդեպ:

Արդյունքում՝ ընտրությունները ավարտվեցին իշխող ընտանիքի հերթական հաղթանակով: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցությունը Միլի մեջլիսում 125 տեղերից ստացել է 87-ը: Պատգամավորական բոլոր մանդատները՝ բացառությամբ մեկի, ստացել են կա՛մ իշխող ուժի ներկայացուցիչները, կա՛մ իշխանամետ թեկնածուները։
17 տարի առաջ հորից իշխանությունը ժառանգած Իլհամ Ալիևն արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նախաձեռնել հերթական ընտրություններից 9 ամիս առաջ՝ այդ որոշումը պայմանավորելով երկրում ընթացող լայնածավալ տնտեսական բարեփոխումներով: Արտահերթ ընտրությունները, որոնք ի սկզբանե բոյկոտել էր Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի մեծ մասը, Ալիևի վարչակազմը ներկայացնում էր որպես հեղափոխական իրադարձություն՝ հավաստիացնելով, թե դրանք միտված են բացառապես անցնցում սերնդափոխության, ինչը կուժեղացնի երիտասարդ, Արևմուտքում կրթություն ստացած գործիչների ազդեցությունը։

Այդ հայտարարությունները համոզիչ էին թվում նույնիսկ Ադրբեջանի բազմափորձ ընդդիմության որոշ ներկայացուցիչների: Մինչդեռ ադրբեջանական նորընտիր խորհրդարանի հիմնական կազմը գրեթե նույնն է՝ վերընտրվել են անգամ 79-ամյա Զիյադ Սամադզադեն, 81-ամյա Ֆաթահ Հեյդարովը, 72-ամյա Աղլիման Ամիրասլանովը, Ֆազայիլ Աղամալին: Միակ էական բացառությունն ընդդիմադիր գործիչ Էրքին Գադիրլիի ներկայությունն է, ընդ որում՝ «Ռեալ» կուսակցության թեկնածուն ինքն է խոստովանել, որ իշխանությունները հատուկ չեն խանգարել իր քարոզարշավին և դիտավորյալ թույլ թեկնածու են առաջադրել իր ընտրատեղամասում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5408 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am