Խայտառակություն. Նիկոլ Փաշինյանը հասավ կեղտոտ վարտիքին

 

ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով բանակում տեղի ունեցող դեպքերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, որ բանակում միջանձնային հարաբերությունների խնդիրը բացահայտելու համար պետք է գնալ ու տեսնել, թե ինչ է տեղում կատարվում։

«Ընդհուպ ԱԺ–ում, ինչ–որ միջավայրերի մասին խոսելիս, ասում են` դե գիտեք, այս գողական ապրելակերպը մեր ազգային ավանդույթների և ազգային ինքնության պահպանման համար շատ կարևոր է։ Ես զարմացած եմ։ Մենք բանակում ի՞նչ խնդիր ունենք։ Մենք վարտիքի փոխելու խնդիր էինք դրել։ Վարտիքները փոխվեցին, հետո լվացքի մեքենաներով ապահովվեցին զորամասերը։ Հետո պարզվեց, որ մեր զինվորների արժանապատվության համար պրոբլեմ է, երբ որ իրենց վարտիքը լվացքի մեքենայում հայտնվի ուրիշի վարտիքի հետ»,– նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով` այդ հարցը զինվորների միջև մեծ պարզաբանման խնդիր կարող է դառնալ։
Փաշինյանը շեշտեց, որ իր համոզմամբ` բանակում տիրող բարքերը քրեական ենթամշակույթի արտահայտությունն են, որոնք լայնորեն տարածված են նաև ՔԿՀ–ներում ու որտեղից էլ դուրս են գալիս հասարակություն։
Այն, որ բանակն ունի բազմաթիվ խնդիրներ, փաստ է: Այն, որ արատավոր բարքերը բանակում միշտ եղել են լրջագույն մարտահրավեր և այսօր էլ այդպես է, նույնպես փաստ է: Բայց այն, որ երկրի ղեկավարը Աժ ամբիոնից բանակում կատարված ողբերգական դեպքերի մասին կխոսի կեղտոտ վարտիքին հավասար մակարդակով, պարզապես խայտառակություն է:
Շատ հետաքրքիր է`եթե բանակում կատարված վերջին դեպքերը դեռևս նախաքննության փուլում եմ, դեռևս չեն պարզվել բոլոր հանգամանքները, վերջապես չկա դատարանի որոշում, Փաշինյանը որտեղի՞ց է վերցրել, որ մահվան դեպքերի պատճառը կեղտոտ վարտիքների լվանալն է եղել: Փաշինյանը դատախա՞զ է, դատավո՞ր, թե՞ քննիչ: Վերջապես, բոլոր խնդիրներով հանդերձ բանակը մեր երկրի ամենակայացած համակարգերից մեկն է, դա մեր եզակի պարծանքն է, պետության խորհրդանիշը. ուղղակի չի կարելի, անթույլատրելի է բանակի խնդիրների մասին խոսելիս օգտագործել կեղտոտ վարտիք հիշեցնող խոսքի նշաձող:
Հարգարժան հեղափոխականներ, բացատրեք վարչապետին` հեռու մնա զինվորների կեղտոտ վարտիքներից, իսկ բանակի խնդիրներով զբաղվի լրջորեն` չմոռանալով, որ բանակն ունի նաև փակ ու հրապարակման ոչ ենթակա հարցեր:

Հայկ Դավթյան

 

 

 

դիտվել է 8357 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am