Սա ի՞նչ է նշանակում․ էս իշխանությունն արդեն ծաղրում է Վենետիկի հանձնաժողովին․Գոհար Մելոյան (video)

Եվրոպական կառույցներն անցել են մեղմ դիվանագիտական լեզուն և նրանց հայտարարություններն արդեն բավականին կոշտ են։ Եվրոպայում հետևում են այս ամբողջ պրոցեսներին և այս ամենը շատ լուրջ հարված է հասցնում Հայաստանի հեղինակությանը: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծին և հանրաքվեին։

«Իշխանությունն այսօր մտածում է այն ուղղությամբ, որ ապրիլի հինգին նախատեսված հանրաքվեն այնուամենայնիվ չկայան և իրենք մաքսիմալ ճնշումներ են գործադրում ՍԴ դատավոր-անդամների վա, որպեսզի նրանք գնան վաղաժամ կենսաթոշակի»,- ասաց քաղաքական մեկնաբան, «ArmNews FM»-ի տնօրեն Լիլիթ Թումանյանը:

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ում ընդունվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է 1995թ. հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ:

Ըստ Թումանյանի՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հնարավոր է հանրաքվեին անհրաժեշտ թվով ձայն չհավաքվի, դրա համար էլ նա անմիջապես կոչով դիմեց սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին․ «Իրականում բուն պրոցեսն արդեն հետաքրքիր չէ, որովհետև այն հակաօրինական և ոչ լեգիտիմ է։ Եվ, եթե մենք հանրաքվեից հետո տեսնենք Նիկոլ Փաշինյանի կողմից ուժային կառույցներին չարաշահելու ավելի շատ քայլեր, դա կնշանակի, որ ինքը տեսել է շատ ցածր թվեր։»։

Հաղորդման մյուսը հյուրը՝ բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը, կիսում է Լիլիթ Թումանյանի կարծիքը, որ իշխանությանն այնքան էլ ձեռնտու չէ հանրաքվեն․ «Կարծում եմ՝ հանրաքվեին իշխանությունը չի հավաքի ձայների այն քանակը, որպեսզի «ԱՅՈ»-ն անցնի։ Եթե անգամ պետական ամբողջ համակարգը լծված լինի այդ գործին, միևնույն է, 650 հազար ձայն անհնար է, որ հավաքվի»։

Ապիկյանի խոսքով՝ բացառված չէ, որ կլինեն դատավոր-անդամներ, որոնք չեն դիմանա ճնշումներին և կզիջեն իրենց դիրքերը։

Հարցին՝ եթե ցանկանան բողոքարկել հանրաքվեի արդյունքները, ո՞րն է այն մարմինը, որը պետք է բողոքարկմանը ընթացք տա, Մելոյանը պատասխանել է․ «Բողոքարկում ընդունող մարմինը Սահմանադրական դատարանն է։ Եթե ՍԴ դատավոր անդամներից երեքից ավելը որոշեն դիմել վաղաժամ կենսաթոշակի անցնելու օրենքին, այս դեպքում ստեղծվում է կազուսային իրավիճակ, այսինքն՝ ՍԴ ոչ լիարժեք կազմի դեպքում Սահմանադրական դատարանը չի կարող ընթացակարգով սահմանված ընթացք տալ բողոքարկմանը»։

Խոսելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին եվրոպական կառույցների կողմից տրված գնահատականներին՝ սահմանադրագետը նշել է․ «Եվրոպական կառույցներն անցել են մեղմ դիվանագիտական լեզուն և նրանց հայտարարություններն արդեն բավականին կոշտ են։ Եվրոպայում հետևում են այս ամբողջ պրոցեսներին և այս ամենը շատ լուրջ հարված է հասցնում Հայաստանի հեղինակությանը»։

Սահմանադրագետը հատուկ ընդգծեց, որ նման իրավիճակ ու նման գործընթացներ ամբողջ աշխարհում երբևէ չեն եղել․ «Համոզված եմ, որ, եթե անգամ հանրաքվեին «ԱՅՈ»-ն հաղթի, մոտ երկու-երեք տարի հետո մեր երկրի իշխանություններին պարտավորեցնելու են վերականգնել ՍԴ դատավոր անդամների լիազորությունները»։

Դիտարմանը՝ ի՞նչ խնդիր է այս հանրաքվեով ուզում լուծել իշխանությունը, Արեն Ապիկյանն ասել է․ «Քանի որ իշխանությունը չունի երկարաժամկետ գործողությունների պլան, զբաղվում է օրվա իրենց խնդիրներով։ Մենք դեռ բեմերի վրա Նիկոլ Փաշինյանին էլ կտեսնենք»։

Քաղաքական մեկնաբան Լիլիթ Թումանյանն էլ իր հերթին, խոսելով հանրաքվեի վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության պահվածքի մասին, ասել է․ «Մենք այսօր չունենք խորհրդարանական ընդդիմություն։ Իրական ընդդիմությունն արտախորհրդարանական է և ինձ համար ընդունելի չէ խորհրդարանական ընդդիմության պահվածքը՝ պարզապես այս գործընթացներին ձեռնպահ մնալը»։

դիտվել է 978 անգամ
Լրահոս
Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am