Ալեն Սիմոնյանը մատնեց Նիկոլ Փաշինյանին

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ,պատասխանելով այն հարցին, թե ինչքանո՞վ է նպատակահարմար Սահմանադրության մեջ մեկ հոդվածի փոփոխության համար հանրաքվե անելն, ասաց․ «Նպատակահարմար է։ Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վնաս կկրեր Հայաստանի Հանրապետությունը նման ձևով գործող Սահմանադրական դատարանի պարագայում։ Մենք քաղաքական գնահատականներից ենք հաճախ խոսում՝ մոռանալով այն ընտրությունների, որոշումներն ընտրություններից հետո տեղի ունեցած, այն միջազգային պայմանագրերը, որոնք գալու են և եկել են և այլն, և այլն»։

Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունից հետո շատերն արձանագրեցին, որ
փաստացի Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ ՀՀ ՍԴ-ի կազմի փոփոխությունն անհրաժեշտ է ներկայիս իշխանությանը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան՝ «Ստամբուլյան կոնվենցիան» վավերացնելու համար, քանի որ հենց այդ միջազգային փաստաթուղթն է, որը ցանկանում է վավերացնել իշխանությունը՝ չնայած որ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը։
Իսկ «Ստամբուլյան կոնվենցիան» վավերացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ Սահմանադրական դատարանը եզրակացություն տա այն մասին, որ վերոնշյալ կոնվենցիան չի հակասում ՀՀ Սահմանադրությանը։ ՀՀ ՍԴ-ն իր ներկայիս կազմով, բնականաբար, չի տա նման եզրակացություն, հետևաբար իշխանության համար շատ կարևոր է հնարավորինս շուտ փոխել ՀՀ ՍԴ կազմը։

Սա հաստատեց նաև Ալեն Սիմոնյանն իր խոսքում՝ նշելով միջազգային պայմանագրերի մասին, որոնք եկել են։
Ըստ ամենայնի՝ հենց այս տարի է այդ կոնվենցիայի վավերացումը նախատեսված: Չնայած խոսակցություններ կային, որ դեռ անցած տարի պետք է լիներ, բայց իշխանություններն ամեն կերպ երկարաձգեցին ժամկետը, որպեսզի նախ ունենան իրենց ՍԴ-ն ու չտապալեն այդ կոնվենցիայի տապալումը:

Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա Սահմանադրական դատարանն իր գործող կազմող որևէ կերպ չխանգարեց «Իմ Քայլը» դաշինքին 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ, որոնց արդյունքում հաղթեցին և մեծամասնություն ձևավորեցին խորհրդարանում։

Ալեն Սիմոնյանը մատնեց Նիկոլ Փաշինյանի հակապետական ծրագրերը, սակայն Ստամբուլյան կոնվենցիան միակը չի լինելու, հանուն որի ընդունման իշխանությունը խնդիր է դրել գործող ՍԴ-ի ցրումը: Բացի այդ կոնվենցիայից Արցախի տարածքների հանձնելու վերաբերյալ որոշման, նախկինների դեմ հակաօրինական գործընթացները դատական պրոցեսները ՍԴ-ում չբեկանելու եւ բազում այլ հարցերի մասին: Այնպես որ, իշխանությունը կամաց-կամաց բացում է խաղաքարտերը:

Անի Սահակյան

դիտվել է 29257 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am