Ռոբերտ Քոչարյանն անցնում է հակահարձակման

 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործի հետ կապված սկանդալային մեղադրանք է հնչեցրել: Նա դատարանում հայտարարել է, որ Մարտի 1-ի նյութերն ամբողջությամբ իրեն չեն տրամադրվել: Այս փաստը էքսնախագահը գնահատել է որպես խտրական վերաբերմունք և ընտրովի մոտեցում, որի նպատակը սպանությունների բավահայտման կոծկումն է. «Եթե այս քր. գործը շենքի հետ համեմատենք, ապա գործը սկսել են գլխից՝ սկզբից մեղավոր է նշանակվել, հետո ընտրել են հոդվածը և դրանից հետո ամբողջ նյութերից փորձել են հանել, քրեական գործի մեջ ներառել միայն այն նյութերը, որոնք իրենց կարծիքով ինչ-որ ապացուցողական բազա են ձևավորել»,- հայտարարել է Քոչարյանը:
Նրա խոսքով` ամբողջ քրեական գործում ԱԱԾ-ից ստացված ընդամենը երկու նամակ կա: <<Ստացվում է՝ մեր ամենակայացած կառույցներից մեկը որևէ վերաբերմունք, որևէ նյութ չունի այս իրադարձությունների վերաբերյալ: Հնարավո՞ր է դրան հավատալ այն պարագայում, երբ փետրվարի 24-ին հարուցված այդ քրեական գործը՝ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ, և միայն այս քր. գործում կա որոշում քրեական գործ հարուցելու մասին»,- հռետորական հարց է հնչացրել Ռոբերտ Քոչարյանը: Ընդ որում` ԱԱԾ-ի երկրորդ նամակն այն մասին է, որ գործի երեք հատորն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` մարտի 2-ին: «Հնարավո՞ր է հավատալ, որ ԱԱԾ-ն որևէ դերակատարություն չունի, որևէ տեղեկատվության չի տիրապետել այդ ողջ ընթացքում: Հնարավոր չէ հավատալ, կամ մարդ պետք է շատ տկար ուղեղի տեր լինի, որ հավատա, որ դա այդպես է: Մենք բազմիցս դիմել ենք, որպեսզի մեզ տրամադրեն ամբողջ նյութերը: Վստահեցնում եմ՝ գիտեմ ինչի մասին եմ խոսում, որովհետև այն ժամանակ ես նախագահ եմ եղել և շաբաթը մեկ անգամ անվտանգության ծառայության պետը, որը բարձր կարգի արհեստավարժ մարդ էր, զեկուցում էր ինձ: Ես գիտեի՝ ինչ է նա զեկուցում, ես այդ զեկույցներից որևէ նյութ այս քրեական գործում չեմ տեսել, չկան: Ես չեմ կասկածում, որ այդ նյութերը կան այն վեց հարյուր էջում, որոնք առանձնացված են կամ այսօր ԱԱԾ-ում են, բայց որոնք չեն տրամադրվել այս քրեական գործի համար»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:
Զավեշտալին, ըստ Քոչարյանի, այն է, որ «Վիկիլիքսի» նյութերը կարդալուց տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ի դեսպանատունը շատ ավելի ինֆորմացված է ՀՀ ներքաղաքական իրադարձությունների մասին, քան մեր ԱԱԾ-ն: Մինչդեռ այն, ինչ հրապարկել է Վիկիլիքսը, ժամանակին զեկուցվել է Քոչարյանին: Սակայն քրեական գործում այդ մասին բացարձակ ոչինչ չկա:
<< Հիմնավոր կասկած ունեմ, որ այդ 600 հատորում կան բավարար նյութեր 10 սպանությունը բացահայտելու համար, ես ենթադրում եմ, ունեմ ողջամիտ կասկած մտածելու, որ կան բավարար նյութեր, ուղղակի չեն ուզում դա անել:Պատճառներից մեկը կարող է այն լինել, որ չեն ուզում, որովհետև դա կարող է մեկ ուրիշ տեղ տանել, ինչը կհակասի այս քրեական գործի ուղղվածությանը և երկրորդը ներկայացնելու դեպքում հարցեր կառաջանան՝ արդյո՞ք տուժողներն այս նիստին պետք է մասնակցեն, թե ոչ: Այդ երկու մոտիվացիան ինձ համար ակնհայտ է»,- դատարանում հայտարարել է երկրորդ նախագահը:
Քոչարյանի այս պնդումները ուշագրավ են, որովհետև նա ըստ էության բաց տեքստով մեղադրում է, որ դատարանը կոծկում է 10 զոհերի սպանության բացահայտումը: Խորքային խնդիրը ոչ թե զոհերի սպանությունն է, այլ Քոչարյանի դեմ ուղղված քաղաքական և անձնական հաշվեհարդարը: Հենց այս պատճառով էլ սպանության ամբողջական նյութերը, որոնք գործի բացահայտման համար էական դերակատարություն կարող են ունենալ, դիտավորությամբ չեն տրամադրվում Քոչարյանին:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 14144 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am