Իշխանությունը Սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ 650,000 «Այո»-ն ստանալու որևէ շանս չունի, իսկ ընտրակեղծիքը կլինի բարոյական ինքնասպանություն. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի հետ Tert.am-ը զրուցել է սպասվող Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին: Նա հարց է բարձրացնում՝ ինչի՞ն էր պետք վարչապետին այս թեման, այս ճանապարհը, այս հանրաքվեն։ Ինչի՞ն էր պետք երկրում ընտրական մթնոլորտ ստանալը։ Ցանկացած իշխանությունը ձգտում է հակառակին, ձգտում է հանդարտության։ Ըստ նրա՝ Իշխանությունը գործնականում չունի որևէ շանս՝ ստանալու անհրաժեշտ 650,000 «Այո»-ն:

- Ինչո՞ւ հանկարծ իշխանությունը կենտրոնացավ ՍԴ-ի վրա, որը կարող է լինել հիմնական պատճառը, ի՞նչ նոր դետալ է ի հայտ եկել, որը չկար 2018-ին:

- Ձեր հարցի պատասխանը ունի շատ վարկածներ, որոնք մամուլում լայնորեն քննարկվել են։ Դրանցից յուրաքանչյուրը գոյության իրավունք ունի՝ կարող է լինել ճիշտ, կարող է լինել սխալ։ Ես փորձեմ գտնել ավելի մակրոպատասխան. այսօր բոլորս ապրում ենք պատահական իշխանության իրողության պայմաններում։ Իսկ այս պայմաններում պրակտիկորեն անհնար է գտնել ռացիոնալ պատասխաններ։ Շատ դժվար է հասկանալ ինչպե՞ս ծնվեց գաղափարը, ի՞նչ հաշվարկ կամ ի՞նչ ծրագիր կա դրա տակ։ Հնարավոր է ընդհանրապես ոչինչ չկա, բացի անձնական մոտիվացիայից։ Գիտեք՝ այս պայմաններում իշխանությունները կարող են իրենք իրենց դեմ որոշումներ և քայլեր կատարել։ Եվ ես այն կարծիքին եմ, որ հանրաքվեի գաղափարը, և ընդհանրապես ՍԴ-ի դեմ խաչակրաց արշավանքը չի նախատեսում գործող իշխանության հաջողություն։ Ցանկացած ելք իշխանության համար լինելու է վատը։

- Հանրաքվեին «Այո» ասելը կնշանակի՞ անօրինականության մաս դառնալ:

- Պետք է հստակ բաժանում կատարել՝ եթե խոսքը վերաբերում է քաղաքական միավորներին, ապա նրանց «Այո»-ն իսկապես նշանակում է գիտակցված մաս կազմել մի պրոցեսի, որն օրինականության և բանականության հետ ունի մեծ կոնֆլիկտ։ Իհարկե, մենք կտեսնենք նման դրսևորումներ, մենք կտեսնենք նաև կոմֆորմիզի դրսևորումներ, երբ կուսակցությունը տեսակետ չի ասի և «կապավինի» ժողովրդի կամքին, կլինի նաև հակառակը՝ սկզբունքայնություն և հստակ դիրքորոշումների ձևակերպում։ Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա այստեղ իսկապես պետք է ակտիվ աշխատել։ Իշխանությունը գործնականում չունի որևէ շանս՝ ստանալու անհրաժեշտ 650,000 «Այո»-ն։ Պետք է աշխատել, հանրության հետ համբերատար խոսել, դիմակայել էժան էմոցիաների վաճառքին։ Եվ իհարկե, կլինի այսպես կոչված «մշտապես պատշգամբից նայող» հասարակություն, որն ամեն ինչին նայում է կողքից՝ միայն թե լինի անվտանգ։ Սա մեր իրականությունն է։

- Արդյոք այս հանրաքվեն ցույց կտա վարչապետի լեգիտիմությունը:

- Մինչև այս հարցը քննարկելը, կա այլ հարց՝ ինչի՞ն էր պետք վարչապետին այս թեման, այս ճանապարհը, այս հանրաքվեն։ Ինչի՞ն էր պետք երկրում ընտրական մթնոլորտ ստանալը։ Չեղած տեղից։ Ցանկացած իշխանություն ձգտում է հակառակին, ձգտում է հանդարտության։ Սա շատ կարևոր հարց է։ Ես ինքս ունեմ այս հարցի պատասխանը, գուցե այն սուբյեկտիվ է, բայց ինձ թվում՝ է սա այս իշխանության գաղափարը չի եղել։ Ինչ-որ մեկը համոզել է, իսկ վարչապետը չի ֆիքսել ծուղակը։

- Վարչապետը կոչ արեց սփյուռքահայերին գալ և մասնակցել հանրաքվեին, ինչո՞ւ, նրանք ի՞նչ գործ ունեն երկրում ներքաղաքական հարց որոշեն:

- Դա սովորական ուղիղ եթեր էր։ Ոչ ոք չի գալու, չի մասնակցելու, դա տեխնիկապես հնարավոր չէ, սփյուռքին դա չի հետաքրքրելու։ Սոցցանցերում Գլենդելից կամ Չելյաբինսկից հայհոյանք գրելը դեռևս չի նշանակում գիտակցական քաղաքացի լինել։ Բայց առաջիկա շաբաթներին մենք անվերջ նման հայտարարությունների և նման շոուների ականատես լինելու ենք։ Զինվենք համբերությամբ։ Ուղղակի երկիրն է անլրջանում։

- ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ չեն հասցնի ընտրատեղամասերն ապահովել տեսախցիկներով, սա ի՞նչ է ենթադրում: Հավանական համարո՞ւմ, եք անհրաժեշտ կողմ ձայներ չլինելու պարագայում կեղծման ուղի կընտրվի՞:

- Ես չեմ կարող ասել Մուկուչյանն ինչ է ուզում ասել, կամ ինչ ասելու հրահանգ է ստացել, բայց ես կարող եմ ասել մի բան շատ հստակ. եթե իշխանությունը գնաց կեղծման, դա հնարավոր չի լինելու թաքցնել, ծածուկ անել։ Ընտրակեղծիքը այս իշխանության համար կլինի բարոյական ինքնասպանություն։

- Ի՞նչ կլինի, եթե «Ոչ»-ի ճամբար չձևավորվի, կարծես ամեն ինչ գնում է դրան: Հավանակա՞ն է այս տարբերակը: Մուկուչյանն ասաց, եթե սահմանված ժամկետում «Ոչ»-ի ճամբար չձևավորվի, 50 քաղաքացիներից բաղկացած խումբ կարող է ձևավորել «Ոչ»-ի ճամբարը: Ի՞նչ կլինի այս դեպքում:

- Ես չեմ կարող ասել տեխնիկապես ինչ կլինի։ Բայց Հայաստանում այսօր կա «Ոչ»-ի շատ ուժեղ հոսանք, շարժում։ Եվ այստեղ միավորող գաղափարը «Ոչ»-ն է մեկ հոգու իշխանությանը, մեկ հոգու անվերահսկելի ցանկություններին, մեկ հոգու միակ ճշմարտությանը։ Սա շատ ուժեղ համախմբող գաղափար է։ 21-րդ դարում չի կարող լինել մեկ հոգու իշխանություն, մեկ կարծիք, մեկ որոշում, մեկ դատավոր և այլն։

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Ցավոք սրտի այդտեղ սխալվել Սամվել Կարապետյանը․ Անժելա Թովմասյան (video) Սա ի՞նչ է․ Սեդա Սաֆարյանը քաղաքական պնդումներ է անում․ Արամ Օրբելյան (video) Սեդա Սաֆարյանի հարցից հետո իրավիճակը լարվեց դատարանում (video) Սեդա Սաֆարյանը կրկնում է Փաշինյանին․․․ փաստաբան (video) Ձեզ հարց են տալիս, հարցին պատասխանեք․ թեժ իրավիճակ՝ Արամ Վարդևանյանի պատասխանի ժամանակ (video) Սեդա Սաֆարյանի հարցը պիտի քննարկվի․ Արամ Օրբելյան (video) #ՈՒՂԻՂ․ Երեկ գիշեր Նիկոլը «գազազել է․ ու՞մ գլուխներն են թռնելու»․ Նաիրա Զոհրաբյան (video) 100-ավոր ընտրախախտումներ եմ ձեր առաջ դնելու․ Գոհար Մելոյանը՝ ՍԴ-ում (video) ՔՊ-ն ատելության խոսք է իրացրել ընտրություններին․ Վարդևանյանը՝ փաստերով (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Էրդողանի վարչակազմը նույնպես ծանր է տարել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքը ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ամստերդամ «Ուժեղ Հայաստանի»-ի անդամը պնդում է՝ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների համար #ՈՒՂԻՂ․ Երեկ Պուտինը մեխերը խփեց․․․ ի՞նչ է սպասվում․ Հայկ Նահապետյան (video) Վահագն Հովակիմյանը որպես ԿԸՀ նախագահ չի կարող լինել անկախ և անաչառ. նախկինում նա եղել է մի կուսակցության հիմնադիր անդամ. Վարդևանյան Նիկոլ Փաշինյանը տեղով չարիք է այս ազգի գլխին․ Հարցում (video) 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ «Անի Խաչատրյանն ու այս զրոների կույտն իրենց ապտակը ստացան»․ ավագանու անդամը՝ վերջին ծեծկռտուքի մասին (video) Բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Տիգրանաշենի պատկանելությունը, կատարում են Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն. Մեսրոպ Առաքելյան Չինաստանը սատարում է Բելառուսին՝ նրա անկախությունը պաշտպանելnւ հարցում. Սի Ծինփին Վահագն Հովհակիմյանով ԿԸՀ-ն մի մեծ խնդիր ունի․․․ Արամ Վարդևանյան (video) Կոմnւնիզմը մեր երկրի համար ամենամեծ uպառնալիքն է. Թրամփ Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1300 մարդ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի ազատում Իսրայելին արցախահայության դեմ հանցագործություններին առնչություն ունենալու պատասխանատվությունից. ՀՅԴ Հայ Դատ Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am